ՃՈ նախկին պետը դատապարտվեց 6 տարի ազատազրկման
Իրավունք
Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանն այսօր Երևանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել է 6 տարի ազատազրկման։
Հիշեցնենք, որ Մարգար Օհանյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու և պետական գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար։ Դատարանը Օհանյանին անմեղ է ճանաչել պաշտոնական լիազորությունները չարաշահելու հոդվածով և մեղավոր՝ յուրացման հոդվածով:
Դատարանն ապացուցված է համարել այն, որ 2009-ի հունվարից մինչև 2011-ի հուլիսն ընկած ժամանակահատվածում ՃՈ տրանսպորտային միջոցների շահագործման համար պետբյուջեի գումարներով Օհանյանին է հատկացվել 2. 480. 720 լիտր բենզին, որից 574.420 լիտրը վերջինս յուրացրել է՝ պետությանը հասցնելով 160 մլն դրամի վնաս։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ