Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Ինչ կա-չկա ծախելով Երկիր Նաիրին Անդրկովկասի «պռադվինուտի» կղզյակ են դարձնում

Հրապարակումներ

Վերջին շրջանում հանրության շրջանում, բայց հատկապես՝ մարզաբնակների,  բավական լուրջ դժգոհությունների ու հիմնավորված բողոքների տեղիք է սկսել տալ համայնքների խոշորացման չարաբաստիկ ծրագիրը: Հիշեցնենք, որ անցած տարի Հայաստանի 5-րդ գումարման Ազգային ժողովը վավերացրել էր «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:  Ըստ այդմ՝ նախատեսվում էր կյանքի կոչել Հայաստանի համայնքերի խոշորացման ծրագիրը: Իհարկե, համապատասխան չինովնիկները չեն դադարում հավաստիացնել, թե համայնքների խոշորացումը սկիզբ է դնելու Հայաստանի նոր ու պայծառ սկզբին, դառնալու է ազգային փրկության բացառիկ ծրագիր, սակայն իրավիճակը նույնիսկ անզեն աչքով դիտարկելիս էլ  դժվար չէ նկատել, թե իրականում ինչպիսի աղետալի հետևանքներ կարող է սույն ծրագրի իրականացումը ունենալ մեր երկրի համար, ուր առանց այն էլ սահմանամերձ բնակավայրերը գրեթե լիովին դատարկված են մշտական բնակչությունից:

Նախ որպեզի պարզ դառնա, թե ինչի հետ գործ ունենք, նշենք, որ այս ծրագիրն իրականում պիլոտային է՝ դրսից թելադրված: Ծրագրի թիվ մեկ ջատագովները որոշ եվրոպացի չինովնիկներ են, որոնք, պարզ չէ՝ ինչ իրական նպատակներ են հետապնդում՝ փաստացի պարտադրելով Հայաստանին՝ գնալու համայնքների խոշորացման ճանապարհով: Ու չնայած Դավիթ Լոքյանի կողմից ղեկավարվող Տարածքային կառավարման և զարգացման նախարարության համապատասխան պաշտոնյաներին լսելիս թվում է, թե խոշորացմանն ուղղակի այլընտրանք գոյություն չունի, սակայն նույն փորձագիտական շրջանակները շարունակաբար չեն դադարում տագնապ հնչեցնել սրա հետ կապված, իսկ համայնքաբնակներն էլ՝ օրումեջ ցույց անել. համայքների խոշորացումը նախևառաջ հարվածելու է սահմանային բնակավայրերին, ու այն գյուղերը, որոնց վիճակն առանց այն էլ բարվոք չէ, անխուսափելիորեն հայտնվելու են վերջնական դատարկման եզրին, քանի որ ապրել նմանատիպ բնակավայրերում, օբյեկտիվորեն անհնարին է լինելու, ինչը պատերազմող երկրի համար ուղղակի աղետալի հետևանքներ կարող է ունենալ. այսիքն` խնդիրը լուծելու փոխարեն, այն բարդացնելու ենք:

Ոչ պակաս կարևոր պրոբլեմ է մատուցվող ծառայությունների կենտրոնացվածության հարցը, որը կարող է հսկայական խնդիրներ հարուցել համայնքների բնակչության համար` պայմանավորված Հայաստանի մի շարք առանձնահատկություններով. մի բյուլետեն կամ բլանկ լրացնելու համար մարդիկ ստիպված են լինելու տասնյակ կիլոմետրեր կտրել-անցնել:

Դե իսկ առաջիկայում անխուսափելիորեն օպտիմալացման տակ հայտնվելիք կրթօջախների մասին, առհասարակ, խոսելն ավելորդ է. չնայած նույն  ԿԳ նախարարությունը դեռևս խուսափում է բացահայտ հայտարարել, որ համայնքային դպրոցները ևս ընկնելու են օպտիմալացման տակ, սակայն անկասկած է, որ տեսանելի ապագայում դրանցից շատերն ուղղակի դադարելու են գոյություն ունենալ: Արդյունքում՝  կստացվի հրաշալի բիզնես. ազատ մնացած պետական գույքը կվաճառեն, կմասնավորեցնեն, մարդկանց կրճատելով ֆինասնական միջոցներ կտնտեսեն՝ թքած ունենալով, թե դրա արդյունքում քանի հոգի է ստիպված լինելու գործազրկությունից խուսափելու պատճառով լքել հայրենի եզերքն, ու այսպես երջանիկ, ապագայի հանդեպ ծով հավատով, գրպանները լիքը կապրեն: Առանց այն էլ արդեն սկսել են երկրում ինչ կա-չկա ծախել՝ երկիր Նաիրին Անդրկովկասի «պռադվինուտի» կղզյակ դարձնելու անիրական մղումով…

Իրականում, սակայն, այս ամենը նաև քաղաքական ենթատեքստ կարող է ունենալ. նման կերպ վերաարտադրման պրոցեսը հետագայում, ըստ էության, շատ ավելի հեշտ գլուխ կբերեն ու գործը կթեթևացնեն՝ այդպիսով մեկ հարվածով մի քանի թիրախ խոցելով: Բայց տեղի ունեցողը երևիթե ավելի շատ տարիներ շարունակ Հայաստանից չդադարող արտագաղթի, սխալ ու աննպատակային քաղաքականության հետևանք է. չինովնիկները հրաշալի հիմնավորում են գտել իրենց համար. 10 աշակերտի համար մի ողջ դպրոց պահելն անիմաստ է,  5 մշտական բնակիչ ունեցող գյուղը պետության վրա ավելորդ հոգս է և այսպես շարունակ: Փաստորեն՝ փոխարենը պատճառները վերացնելու՝ հետևանքներից են փորձում օգտվել:

Կներե՛ք, իսկ ո՞ւր մնացին երկրի ռազմավարական զարգացման պլան ունենալու անհրաժեշտության մասին խոսակցությունները. դրանք, երևում է, շահութաբեր չեն…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված