Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա Գարիկ Սարգսյանը լքում է Վեդիի ղեկավարի պաշտոնը՝ ԱԺ պատգամավոր դառնալու համար Սովը մտնում է գյուղեր․ սոցիալական բունտ է հասունանում (տեսանյութ) Հայաստանի կանանց Մ-18 բասկետբոլի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում Գյուղատնտեսությունը ճգնաժամի մեջ է. փորձագետներն` արտահանման խնդիրների և սպասվող վտանգավոր հետևանքների մասին Զինծառայող է մահացել. Քննչական կոմիտե Սա գոյաբանական կռիվ է և դե ֆակտո ԱՄՆ-ի պարտությունը. Շահնազարյան Չեչնիայում երկար մազերի, պարտքերի համար ստիպում են գնալ պատերազմ Տեբասը ՖԻՖԱ-ին մեղադրել է ֆուտբոլը վնասելու մեջ 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում Ինձ ձեռք մի՛ տուր, թե չէ կուտեմ քեզ․․․բազառ է դառնալու ԱԺ-ն Ովքեր կլինեն ԱԺ-ում. Իսրայելը հրաժարվել է հարվածել Իրանին (տեսանյութ) 

Լրագրողի եւ նրա ամուսնու սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան

Իրավունք

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում ավարտվել է Ալվարդ Աբրահամյանի եւ նրա ամուսնու՝ Յուրիկ Սրաբյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2009թ. քաղաքացի Վ. Աբաջյանն ընկերոջ միջոցով ծանոթացել եւ մտերմացել է «Մենք մերոնցով» թերթի գլխավոր խմբագիր Ալվարդ Աբրահամյանի, իսկ հետագայում՝ նաեւ վերջինիս ամուսնու՝ Յ. Սրաբյանի հետ:

Ըստ ձեռք բերված ապացույցների՝ Ա. Աբրահամյանին բարեխիղճ մոլորության մեջ գցելու եղանակով, Վ.Աբաջյանը նրա հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանցից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու նպատակով Ա. Աբրահամյանին, եւ նրա միջոցով նաեւ՝ վերջիններիս մտերիմներին խաբել է՝ իբր նրանց համար կարող է շուկայական ցածր գներով բնակարաններ ձեռք բերել Երեւանում:

Չարաշահելով Ա. Աբրահամյանի եւ նրա մտերիմների վստահությունը՝ Վ. Աբաջյանը խաբեության միջոցով 2011թ. ամռանը խարդախությամբ հափշտակել է ընդհանուր առմամբ 9.936.000 ՀՀ դրամին համարժեք 27.000 ԱՄՆ դոլար առանձնապես խոշոր չափերի գումար եւ խոստացել է մինչեւ 2011թ. սեպտեմբերի 2-ը կատարել իր պարտավորությունները: Այն է՝ լուծել բնակարանների ձեռք բերման հարցը:

Գիտակցելով, որ իր կողմից խոստացած ժամկետները լրանալուց հետո իր կատարած հանցանքը՝ խարդախությունը, բացահայտվելու է՝ այն թաքցնելու, միաժամանակ շահադիտական դրդումներով, հափշտակած գումարն անարգել տնօրինելու նպատակով խարդախության մասին կասկածներ ունեցող Ա. Աբրահամյանին եւ նրա ամուսին Յ. Սրաբյանին առեւանգելու, ապա սպանության համար նպաստավոր վայր տեղափոխելու եւ նրանց սպանելու համար նախնական համաձայնության է եկել որդու՝ Հ. Աբաջյանի հետ:

2011թ օգոստոսի 31-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, հայր եւ որդի Աբաջյանները Յ. Սրաբյանի վստահությունը չարաշահելու միջոցով՝ Սեւանա լճից խեցգետնի որս եւ առեւտուր կազմակերպելու պատրվակով, Յ. Սրաբյանին ավտոմեքենայով առեւանգել եւ տեղափոխել են Գեղարքունիքի մարզի Բերդկունք գյուղի՝ Սեւանա լճի հարեւանությամբ գտնվող կիսակառույց շինության տարածք:

Նշված շինությունում Հ. եւ Վ. Աբաջյանները հարվածելու եւ ձեռքերով խեղդելու եղանակով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել, սպանել են Յ. Սրաբյանին, որից հետո դիակից հանել են հագուստները, դին գցել նշված շինության մոտ գտնվող փոսի մեջ եւ քարերով ծածկել: Հանած հագուստներն ու կոշիկները նետել են Գավառ-Երեւան ավտոմայրուղու տարբեր հատվածներում:

Այնուհետեւ նույն օրը՝ ժամը 20:00-ի սահմաններում, Վ. եւ Հ. Աբաջյանները, չարաշահելով Ա. Աբրահամյանի վստահությունը, Երեւանի Արշակունյաց 2 հասցեում գտնվող «Մամուլի» շենքի մոտից խաբեությամբ, Յ. Սրաբյանի մոտ տանելու պատրվակով, Ա. Աբրահամյանին առեւանգել, տեղափոխել են Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի տարածք եւ պարանով խեղդելու եղանակով ապօրինաբար սպանել են նրան՝ դին գցելով աղբով լցված փոսի մեջ:
2011թ. սեպտեմբերի 4-ին Վ. եւ Հ. Աբաջյանները, տարբեր խանութներից գնելով ցեմենտ, ավազ, տարել են Գեղարքունիքի մարզի Բերդկունք գյուղ, որտեղ պատրաստել են բետոնե շաղախ եւ այն լցրել Յ. Սրաբյանի դիակի վրա, այնուհետև քարերով եւ հողով ծածկել, որպեսզի դին չհայտնաբերվի:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Վ. եւ Հ. Աբաջյանները նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք բերված հրազեն հանդիսացող, գործարանային արտադրության «Բրաունինգ 1906» մոդելի ատրճանակը, «ՏՕԶ-12» մոդելի սպորտային ակոսափող հրացանը եւ գործարանային արտադրության, ռազմամթերք հանդիսացող ընդհանուր 114 հատ փամփուշտները 2011թ. սեպտեմբերի 2-ին ապօրինի կերպով փոխադրել եւ պահել են իրենց առանձնատան նկուղում, որտեղից 2011թ. հոկտեմբերի 27-ին և 29-ին հայտնաբերվել եւ առգրավվել են:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Վ. Աբաջյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 7-րդ, 8-րդ եւ 11-րդ կետերով, 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ եւ 7-րդ կետերով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 38-338-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Հ. Աբաջյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 7-րդ, 8-րդ եւ 11-րդ կետերով, 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ եւ 7-րդ կետերով եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով:

Քրեական գործն ուղարկվել է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ն պատրաստվում է նոր մաքսատուրքեր սահմանել մի շարք երկրների նկատմամբՄխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա Գևորգ Ալավերդյանը լրացրել է միջազգային վարպետի երկրորդ նորմանՄԱԿ-ը հայտնում է՝ աշխարհում սովի մակարդակը նվազել է, սակայն վտանգները պահպանվում ենՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԳարիկ Սարգսյանը լքում է Վեդիի ղեկավարի պաշտոնը՝ ԱԺ պատգամավոր դառնալու համար Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում․ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկՍովը մտնում է գյուղեր․ սոցիալական բունտ է հասունանում (տեսանյութ)Գուֆի հիվանդանոցային լուսանկարներում երկրպագուների ուշադրությունը գրավել են նրա սանդալներըԻսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետոՀայաստանի կանանց Մ-18 բասկետբոլի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի առաջնությունումՀՖՖ-ն հրապարակել է ՀՊԼ անցած մրցաշրջանի լավագույնների անուններըԳիտնականը զգուշացրել է Սիբիրում մեղուների զանգվածային անկման վտանգավոր հետևանքների մասինԳյուղատնտեսությունը ճգնաժամի մեջ է. փորձագետներն` արտահանման խնդիրների և սպասվող վտանգավոր հետևանքների մասին Զինծառայող է մահացել. Քննչական կոմիտեՍա գոյաբանական կռիվ է և դե ֆակտո ԱՄՆ-ի պարտությունը. ՇահնազարյանԱննա Սեդոկովայի մոսկովյան համերգը չեղարկվել է տոմսերի ցածր վաճառքի պատճառովՉեչնիայում երկար մազերի, պարտքերի համար ստիպում են գնալ պատերազմ Տեբասը ՖԻՖԱ-ին մեղադրել է ֆուտբոլը վնասելու մեջ 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում Ինձ ձեռք մի՛ տուր, թե չէ կուտեմ քեզ․․․բազառ է դառնալու ԱԺ-նՈվքեր կլինեն ԱԺ-ում. Իսրայելը հրաժարվել է հարվածել Իրանին (տեսանյութ)Երևանի քաղաքապետարանը ստուգել է «Երևան Սիթի»-ի 39 մասնաճյուղ, արձանագրվել է 50 խախտումՖերնանդեսը՝ Արգենտինայի հավաքականի մասին․ «Մենք միշտ պայքարել ենք մինչև վերջ»Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՆԳ նախարար (տեսանյութ)Հրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըԿԿՀ-ն 200 հազար դրամով տուգանել է Սամվել ԿարապետյանինՊենտագոնի ղեկավարի կոշտ նախազգուշացումը Իրանին․ «Հարվածը կլինի տասնապատիկ ուժեղ»«Մի տարի առանց քեզ, մեր հրեշտակ»․ Ռուզան Ավետիքյանը՝ ցավալի կորստի մասին Հորդառատ անձրևներից հետո ասֆալտը սկսել է հալվելՎահագն Հովակիմյան․ «2026-ի ԱԺ ընտրություններն անցել են ազատ, արդար և թափանցիկ»Իրանական հարվածներից վնասվել են Քուվեյթի էներգետիկ օբյեկտները Հայաստանի Մ-17 ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանըԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունըԼեհաստանի պաշտպանության նախարարը Ուկրաինայի համար ծանր ձմեռ է կանխատեսելԿողբում 48-ամյա վարորդը «Opel»-ով բախվել է արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ 2 վիրավոր կաՆարեկ Կարապետյանի անձեռնմխելիության հարցի քննարկումը հետաձգվել է Ջրային կոմիտեում քննարկվել են «Վեոլիա Ջուր»-ի անկախ տեխնիկական աուդիտի պայմանագրի դրույթներըՆովակը հայտարարել է վառելիքի շուկայի կայունացման առաջին արդյունքների մասին«Հաղթանակի ճանապարհը տրվում է տառապանքով»․ Բագրատ ՍրբազանՀայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոնԿտրուկ վատացել է Անդրանիկ Թեւանյանի ինքնազգացողությունըՆարեկ Կարապետյանի անձեռնմխելիության հարցը քննվում է. Իսրայելը հրաժարվել է հարվածել Իրանին (տեսանյութ)Կոնգոյում Էբոլայից մեկ օրում մահացել է 37 մարդՊուտինը կգլխավորի Ռուսաստանի պատվիրակությունը Չինաստանում կայանալիք ԱՏՀԳ գագաթնաժողովումԿապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազությունՎաղը, հնարավոր է, որ Նարեկ Կարապետյանը կալանավորվիԱՄՆ-ն և Չինաստանը սեպտեմբերին բանակցություններ կանցկացնեն արհեստական ​​ինտելեկտի վերաբերյալՏեղի ունեցավ ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը․ Գևորգ ՊապոյանԱնահիտ Մանասյանն այցելել է Սյունիքի «Արծվաբույն» տարեցների շուրջօրյա խնամքի կենտրոն
Ամենադիտված