17 տարեց կանանց սպանության մեջ մեղադրվող մոլագարը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման
Ռուսաստան
ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում 17 տարեց կանանց սպանության մեջ մեղադրվող մոլագար Իրինա Գայդամաչուկը դատապարտվել է 20 տարվաազատազրկման։ Սվերդլովյան շրջանային դատարանի մամուլի ծառայությունից հայտնել են, որ պատիժը հնարավորինս ամենածանր է հանցագործ կանանց համար։
Հետաքննությամբ պարզվել է, որ 2002-2010 թվականների ընթացքում Գայդամչուկը մուտք է գործել թոշակառուների բնակարաններ՝ սպանելով վերջիններիս բութ գործիքով գլխի հարվածներով։ Հանցագործությունների մեծամասնությունը տեղի է ունեցել Կրասնոուֆիմսկ քաղաքում։ Սպանություններ են գրանցվել նաև Եկատերինբուրգում, Սերովում, Աչիտայում և Դրուժինինոյում։
Գայդամչուկը փորձել է կոծկել հանցագործությունների հետքերը՝ հրդեհներ ստեղծելով։ Սպանությունները կատարվում էին թալանի նպատակով, սակայն մի քանի դեպքերում թանկարժեք իրերը մնացել են իրենց տեղերում։
Գայդամչուկը ձերբակալվել է 2010 թվականին 1930 թվականին ծնված կնոջ սպանությունից հետո։ Հոգեբուժական փորձաքննությունը մեղադրյալին մեղսունակ է ճանաչել։
Նրա զոհերը, ապացուցված էպիզոդներիկ համաձայն եղել են 61-86 տարեկան կանայք։ Ինքը մարդասպանն այդ պահին 39 տարեկան էր։ Նա կասկածվում էր ավելի քան 22 տարեց կանանց սպանություններում։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ