ԱՄՆ դեսպանությունը երկու օր փակ կլինի Բաղդադը պատրաստվում է վերահսկողություն հաստատել Քրդստանի նավթային հանքավայրերի նկատմամբ Չինաստանը պատմական քայլ է կատարել տիեզերական մրցավազքում Սաուդյան Արաբիայի և հութիների հակամարտությունը նոր թափ է հավաքում Սենսացիա են սարքել․ քաղաքացիությունից զրկելու դրույթ կա ժողովրդավարական սահմանադրություններում Տիգրան Արզաքանցյանը ստանձնել է «Մերգելյան ինստիտուտ»-ի տնօրենի պաշտոնը Ռուսական հարվածներից հետո Ուկրաինայի հինգ մարզում հոսանքազրկումներ են Նոյեմբերի 26-27-ին ՀՀ-ում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները Երկխոսություն, փորձի փոխանակում և նոր կապեր՝ մեկ հարթակում․ միջազգային ֆորում՝ Քիշնևում ՀՀ-ն և Վրաստանը տարեկան տասնյակ կալանավորների են փոխանակում Կիևը հայտարարել է ռուսական հինգ ռազմական ինքնաթիռի խոցման մասին Ռուսաստանն ու Ուկրաինան կարող են իրականացնել գերիների խոշոր փոխանակում 

Ինքնահրկիզման փորձ Երևանում. պարզաբանում են Ոստիկանությունն ու նախկին ոստիկանը (Տեսանյութ)

Տեսանյութեր

Այսօր ՀՀ նախագահի նստավայրի դիմաց ինքնահրկիզման փորձ կատարած նախկին ոստիկան Մխիթար Արումյանի արարքի հետ կապված պարզաբանումների համար կապվեցինք Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Ահարոնյանի հետ։ 

«Մխիթար Արումյանը մի քանի տարի ծառայել է ոստիկանական համակարգում՝ պետական պահպանության վարչությունում։ Նշված ծառայողը հաշվարկներ է արել, որ ինքը հավելյալ ժամեր աշխատել է, և դա հավելյալ գումար է կազմել։ Նա անցած տարվա սեպտեմբերի 16-ին զեկուցագիր է գրել՝ խնդրելով իրեն ազատել աշխատանքից։ 10 օր անց՝ սեպտեմբերի 26-ին, մեկ այլ զեկուցագիր է գրել «Իմ նախորդ զեկուցագիրը գրել եմ խիստ հուզված ժամանակ և փաստորեն իմ մտքերը ճիշտ չեմ շարադրել։ Խնդրում եմ ներեք նախորդ զեկուցագրիս համար»։ Մի քանի օր անց՝ նոյեմբերի 1-ին, մեկ այլ զեկուցագիր է գրել՝ այս անգամ նորից հիշատակելով առաջին զեկուցագրում դրված պահանջը, որ խնդրում է իրեն ազատել աշխատանքից և սոցիալական ծանր վիճակում է։ Մի քանի օր անց Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նոր պետ է նշանակվել, պետն անձամբ լսել է, դրամական օգնություն է տրվել, և բացի այդ հանձնարարվել է վերականգնել ծառայության մեջ, քանի որ մինչ այդ իր զեկուցագրի համաձայն ազատվել էր աշխատանքից։ Սակայն սահմանված կարգով պետք է անցներ բժշկական հետազոտություն։ Ոստիկանության բժշկական հանձնաժողովը հետազոտության արդյունքում տվել է եզրակացություն, որ նա պիտանի չէ ծառայության համար»,- ասաց Աշոտ Ահարոնյանը։

Քանի որ Արումյանն այսօր ասաց, որ ինքը մինչ այդ լիովին առողջ է եղել և միայն ոստիկանության հանձնաժողովն է իր մոտ խնդիրներ հայտնաբերել, Ահարոնյանին խնդրեցինք խոսել այդ առնչությամբ, ինչին ի պատասխան՝ նա ասաց. «Կարող է իրենց թաղամասի պոլիկլինիկայում է ստուգվել, իսկ սա զինվորական ոստիկանության բժշկական հանձնաժողովն է։ Դուք իրեն հարցրեք, թե ինչքան դրամական աջակցություն է ցուցաբերվել։ Էնպես չի, որ ինքն իր աշխատավարձը չի ստացել, պարզապես ավել ժամեր է մնացել ու դրա դիմաց փող է ուզում ստանալ։ 3 ծառայողական քննություն է նշանակվել նրա գործով Հատուկ քննչական ծառայությունում, նյութեր են եղել, որոնք կարճվել են»։

Նշենք, որ Արումյանն այսօր խոսել է իրեն տրված մոտ 2 մլն. դրամի մասին՝ ասելով, որ ինքը մոտ 5-6 մլն. դրամ ուներ ստանալու։

Գնդապետ Ահարոնյանին հարցրինք նաև, թե Ոստիկանությունն ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել Արումյանի այս արարքից հետո։ Ահարոնյանն ասաց. «Չեմ ուզում կանխակալ վերաբերվել, բայց ինձ թվում է իր գործողություններն ավելի շատ այլ մասնագիտության տեր մարդկանց ուշադրության կենտրոնում պետք է լինեն»։

Հիշեցնենք, որ նախագահական նստավայրի դիմաց այսօր առավոտյան ինքնահրկիզման փորձ է արել նախկին ոստիկան Մխիթար Արումյանը: Լրագրողի հարցին ի պատասխան, թե ինչու է նման քայլի գնացել, նախկին ոստիկանը պատասխանել է, որ իրեն անհիմն պատճառներով հեռացրել են աշխատանքից, թոշակի չեն ուղարկում ու չեն վճարում արտաժամյա աշխատանքի դիմաց: Ունի 5 անչափահաս երեխա, որոնցից 1-ը հաշմանդամ է, արտաժամյա աշխատել է, որպեսզի հաշմանդամ երեխայի բուժման գումարը ապահովի: Այս խնդիրների լուծման վերաբերյալ բազմիցս դիմել է տարբեր մարմինների, բայց ոչ մի տեղից պատասխան չի ստացել ու վերջին հույսը ինքնահրկիզման միջոցով իր վրա ուշադրություն գրավելն էր:

Ստորև ներկայացնում ենք Մխիթար Արումյանի պարզաբանումը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ դեսպանությունը երկու օր փակ կլինիԲաղդադը պատրաստվում է վերահսկողություն հաստատել Քրդստանի նավթային հանքավայրերի նկատմամբՉինաստանը պատմական քայլ է կատարել տիեզերական մրցավազքումՍաուդյան Արաբիայի և հութիների հակամարտությունը նոր թափ է հավաքում Սենսացիա են սարքել․ քաղաքացիությունից զրկելու դրույթ կա ժողովրդավարական սահմանադրություններումՏիգրան Արզաքանցյանը ստանձնել է «Մերգելյան ինստիտուտ»-ի տնօրենի պաշտոնըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայի հինգ մարզում հոսանքազրկումներ ենՆոյեմբերի 26-27-ին ՀՀ-ում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչներըԵրկխոսություն, փորձի փոխանակում և նոր կապեր՝ մեկ հարթակում․ միջազգային ֆորում՝ ՔիշնևումԵգիպտոսում վառելիք տեղափոխող բեռնատարի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 31 մարդ է զոհվել ՀՀ-ն և Վրաստանը տարեկան տասնյակ կալանավորների են փոխանակումԿիևը հայտարարել է ռուսական հինգ ռազմական ինքնաթիռի խոցման մասինՈւկրաինան ԱԹՍ–ներով հարձակվել է Ստավրոպոլի երկրամասում Հյուսիսային Կովկասը սնուցող էլեկտրակայանի վրա Ռուսաստանն ու Ուկրաինան կարող են իրականացնել գերիների խոշոր փոխանակումՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՀորմուզի նեղուցում իրավիճակը սրվում է. Իրանը զգուշացնում է նավերինՆերդիրներն ապահովում են զինծառայողի կենսական կարևոր օրգանների պաշտպանությունը․ հայտարարությունԹրամփը նոր մաքսատուրքեր է պատրաստում Չինաստանի և Եվրոպայի դեմՏոնոյանին առաջադրված նոր մեղադրանքը կապված է 18 հազար անորակ կոշտ բալիստիկ ներդիր ձեռք բերելու հետԵվրոպայում ֆինանսական նոր պայքար է սկսվում՝ Ուկրաինայի հարցովՔուշները հայտարարել է Ռուսաստանի և Եվրոպայի միջև կապի ուղիներ հաստատելու ԱՄՆ-ի մտադրության մասին Թրամփն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել են ՌուսաստանինԳեղաշենցինե՛ր ջան, շնորհակալ ենք ձեր ջերմության, վստահության և աջակցության համար. Միասին՝ վստահ առաջ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու Փաշինյանին ու Ալիևին․ ԱբրահամյանԼույս չի լինի. հասցեներՀաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞րՏարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէԿալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրինՉեն տրվել Փաշինյանի շանտաժինԱրտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակԻնչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբԻնչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխումՎերջնագրից առաջ՝ շրջագայություն ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունները պատրաստվում են եկեղեցու հարցով բաց նիստի․Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծըՆավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետըՉիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջումՄերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզումԱբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ըԱՄՆ տնտեսության աճի գնահատականը բարձրացել է 4,3 տոկոսի․ հոկտեմբերին արագացել է նաև գնաճըՌաս Թանուրայի նավթավերամշակման գործարանի շուրջը սև ծուխ է երևում տիեզերքիցԻրանը հայտարարում է, որ խստացրել է Հորմուզի նեղուցի վերահսկողությունըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայում կանգնել են ջերմակայան և գազի արդյունահանման օբյեկտԹրամփն առաջարկում է նոր մաքսատուրքեր. Չինաստանի համար՝ 20 տոկոսՄեծ Բրիտանիան ռազմական ինքնաթիռները տեղափոխում է պաշտպանված անգարներ՝ անօդաչուների սպառնալիքի պատճառովՊեսկովը կտրուկ մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտարերկրյա զորքերը Ուկրաինայում անընդունելի են Մոսկվայի համարՍի Ծինփինը նոր քաղաքական ցնցում է առաջացրել Չինաստանի ղեկավարության ներսումԱՄՆ-ն քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Իրանից՝ պատերազմի սրման վտանգի պատճառով
Ամենադիտված