Ոստիկանության գնդապետը ձերբակալվել է կաշառք վերցնելու պահին
Իրավունք
Տարբեր լրատվամիջոցների փոխանցմամբ` ՀՀ Ազգային Անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում այսօր կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՀՀ Ճանապարհային ոստիկանության ծառայության Երևանի հաշվառման-քննական բաժնի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արսեն Կյուրեղյանը:
Լուրեր.com-ը ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից տեղեկացել է, որ Արսեն Կյուրեղյանն առանց համապատասխան քննություններին մասնակցելու, վարորդական իրավունքի վկայական հատկացնելու դիմած օրենքով սահմանված վճարումներից բացի քաղաքացուց պահանջել և ստացել է 150 հազար դրամ գումար:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, ինչի նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունը:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում