Պարզվել է Էջմիածնում հայտնաբերված դիակի ինքնությունը
Իրավունք
Այսօր առավոտյան Ոստիկանության Վաղարշապատի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Էջմիածին-Արմավիր ավոտճանապարհի 1-ին կմ-ի հատվածում կա տղամարդու դիակ: ՀՀ ոստիկանության մամուլի խոսնակ Արմեն Մալխասյանը Լուրեր.com-ի հետ զրույցում հայտնեց, որ դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը հայտնաբերել է Էջմիածնի բնակիչ, 1957 թվականին ծնված Աբգար Սիմոնյանի դին բռնության բազմաթիվ հետքերով։
Կատարվում է քննություն դեպքի հանգամանքները պարզելու համար:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում