Ամերիկացի հայտնի բռնցքամարտիկը դատապարտվել է ընկերուհուն ծեծելու համար
Իրավունք
Ամերիկացի հայտնի բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյուեզերը կրտսերը դատապարտվել է ընկերուհու նկատմամբ բռնություն կատարելու մեղադրանքով, հաղորդում է Reuters–ը։
Մարզիկը հունիսի 1–ից 6 ամսյա պատիժ է կրելու նախկին ընկերուհուն ծեծի ենթարկելու համար. դեպքը տեղի էր ունեցել 2010–ին։ Մեյուեզերի դատավճիռը կայացվել է 2011–ի դեկտեմբերին, սակայն վճռի իրագործումը հետաձգվել էր մայիսի սկզբին նրա մենամարտի հետ կապված։ Մենամարտը տեղի եր ունեցել մայիսի 5–ին Լաս Վեգասում. Մեյուեզերը միավորներով հաղթանակ էր տարել պուերտոռիկացի Միգել Կոոտոյի նկատմամբ։
Բռնցքամարտիկը պատիժը կկրի Նևադա նահանգի Կլարկ շրջանի բանտում։ Բանտարկյալների անվտանգությունից ելնելով՝ վերջինս պատիժը կրելու է մի հոգու համար նախատեսված բանտախցում։
Ֆլոյդ Մեյուեզեր կրտսերը միջին քաշային կարգում համարվում է աշխարհի լավագույն բռնցքամարտիկներից մեկը, որը 45 մենամարտից 45–ում հաղթանակ է տարել, որից 26–ը՝ նոկաուտով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)