ԱՄՆ դեսպանությունը երկու օր փակ կլինի Բաղդադը պատրաստվում է վերահսկողություն հաստատել Քրդստանի նավթային հանքավայրերի նկատմամբ Չինաստանը պատմական քայլ է կատարել տիեզերական մրցավազքում Սաուդյան Արաբիայի և հութիների հակամարտությունը նոր թափ է հավաքում Սենսացիա են սարքել․ քաղաքացիությունից զրկելու դրույթ կա ժողովրդավարական սահմանադրություններում Տիգրան Արզաքանցյանը ստանձնել է «Մերգելյան ինստիտուտ»-ի տնօրենի պաշտոնը Ռուսական հարվածներից հետո Ուկրաինայի հինգ մարզում հոսանքազրկումներ են Նոյեմբերի 26-27-ին ՀՀ-ում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները Երկխոսություն, փորձի փոխանակում և նոր կապեր՝ մեկ հարթակում․ միջազգային ֆորում՝ Քիշնևում ՀՀ-ն և Վրաստանը տարեկան տասնյակ կալանավորների են փոխանակում Կիևը հայտարարել է ռուսական հինգ ռազմական ինքնաթիռի խոցման մասին Ռուսաստանն ու Ուկրաինան կարող են իրականացնել գերիների խոշոր փոխանակում 

Փաստաբանները հունիսի 11-ին գործադուլ են անելու՝ ի բողոք Վճռաբեկ դատարանի կամայականությունների

Հասարակություն

Հայաստանի Փաստաբանների պալատի մի խումբ փաստաբաններ երեկ հայտարարություն են տարածել՝ զգուշացնելով Վճռաբեկ դատարանի դատավորներին, որ հունիսի 11-ին իրենք հայտարարում են մեկօրյա գործադուլ: Փաստաբանների տարածած հայտարարությունում մասնավորապես ասված է, որ  դեռևս 2007 թվականից սահմանվեցին վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու նոր չափանիշներ: Փաստաբանների համոզմամբ՝ Վճռաբեկ դատարանը, օգտվելով վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու չափանիշների անորոշությունից, բազմիցս կամայականություն է դրսևորել այդ օրենքը կիրառելիս, որի արդյունքում իրենց հայտնի չէ գոնե մեկ դատական ակտ, որում վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու որոշումը լիներ պատճառաբանված:

Հայտարարության մեջ նաև նշվում է. «Մեկ այլ լրջագույն խնդիր է հանդիսանում այն, որ Վճռաբեկ դատարանը, Սահմանադրությամբ կոչված լինելով ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը, հենց ինքն է հաճախ անտեսում իր իսկ կողմից արտահայտած իրավական դիրքորոշումները, իսկ երբեմն կայացնում իր նախկին որոշումներին ուղղակիորեն հակասող նորանոր որոշումներ, առանց պատճառաբանելու, թե ինչո՞ւ է շեղվում սեփական նախադեպերից»:

Փաստաբանների պալատի անդամ Մնացական Սարգսյանը, որը նույնպես միացել է այս նախաձեռնությանը, Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց, որ Վճռաբեկ դատարանը չի պատճառաբանում, թե այս կամ այն վճռաբեկ բողոքն ինչու վարույթ չի ընդունում:

«Լինում են գործեր, որոնց ժամանակ նույնանման փաստական հանգամանքներում Վճռաբեկ դատարանը բողոքը վարույթ է ընդունում, օրենքի խախտումով կայացնում է որոշում: Նույն փաստական հանգամանքներով բողոք ենք ներկայացնում, մերժում է՝ առանց պատճառաբանության, թե ինչու վարույթ չի վերցնում: Մեզ համար անորոշ է՝ որն է ընտրության չափանիշը»,- ասաց Սարգսյանը:

Մեր հարցին, թե ինչու որոշեցին հիմա գործադուլ անել այն դեպքում, երբ վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու նոր չափանիշներն ընդունվել են դեռ 2007-ին, փաստաբանը պատասխանեց.

«Փորձում ենք ինչ-որ բան փոխել ու տեսնում ենք, որ ապարդյուն են մեր բոլոր փորձերը: Նորից շարունակվում է նման գործելաոճը: Ամեն դեպքում ինչ-որ փոփոխություն պետք է որ լինի»:

Սարգսյանն ընդգծեց, որ և՛ դատախազը, և՛ դատարանը, և՛ փաստաբանը պետք է ղեկավարվեն քրեական դատավարության օրենսգրքերով, սակայն դատախազի և դատարանների հիմնավորումները չեն բխում օրենսդրությունից: Փաստաբանի խոսքով՝ դատարանները կաշկանդված են և իրենց նպատակն այն է, որ դատարանները լինեն անկախ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ դեսպանությունը երկու օր փակ կլինիԲաղդադը պատրաստվում է վերահսկողություն հաստատել Քրդստանի նավթային հանքավայրերի նկատմամբՉինաստանը պատմական քայլ է կատարել տիեզերական մրցավազքումՍաուդյան Արաբիայի և հութիների հակամարտությունը նոր թափ է հավաքում Սենսացիա են սարքել․ քաղաքացիությունից զրկելու դրույթ կա ժողովրդավարական սահմանադրություններումՏիգրան Արզաքանցյանը ստանձնել է «Մերգելյան ինստիտուտ»-ի տնօրենի պաշտոնըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայի հինգ մարզում հոսանքազրկումներ ենՆոյեմբերի 26-27-ին ՀՀ-ում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչներըԵրկխոսություն, փորձի փոխանակում և նոր կապեր՝ մեկ հարթակում․ միջազգային ֆորում՝ ՔիշնևումԵգիպտոսում վառելիք տեղափոխող բեռնատարի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 31 մարդ է զոհվել ՀՀ-ն և Վրաստանը տարեկան տասնյակ կալանավորների են փոխանակումԿիևը հայտարարել է ռուսական հինգ ռազմական ինքնաթիռի խոցման մասինՈւկրաինան ԱԹՍ–ներով հարձակվել է Ստավրոպոլի երկրամասում Հյուսիսային Կովկասը սնուցող էլեկտրակայանի վրա Ռուսաստանն ու Ուկրաինան կարող են իրականացնել գերիների խոշոր փոխանակումՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՀորմուզի նեղուցում իրավիճակը սրվում է. Իրանը զգուշացնում է նավերինՆերդիրներն ապահովում են զինծառայողի կենսական կարևոր օրգանների պաշտպանությունը․ հայտարարությունԹրամփը նոր մաքսատուրքեր է պատրաստում Չինաստանի և Եվրոպայի դեմՏոնոյանին առաջադրված նոր մեղադրանքը կապված է 18 հազար անորակ կոշտ բալիստիկ ներդիր ձեռք բերելու հետԵվրոպայում ֆինանսական նոր պայքար է սկսվում՝ Ուկրաինայի հարցովՔուշները հայտարարել է Ռուսաստանի և Եվրոպայի միջև կապի ուղիներ հաստատելու ԱՄՆ-ի մտադրության մասին Թրամփն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել են ՌուսաստանինԳեղաշենցինե՛ր ջան, շնորհակալ ենք ձեր ջերմության, վստահության և աջակցության համար. Միասին՝ վստահ առաջ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու Փաշինյանին ու Ալիևին․ ԱբրահամյանԼույս չի լինի. հասցեներՀաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞րՏարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէԿալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրինՉեն տրվել Փաշինյանի շանտաժինԱրտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակԻնչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբԻնչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխումՎերջնագրից առաջ՝ շրջագայություն ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունները պատրաստվում են եկեղեցու հարցով բաց նիստի․Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծըՆավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետըՉիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջումՄերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզումԱբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ըԱՄՆ տնտեսության աճի գնահատականը բարձրացել է 4,3 տոկոսի․ հոկտեմբերին արագացել է նաև գնաճըՌաս Թանուրայի նավթավերամշակման գործարանի շուրջը սև ծուխ է երևում տիեզերքիցԻրանը հայտարարում է, որ խստացրել է Հորմուզի նեղուցի վերահսկողությունըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայում կանգնել են ջերմակայան և գազի արդյունահանման օբյեկտԹրամփն առաջարկում է նոր մաքսատուրքեր. Չինաստանի համար՝ 20 տոկոսՄեծ Բրիտանիան ռազմական ինքնաթիռները տեղափոխում է պաշտպանված անգարներ՝ անօդաչուների սպառնալիքի պատճառովՊեսկովը կտրուկ մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտարերկրյա զորքերը Ուկրաինայում անընդունելի են Մոսկվայի համարՍի Ծինփինը նոր քաղաքական ցնցում է առաջացրել Չինաստանի ղեկավարության ներսումԱՄՆ-ն քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Իրանից՝ պատերազմի սրման վտանգի պատճառով
Ամենադիտված