Վիկտոր Բուտն իր պատիժը կանցկացնի ահաբեկիչների համար նախատեսված հատուկ բաժնում
Իրավունք
ԱՄՆ–ում 25 տարվա ազատազրկման դատապարտված Ռուսաստանի քաղաքացի Վիկտոր Բուտն իր պատիժը կանցկացնի Մերիոն բանտի ահաբեկիչների և հանցավոր խմբավորումների առաջնորդների հատուկ բաժնում, հաղորդում է «Կոմերսանտ»–ը։
Սկզբում ԱՄՆ–ի իշխանությունը նախատեսել էր, որ Բուտն իր պատիժը պետք է կրի Կոլորադո նահանգի Ֆլորենս քաղաքում գտնվող հատուկ ռեժիմի բանտում։ Սակայն Բուտի փաստաբաններին հաջողվեց իրենց պաշտպանյալին ուղարկել Մերիոն, որը համարվում է միջին կարգի խստացված ռեժիմի բանտ։
Հիշեցնենք, որ Վիկտոր Բուտը 25 տարվա ազատազրկման է դատապարտվել Կոլումբիայի ձախ արմատական խմբավորմանը (РВСК) զենք վաճառելու համար։ Այդ խմբավորումը ԱՄՆ–ի իշխանությունը ճանաչել է որպես ահաբեկչական։ Բուտն իր մեղքը չի ընդունել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)