Ուֆացի մանկապիղծի զոհ են դարձել սեփական աղջիկը և 15 այլ երեխա
Ռուսաստան
ՌԴ Ուֆա քաղաքում ձերբակալվել է 51-ամյա մի տեղացի, որը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության բազմաթիվ դեպքերում։ Նրա հանդեպ հարուցվել են քրեական գործեր երեք՝ «մանկահասակի նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ», «անչափահասի և մանկահասակի բռնաբարություն» և «անառակաբարո գործողություններ» հոդվածներով։
Հանցագործությունների հետաքննությունը սկսվել է 2011 թվականին, երբ իրավապաշտպան մարմիններ էր դիմել կասկածյալի 18-ամյա դուստրը և պատմել, որ 14 տարեկանից ի վեր բազմաթիվ անգամներ ենթարկվել է բռնությունների։
Տուժողի ցուցմունքների ստուգման ընթացքում հայտնաբերվել են ևս 15 այլ անչափահասների հանդեպ բռնությունների 47 դեպք։ Երեխաները տուժողի մոտ ընկերները և ծանոթներն են եղել։ Հետաքննությունը չի բացառում, որ տուժողները կարող են և ավելին լինել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)