Զինծառայողին ինքնասպանությա՞ն են հասցրել
Հասարակություն
ԼՂՀ ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայողի մահվան փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեկան գործ՝ 110 հոդվածի առաջին մասով (ինքնասպանության հասցնելը): Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ քննչական ծատայության սպա Մերի Սարգսյանը: Վերջինիս խոսքերով կատարվում է նախաքննություն: «Նախաքննության այս փուլում ոչինչ հայտնել չենք կարող: Գործը նոր է հարուցվել և նախաքննություն է գնում», - նշեց Մերի Սարգսյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Լուրեր.com-ը հունիսի 1-ին, ժամը 8.20-ի սահմաններում, ԼՂՀ ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 19-ամյա Սարո Արտյոմի Սամվելյանը:
ՊԲ լրատվության բաժնից հայտնում են, որ միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում