ԱՄՆ դեսպանությունը երկու օր փակ կլինի Բաղդադը պատրաստվում է վերահսկողություն հաստատել Քրդստանի նավթային հանքավայրերի նկատմամբ Չինաստանը պատմական քայլ է կատարել տիեզերական մրցավազքում Սաուդյան Արաբիայի և հութիների հակամարտությունը նոր թափ է հավաքում Սենսացիա են սարքել․ քաղաքացիությունից զրկելու դրույթ կա ժողովրդավարական սահմանադրություններում Տիգրան Արզաքանցյանը ստանձնել է «Մերգելյան ինստիտուտ»-ի տնօրենի պաշտոնը Ռուսական հարվածներից հետո Ուկրաինայի հինգ մարզում հոսանքազրկումներ են Նոյեմբերի 26-27-ին ՀՀ-ում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները Երկխոսություն, փորձի փոխանակում և նոր կապեր՝ մեկ հարթակում․ միջազգային ֆորում՝ Քիշնևում ՀՀ-ն և Վրաստանը տարեկան տասնյակ կալանավորների են փոխանակում Կիևը հայտարարել է ռուսական հինգ ռազմական ինքնաթիռի խոցման մասին Ռուսաստանն ու Ուկրաինան կարող են իրականացնել գերիների խոշոր փոխանակում 

Եթե չկա նախագիծ, բայց ինչ-որ բան քանդվել է, դա հանցագործություն է. Վազգեն Մանուկյանը՝ Փակ շուկայի մասին

Իրավունք

Եթե չկա նախագիծ, բայց ինչ-որ բան քանդվել է, դա հանցագործություն է: Այսօր Փակ շուկայի հարցին նվիրված Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի քննարկման ժամանակ հայտարարեց խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:

«Ամեն ամիս հասարակությունը ցնցվում է՝ մի բան քանդում են, մի բան կառուցում են: Պետք է քննարկենք, որ անընդհատ այսպիսի պրոբլեմներ չառաջանան: Կարևոր է, թե ո՞վ է տալիս թույլտվությունը, այն տրվե՞լ է, թե ոչ, ի՞նչ հիմքի վրա, կա՞ նախագիծ, թե ոչ»,- նշեց Մանուկյանը:

Մանուկյանի խոսքով՝ Մշակույթի նախարարության և քաղաքապետարանի կողմից ստեղծվել է հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրեր տիրող իրավիճակը: Հանձնաժողովի նախագահ, Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը նշեց, որ Փակ շուկայի շենքը պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում է: Նրա խոսքով՝ այդ ցանկում ընդգրկված շինությունները ենթակա են վաճառքի, սակայն սեփականատերը պետք է պարտավորագիր կնքի, որով սահմանվում են նրա իրավունքներն ու պարտականությունները:

«Հուշարձանի վաճառքի ժամանակ գնողին ասում են, որ դու պարտավորագիր ունես ստորագրելու, որ իրավունք չունես միջամտություն անես՝ մինչև չլինի համապատասխան հանձնաժողովների եզրակացությունը»,- ասաց Մինասյանը:

Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովը մի բանում համակարծիք էր, որ օրեսնդրական կարգավորման դաշտում բացեր չկան, պարզապես օրենքները չեն գործում: «Օրեքները բավարար են, որ նման բաներ մեզ մոտ չլինեն»,- ասաց Մկրտիչ Մինասյանը՝ հավելելով, որ շուկայի սեփականատիրոջը պարտավորագիր չի տրվել, չեն ասել՝ ինչ իրավունք ունի, ինչ ձևով կարող է շենքն օգտագործել և այլն:

«Մեր ջանքերը նրան պետք է ուղղենք, որ սեփականատիրոջից պահանջենք, որ ամրացնի մնացած մասը և վերականգնի քանդված մասը»,- կարծիք հայտնեց Մկրտիչ Մինասյանը:

Վազգեն Մանուկյանի համոզմամբ՝ տեղի ունեցածը պատժի էլեմենտ պարունակում է և պետք է քրեկական գործ հարուցվի:

«Ինչո՞ւ կարելի է շուկան քանդել ու հետո ամբողջ ազգով մտածենք՝ ոնց վերականգնենք, իսկ կրպակում ծխախոտ վաճառողի գլխին գալիս կանգնում են, որ ՀԴՄ չի տալիս»,- ասաց Մանուկյանը: Նրա կարծիքով՝ մեր երկրում դատական միջոցներով հարցեր չեն լուծում, այլ լուծում են ախպերական ճանապարհով, ինչի պատճառով էլ նման հարցեր են առաջանում:

Իրավաբան Արմեն Տեր-Տաճատյանը ևս հաստատեց, որ օրեսնդրական դաշտը կարգավորված է, սակայն իրավաբանը կարծում է, որ պետք է սկսել պատասխանատու գերատեսչությունից՝ Մշակույթի նախարարությունից:

«Պետք է հաշվել վնասները և ներկայացնել սեփականիտիրոջը վնասների փսխհատուցման պահանջ: Կարծում եմ, որ իրավաբանությունը հիմնավորված է, բայց ոչ միայն սեփականատիրոջ նկատմամբ»,- ընդգծեց Տեր-Տաճատյանը:

Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովը կպահանջի մեկ շաբաթվա ընթացքում կառույցի էսքիզային նախագիծը ներկայացնել, որից հետո պարզ կդառնան մնացած անելիքները:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ դեսպանությունը երկու օր փակ կլինիԲաղդադը պատրաստվում է վերահսկողություն հաստատել Քրդստանի նավթային հանքավայրերի նկատմամբՉինաստանը պատմական քայլ է կատարել տիեզերական մրցավազքումՍաուդյան Արաբիայի և հութիների հակամարտությունը նոր թափ է հավաքում Սենսացիա են սարքել․ քաղաքացիությունից զրկելու դրույթ կա ժողովրդավարական սահմանադրություններումՏիգրան Արզաքանցյանը ստանձնել է «Մերգելյան ինստիտուտ»-ի տնօրենի պաշտոնըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայի հինգ մարզում հոսանքազրկումներ ենՆոյեմբերի 26-27-ին ՀՀ-ում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչներըԵրկխոսություն, փորձի փոխանակում և նոր կապեր՝ մեկ հարթակում․ միջազգային ֆորում՝ ՔիշնևումԵգիպտոսում վառելիք տեղափոխող բեռնատարի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 31 մարդ է զոհվել ՀՀ-ն և Վրաստանը տարեկան տասնյակ կալանավորների են փոխանակումԿիևը հայտարարել է ռուսական հինգ ռազմական ինքնաթիռի խոցման մասինՈւկրաինան ԱԹՍ–ներով հարձակվել է Ստավրոպոլի երկրամասում Հյուսիսային Կովկասը սնուցող էլեկտրակայանի վրա Ռուսաստանն ու Ուկրաինան կարող են իրականացնել գերիների խոշոր փոխանակումՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՀորմուզի նեղուցում իրավիճակը սրվում է. Իրանը զգուշացնում է նավերինՆերդիրներն ապահովում են զինծառայողի կենսական կարևոր օրգանների պաշտպանությունը․ հայտարարությունԹրամփը նոր մաքսատուրքեր է պատրաստում Չինաստանի և Եվրոպայի դեմՏոնոյանին առաջադրված նոր մեղադրանքը կապված է 18 հազար անորակ կոշտ բալիստիկ ներդիր ձեռք բերելու հետԵվրոպայում ֆինանսական նոր պայքար է սկսվում՝ Ուկրաինայի հարցովՔուշները հայտարարել է Ռուսաստանի և Եվրոպայի միջև կապի ուղիներ հաստատելու ԱՄՆ-ի մտադրության մասին Թրամփն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել են ՌուսաստանինԳեղաշենցինե՛ր ջան, շնորհակալ ենք ձեր ջերմության, վստահության և աջակցության համար. Միասին՝ վստահ առաջ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու Փաշինյանին ու Ալիևին․ ԱբրահամյանԼույս չի լինի. հասցեներՀաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞րՏարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէԿալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրինՉեն տրվել Փաշինյանի շանտաժինԱրտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակԻնչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբԻնչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխումՎերջնագրից առաջ՝ շրջագայություն ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունները պատրաստվում են եկեղեցու հարցով բաց նիստի․Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծըՆավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետըՉիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջումՄերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզումԱբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ըԱՄՆ տնտեսության աճի գնահատականը բարձրացել է 4,3 տոկոսի․ հոկտեմբերին արագացել է նաև գնաճըՌաս Թանուրայի նավթավերամշակման գործարանի շուրջը սև ծուխ է երևում տիեզերքիցԻրանը հայտարարում է, որ խստացրել է Հորմուզի նեղուցի վերահսկողությունըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայում կանգնել են ջերմակայան և գազի արդյունահանման օբյեկտԹրամփն առաջարկում է նոր մաքսատուրքեր. Չինաստանի համար՝ 20 տոկոսՄեծ Բրիտանիան ռազմական ինքնաթիռները տեղափոխում է պաշտպանված անգարներ՝ անօդաչուների սպառնալիքի պատճառովՊեսկովը կտրուկ մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտարերկրյա զորքերը Ուկրաինայում անընդունելի են Մոսկվայի համարՍի Ծինփինը նոր քաղաքական ցնցում է առաջացրել Չինաստանի ղեկավարության ներսումԱՄՆ-ն քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Իրանից՝ պատերազմի սրման վտանգի պատճառով
Ամենադիտված