Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել է Եվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենար Թեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքում Զելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է Կիևին Ում չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ Ծառուկյանին Կրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնությունները Չինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունը Մոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համար Եվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը Միացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարում Լիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարություն Իրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններին 

Էրդողանի պոլսյան ձախողումը. ի՞նչ դասեր կքաղենք մենք

Հրապարակումներ

Մայր Աթոռում այսօր տեղի է ունենում միաբանական ընդհանուր ժողով որի հիմնական օրակարգը կհատկացվի Հայ Եկեղեցու կանոնադրությանը և այդ առումով առաջարկվելիք բարեփոխումներին: Միաժամանակ, այսօր մեր հավաքական կյանքը հուզող հիմնական թեմաներից մեկը համարվում է Պոլսո Պատրիարքության խնդիրը, որը միայն շաբաթներ առաջ դրական նոր հուն մտավ Արամ Աթեշյանի տված և «սպասելի» դարձած հրաժարականով:

Գոնե Հայաստանում, հազիվ թե որևէ մեկին հետաքրքրեր Պոլսի պատրիարքի անձը, եթե չլիներ նամակը, որը Պոլսի պատրիարքի փոխանորդ Աթեշյանը գրեց Թուրքիայի նախագահին: Նամակ, որով ուղղակի հայոց պատրիարքը ներողություն էր խնդրում Էրդողանից, որովհետև Բունդեսթագը ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը:
Նամակը գրվեց Թուրքիայի հայ համայնքի անունից, բայց դրանից վրդովվեց ողջ հայությունը։ Առանց այդ էլ պատրիարքի փոխանորդից դժգոհ հայ համայնքը բարձրացրեց նրանից ազատվելու հարցը, իսկ աշխարհի ու Հայաստանի հայերի համար սա դարձավ ամենահետևվող իրադարձություններից մեկը: Աթեշյանն իր կարգավիճակը համայնքի ընտրությամբ չէր ստացել: Ուղղակի այդպես էր ստացվել՝ Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը կոմայի մեջ է 2008թ.-ից և փաստացի չէր կատարում պատրիարքի իր լիազորությունները։ Նրա փոխարեն այդ լիազորությունները կատարում էր նույն Արամ արքեպիսկոպոսը: Նրան նշանակել էր պետությունը, ու պապից ավելի կաթոլիկ լինելու նրա ցանկությունը հասավ այնտեղ, որ ի վերջո նույն պետությանն անգամ ձեռնտու չեղավ Աթեշյանը: Ինչ ասես չարեց հայ համայնքն` Աթեշյանին գահընկեց անելու համար: Գործը հասավ բոյկոտին: Սուրբ Հարության օրը Արամ Աթեշյանի պատարագը լսող չկար, բոլորը մի մարդու պես Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին էին գնացել լսելու: Աթեշյանը հեռացավ: Պատրիարքի ընտրության փուլն է առջևում:Այստեղ անակնկալներ, չեն լինի:Գարեգին արքեպիսկոպոս Բեքչայնն արդեն դե ֆակտո հենց այս դերում է:

Ի՞նչ էր կատարվում այս ողջ ընթացքում Պոլսում և ի՞նչն էր, որ սպառնում էր պառակտել պոլսահայ համանքը: Արամ Աթեշյանը, պատրիարքի աթոռն ունենալով, գտել էր որոշ իշխանություն և չէր ուզում կորցնել այն: Իշխանությունը շահութաբեր էր իր համար, քանի որ այդ դիրքով տիրապետում էր հսկա գումարների: Ավանդաբար պատրիարքարանի ֆինանսական հաշիվները նախապես եղել են շատ համեստ, քննվել են քննիչ հանձնաժողովի կողմից: Սակայն վերջին ինը տարիներին այդ հանձնախումբը լուծարված է հենց Արամ սրբազանի տնօրինությամբ:Արամ Աթեշյանի անմիջական հովանավորը Թուրքիայի իշխող կառավարությունն էր, և վերջինն էլ իր իշխանությունը ամուր պահելու համար հաճախ էր դիմում կառավարության կարգադրություններին: Նա ուներ մի շարք բարերարների ու համայնքային ղեկավարների կողմից կազմված համախոհների խմբակ, որոնք նույնպես ներքաշված են դրամական կասկածելի հաշիվների մեջ: Պոլսահայ հասարակությունը սովորաբար խուսափում է իր հոգևորականների կամ ազգայինների հետ առճակատվելուց: Սակայն գայթակղությունը հասել էր անտանելի համեմատության: Այդ անտանելիի սահմանը բնութագրելու համար մեր եպիսկոպոսներից մեկն օգտագործեց «կոյուղու հոտ» բառակապակցությունը: Հետևաբար, այդ հոտը պատել էր պոլսահայ հասարակությանը, և այլևս որևէ մեկը չէր կարող հանդուրժել նման հոտի մեջ մնալը:

Պոլսի պատրիարքարանում, փաստորեն, երկիշխանություն էր. Ընդ որում՝ այդ երկիշխանությունը ոչ թե հավասարազոր ուժերի միջև էր, այլ լեգիտիմ ընտրված տեղապահի և փոխանորդի պաշտոնը զավթած կամ այդ պաշտոնից հեռանալ չցանկացող ոչ լեգիտիմ Աթեշյանի միջև։ Այստեղ բախվում էին նաև երկու այլ իրողություններ. Բեքչյան սրբազանին այդ լեգիտիմությունը տվել են ընտրությունը և Հայ առաքելական եկեղեցու օրենքները, իսկ Աթեշյանին «լեգիտիմություն» տալիս էր թուրքական իշխանությունը՝ իր տարօրինակ գրություններով և պահվածքով։ Փոխմարզպետի գրությունը, ըստ էության, իրավական և քաղաքական, առավել ևս կրոնական որևէ նշանակություն չունի։ Եվ ցանկացած հոգևորականի, Հայ առաքելական եկեղեցու ցանկացած հետևորդի համար գերակա են եկեղեցական օրենքները, մանավանդ որ Պոլսո համայնքը պետության կողմից օրենքների բացակայության պարագայում միակ լեգիտիմ և դոմինանտ իրավական կարգավորման մեխանիզմ ունի՝ եկեղեցական օրենքները։ Որոնք էլ ի վերջո գործեցին՝ Աթեշյանը հեռացավ: Փաստորեն, Էրդողանի վարչակարգը ի վերջո զոհաբերեց իր հավատարիմ զինվորին:

Ստելլա Խաչատրյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթինԿադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել ուրիշի անունով Վրաստանը վերջին մի քանի օրում արտաքսել է 83 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իՊուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչՌուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ Հարցումը ցույց է տվել, թե նախագահի որ թեկնածուն է ստացել Ֆրանսիայի ժողովրդի ամենամեծ աջակցությունը Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվելԹրամփն ու Ռյուտեն բանակցություններ կվարեն նոյեմբերի 25-ինՄեկ օրում Հորմուզի նեղուցում ականապատված չորս տանկեր է պայթեցվել Նիկոլա Սարկոզին կրկին կանգնել է դատարանի առաջԵՄ-ն դեկտեմբերի 1-ից հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման քվոտաներ է սահմանում Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարի սպանության մասին Լեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանած տղամարդը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել էԵվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենարԹեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքումԶելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է ԿիևինՈւմ չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԿրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնություններըՉինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունըՄոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համարԵվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըՄիացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարումԼիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարությունԻրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններինՄերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետՄիացյալ Նահանգները հետաքննում է Իրանի հնարավոր կապը նավերի դեմ կիբեռհարձակումների հետԼուկաշենկոն խոստովանել է, որ պատրաստ չէ հրաժարվել հեռուստացույցից Ռուսաստանի կորուստները․ 490 հազար զոհ և ամսական մինչև 50 հազար սպանված կամ վիրավորՈւկրաինայի ԶՈւ հարվածների հետևանքով մեկ շաբաթում Ռուսաստանի 65 բնակիչ է զոհվել. Միրոշնիկ Իրանը Միացյալ Նահանգներից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջումԱվելի քան մեկ միլիարդ դոլար՝ վեց օրում․ «Քրիստիսն» ամփոփել է Նյու Յորքի աճուրդներըԶանգվածային արտաքսում Ռուսաստանից. տասնյակ հազարավոր միգրանտներ են վտարվել Իմ մարմինը չի կարողանում կապ հաստատել ուղեղիս հետ. Բելլա Հադիդը` իր առողջական խնդիրների մասին Նան Գոլդինի նոր ֆիլմի առաջին ցուցադրությունը Լոնդոնի «Հեյվարդ» պատկերասրահում էՊենտագոնը հայտնել է Միացյալ Նահանգներում անօդաչու թռչող սարքերի զգալի թուլացման մասինՎրաստանից զանգվածային արտաքսումները շարունակվում են․ նրանց թվում են նաև ՀՀ-ի քաղաքացիներԱքլորի գլխով պարսկական սափորը Թուրինից հասել է Ուլան ԲատորԿատարցի միջնորդները շարունակում են շփումներն ԱՄՆ-ի և Իրանի միջև. Կատարի ԱԳՆ Թուրքիայում կործանվել է AS-532 ռազմական ուղղաթիռը Առաջին մանկական «Բուքերի» եզրափակչում 8 գիրք է․ հաղթողին կընտրեն նաև երեխաներըՈւկրաինան պատերազմը ոչ մի տեղ չի տեղափոխում. Կիևում արձագանքել են Լիբիայի պահանջին՝ բացատրելու ռուսական նավի վրա հարձակումը «Հայաքվե»-ն մերժում է իշխանության սահմանադրական նախագիծը և հայտարարում ընդդիմադիր համախմբման մասինՍտամբուլի արվարձանում մեկ օր շարունակ առյուծ էին որոնում, սակայն իշխանությունները հայտնել են, որ այն գոյություն չունի Բացվել է Ռոնալդուի ամենաբարձր արձանով թանգարանը Վանաձորում այսօր վրшերթի ենթարկված 8–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենադիտված