Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում գտնվող «Արմ սվիթ» ՍՊԸ–ում լարված իրավիճակ է
Իրավունք
Քիչ առաջ Լուրեր.com–ի խմբագրություն ահազանգ ստացվեց, որ Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում գտնվող «Արմ սվիթ» ՍՊԸ–ում լարված իրավիճակ է։ Զանգահարողը չցանկացավ ներկայանալ։
«Գործարան են ներխուժել դատախազության Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի դատախազության տարածքային բաժնի աշխատողները։ Նրանք ուզում են փակել գործարանը, արտադրությունը կանգեցնել, և այդքան մարդ կմնա առանց աշխատանքի»,– ասաց նա։
Նրա խոսքերով ոչ ոք չի հիմնավորում գործարանը փակելու պատճառը։
«Այստեղ այս պահին բողոքի լայն ալիք է բարձրացել։ Այստեղ են ոստիկանության աշխատողները, մարդիկ հուզմունքից ուշագնաց են լինում։ Մի խոսքով, ահավոր իրավիճակ է»,–ասաց նա։
Մանրամասները՝ քիչ անց։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում