Կոմունալ բաժնի պետը պարզաբանումներ է տալիս Աջափնյակում ապօրինի ծառահատման վերաբերյալ
Իրավունք
Նախօրեին lurer.com-ը ահազանգ ստացավ Աջափնյակ համայնքի Շիրազի 14 հասցեում գտնվող բազմաբնակարանային շենքի բնակիչներից ապօրինի ծառահատման վերաբերյալ:
Այսօր lurer.com-ը, խոսելով Աջափնյակ թաղապետարանի կումունալ բաժնի պետ Ռոման Ալոյանի հետ, փորձեց մանրամասներ իմանալ բերքատու ծառերի հատման առնչությամբ: Վերջինս հաստատեց բնակիչների կողմից ահազանգի առկայությունը: Նրա խոսքերով` դեպքի վայր են շտապել թաղապետարանի ներկայացուցիչը, կանաչապատման պետն ու ոստիկանության աշխատակիցը, որոնք տեսել են հատման փաստը, ահազանգել են քաղաքապետարան, քաղաքապետարանից ժամանել է բնապահպանության վարչության ներկայացուցիչը: Համատեղ ուսումնասիրությունների արդյունքում կազմվել է արձանագրություն և այս պահին աշխատանքներ են տարվում:
Ռոման Ալոյանը նշեց, որ տարածքի սեփականատեր հանդիսացող և ծառահատում իրականացրած անձը սկզբից հավաստիացրել է, որ ունի բնապահպանության վարչության կողմից թույլատվություն` չներկայացրելով ոչ մի փաստաթուղթ, իսկ դեպքի վայր ժամանած բնապահպանության վարչության ներկայացուցիչը հերքել է նման փաստաթղթի գոյությունը: Այժմ կատարվում է նախաքննություն և օրինազանցը կպատժվի օրենքի ողջ խստությամբ:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում