Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը 16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդը Թրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասին Գերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերել Նիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Ջրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանել NASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռը Թուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդու Էրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցով ՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշում Վիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար 

«Արմ Սվիթը» չփակեցին, բայց 8 միլիոնի վնաս հասցրին

Իրավունք

Ինչպես արդեն հայտնել է Լուրեր.com-ը, «Արմ Սվիթ» ՍՊԸ-ում այսօր լարված իրավիճակ էր։ Մեզ ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ «Գործարան են ներխուժել դատախազության Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի տարածքային բաժնի աշխատողները։ Նրանք ուզում են փակել գործարանը, արտադրությունը կանգեցնել, և այդքան մարդ կմնա առանց աշխատանքի»։

Դեպքի վայր մեկնած մեր լրագրողն ականատես եղավ հետևյալ տեսարանին. գործարանի աշխատանքը դադարեցված էր, դրսում կանգնած էր շտապօգնության մեքենա, բակում և վարչական մասի միջանցքներում հավաքված էին աշխատողները, ովքեր խուճապի մեջ էին, քանի որ ոչ ոք նրանց չէր բացատրել՝ ինչու էին իրականում գործարան ներխուժել ոստիկանները։ նրանք միայն գիտեին, որ դա սովորական ստուգում չէր, քանի որ ցանկանում էին տանել համակարգիչները, և աշխատողները, համոզված լինելով, որ դա արդեն գործարանի փակում է նշանակում, դուրս էին եկել բողոքելու՝ ասելով, որ ոչ մի դեպքում թույլ չեն տա գործարանից ինչ-որ բան դուրս հանել։ 

Դրսում և միջանցքներում հսկողություն իրականացնող ոստիկաններից ևս չհաջողվեց պարզել, թե ինչ ստուգումներ են արվում ներսում։

Զրույցի ժամանակ աշխատողները բողոքում էին տարբեր մարմինների կողմից իրականացվող հաճախակի ստուգումներից։ «Ոնց որ մարդու հետևից ընկած լինեն, չեն թողնում՝ գործարանը նորմալ աշխատի»,-ասում էին նրանք։ Նրանք նաև չափազանց վրդովված էին գործազրկության հեռանկարից, քանի որ նրանցից շատերը տարիներ շարունակ աշխատում են գործարանում, և այդ աշխատանքն իրենց ընտանիքի ապրուստը հոգալու միակ աղբյուրն է։

Անորոշ ու լարված վիճակում մոտ մեկ ժամ սպասումի արդյունքում «Արմ Սվիթ» ՍՊԸ մի քանի աշխատողների տեղափոխեցին հիվանդանոց, քանի որ, ինչպես ասաց աշխատողներից մեկը, նյարդային լարվածությունից մարդիկ նախաինֆարկտային վիճակի էին հասել։

«Արմ Սվիթ» ՍՊԸ հիմնադիր Մանվել Ղարիբյանի շահերը պաշտպանող փաստաբան Հայկ Ալումյանը փորձում էր բանակցել ոստիկանության ներկայացուցիչների հետ, որպեսզի նրանք համակարգիչները տանելուց առաջ գոնե ստուգեն՝ արդյո՞ք այնտեղ կա այն, ինչ իրենք փնտրում են։ Բանակցություններն արդյունք չտվեցին, և ոստիկանության աշխատակիցները հեռացան՝ իրենց հետ տանելով «Արմ Սվիթ» ՍՊԸ համակարգիչը։ Նրանց հեռանալուց մի քանի րոպե անց գործարանն սկսեց աշխատել, սակայն մի քանի ժամվա պարապուրդի պատճառով գործարանը մոտ 8 մլն. դրամի վնաս է կրել։

Տեղի ունեցածի մասին հստակ տեղեկություններ հաջողվեց իմանալ միայն ոստիկանության հեռանալուց հետո։ «Արմ Սվիթ» ՍՊԸ սեփականատեր Մանվել Ղարիբյանը և փաստաբան Հայկ Ալումյանը պատմեցին, որ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Մալաթիայի քննչական բաժնի աշխատակիցները գործարանի հաշվապահությունում խուզարկություն էին սկսել։

Խուզարկության պատճառը դատարանում գտնվող «Արմ Սվիթ» և «Էկոֆուդ» ընկերությունների հայցն է: «Էկոֆուդը» մեղադրում է «Արմ Սվիթին» իր ընկերության մտավոր սեփականությունը հանդիսացող շոկոլադե կոնֆետների ապրանքային նշանների ապօրինի օգտագործման համար: Մանվել Ղարիբյանը վստահեցրեց, որ իրենք այժմ այդ անվանումներով կոնֆետներ չեն արտադրում։ 

Ինչպես նշեց փաստաբան Հայկ Ալումյանը, խուզարկության թույլտվության մեջ նշված չի եղել խուզարկության նպատակը, ինչն օրենքի խախտում է։ Մինչդեռ խուզարկությունն իրականացնող Մալաթիայի քննչակական բաժնի ավագ քննիչ Աշոտ Օհանյանն առգրավել է գլխավոր համակարգիչը՝ առանց գոնե համոզվելու, որ այնտեղ առկա են իր կողմից քննվող գործին առնչվող նյութեր։ 

«Սա գլխիվայր շուռ է տալիս դատական գործը»,-ասաց Ալումյանը՝ ավելացնելով, որ ամբողջ համակարգիչը տանելով՝ քննիչը կարող է ապօրինաբար ծանոթանալ, օրինակ, առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների, ինչպես նաև պարալիզացվում է գործարանի աշխատանքը։ «Քննիչը պիտի տաներ միայն այն, ինչը կապ ունի քրեական գործի հետ, նա չի կարող գալ այստեղ և իրեն դուր եկած ցանկացած բան տանել»,-ասաց Ալումյանը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըԹրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասինԳերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերելՆիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՋրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանելNASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռըԹուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդուԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշումՎիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ ԴմիտրիևԼիոնում իրավապահ մարմինները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմՖրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-իՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքըՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ ԱբրահամյանՌուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման հաջորդ փուլի համարԳագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել էԻրանը ներգրավված է Ալբանիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի կազմակերպման մեջ․ Էդի ՌամաԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ Կոնգրեսից. ՄերցԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՓողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասներըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումըՄիասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին․ ԱշոտյանՈչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. ԶախարովաՀայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջԻրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծովՈչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալԱնդրադարձ է կատարվել Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանըԻշխանության բռնաճնշnւմների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել. ԱբրահամյանԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաՀայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա ԿոսՀովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԿապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումը Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը«ԴԱՎՄԱՐԿ» լցակայանը կտուգանվի Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը «Արևմտյան միլիարդները ծախսվում են մարդկանց ահաբեկելու համար». ԶախարովաԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Շաքիի դեպքերի քննարկման համար ԱԺ-ում փակ հանդիպում է մեկնարկել․ Դեմոկրատները կսահմանափակեն Թրամփին (տեսանյութ)
Ամենադիտված