Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Երկիրն էլ ծախեք, պրծեք...

Հրապարակումներ

Կառավարության պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ-ի ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է նաև մասնավորեցնել մի շարք կարևորագույն առողջապահական հաստատություններ, դարձել է բավական թեժ քննարկումների ու հակասությունների առարկա ոչ միայն Ազգային ժողովում, այլև դրանից դուրս. հարցերը՝ կապված հատկապես բժշկական համապատասխան հաստատությունների մասնավորեցման հետ, այնքան շատ են, որ հազիվ թե որևէ մեկը կարողանա դրանց հստակ հիմնավորված պատասխաններ գտնել: Նշենք, որ համապատասխան ծրագրով նախատեսվում է մասնավորեցնել այնպիսի կարևորագույն նշանակության հաստատություններ, ինչպիսիք են` Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնը, Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը, Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնը, Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական կենտրոնը, Մաշկաբանության և սեռավարակաբանական բժշկագիտական կենտրոնը, «Օշական» մանկական վերականգնողական կենտրոնը, «Դիլիջան» մանկական հակատուբերկուլյոզային առողջարանը, Երևանի երկաթուղու պոլիկլինիկան, Նևրոզների կլինիկան, Հանրապետական անձավաբուժական կենտրոնը, «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը:

Որքան էլ ոմանք փորձեն մասնավորեցման ծրագիրը ներկայացնել որպես փրկության ծրագիր, սակայն առնվազն առողջապահական հաստատությունների առումով պետք է նկատել, որ հնչող մտավախությունները միանգամայն օբյեկտիվ են. դրանք կարևորագույն սոցիալական նշանակություն ունեցող հաստատություններ են, որոնց մասնավորեցումը դեռ հայտնի չէ, թե ինչին կարող է հանգեցնել: Ընդհանրապես, նկատենք, որ նման կարևոր գործընթաց սկսելն առանց քննարկումների, առանց նույն ԱԺ-ում ծավալուն լսումներ կազմակերպելու սխալ էր, քանի որ դիցուք առողջապահությունը մի ոլորտ է, որն առնչվում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու. առանց հանրային ու մասնագիտական կարծիքի հետ հաշվի նստելու վերցնել ու շուրջ մեկ տասնյակ բուժկենտրոններ հանձնել մասնավորի տնօրինությանը, մեղմ ասած, չարդարացված հապճեպություն է: Ամենաառաջին խնդիրը, որ ծագելու է այս կարևորագույն բուժհաստատությունների մասնավորեցման արդյունքում, բժշկական ծառայությունների մատուցման թանկացումն է լինելու: Ու չնայած նախարար Լևոն Ալթունյանին կարծես թանկացման սպառնալիքն այնքան էլ սարսափելի կարող է չթվալ, սակայն աղքատության մեջ թաղված երկրի պարագայում այս հանգամանքը չի կարող անտեսվել. վերջիվերջո ո՞ւմ են պետք որակյալ, լավ սարքած-շինած հիվանդանոցներն ու առողջապահական կենտրոնները՝ հագեցած գերժամանակակից տեխնիկայով կամ մասնագիտական բարձր կարողություններ ունեցող աշխատակազմերով, եթե այդ կառույցների կողմից մատուցվող ծառայությունները հասու են լինելու բացառապես բնակչության 20-30%-ին:

Միգուցե և հիվանդանոցների մասնավորեցման արդյունքում ի հայտ եկող խնդիրներն այնքան էլ ճչացող չլինեին, եթե  Հայաստանում մատուցվեր պոլիկլինիկական նորմալ ծառայություններ. այսօր դրանց գոյությունը հանրապետությունում փաստացի ձևական բնույթ է կրում՝չբավարարելով անգամ տարրական ստանդարտներին: Մի խոսքով՝ սոցիալական տեսանկյունից մասնավորեցման այս գործընթացն իսկական սպառնալիք է դառնալու հասարակ բնակչության գլխին՝  ԱՆ ոլորտում շրջանառվող ֆինանսները կենտրոնացնելով մասնավորի ձեռքում. շահելու է  սեփականատերը, տուժելու՝ հասարակ ժողովուրդը: Եվ հետո՝ պակաս խնդրահարույց չէ Հայաստանի համար  ռազմավարական նշանակություն ունեցող այնպիսի առողջապահական հաստատությունների մասնավորեցումն, ինչպիսին ասենք նույն Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնն է: Ինչպես նշված կենտրոնի տնօրեն, առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանն էր նկատել, այսօր ոչ մի հիմնավոր պատճառ՝ մասնավորեցնելու տվյալ հաստատությունը, գոյություն չունի. բուժանձնակազմը  գերպրոֆեսիոնալ է, կենտրոնը հագեցած է գերժամանակակից բուժտեխնիկայով և այլն: Նա նաև նկատել էր, որ մասնավորեցման արդյունքում կարող է  լուրջ վտանգ սպառնալ կենտրոնի աշխատանքային գործունեությանը. այրվածքաբանության կենտրոնը այլ պետությունների պատվերով ու ֆինանսավորմամբ գիտական աշխատանքներ է իրականացնում, որը մասնավորեցման դեպքում հնարավոր չի լինելու:

Հետևաբար՝ հարց՝ ո՞րն է իմաստը Հայաստանի նման պատերազմող երկրի համար, մշտապես միջուկային ճառագայթման վտանգի տակ ապրող երկրում նման գերկարևոր կառույցի մասնավորեցումը: Լա՛վ, չե՞նք  ցանկանում երկրում ինչ-որ պետական հաստատություն ունենալ, ինչո՞ւ ենք մեզ գերլիբերալների տեղ դրել, մի՞թե երկիրն այնքան խղճուկ վիճակում է, որ բացի կահ-կարասին վաճառքի հանելուց այլ ելք բյուջեն լցնելու չունենք: Մի՞թե պարզ չէ, որ հասարակության առողջությունը վաճառքի հանելը ոչ մի լավ տեղ մեզ չի կարող տանել: Եվ ո՞վ է երաշխավորը, որ մասնավորն ավելի բարեխիղճ է գործելու...

Այս ամենն իրականում մեկի բանի է ծառայում. առողջապահական համակարգը ևս օլիգոպոլիզացվում է, օլիգոպոլիզացվում է ցանկացած ոլորտ, ուր քիչ թե շատ գումար է շրջանառվում՝ թքա՛ծ, թե դրա արդյունքում քանի հարյուր հազար մարդ է ստիպված լինելու դառնալ հեքիմների ու ժողովրդական բժիշկների մշտական կլիենտներ:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված