Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը 16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդը Թրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասին Գերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերել Նիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Ջրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանել NASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռը Թուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդու Էրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցով ՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշում Վիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար 

ՀՀ ոստիկանությունը գործում է բացառապես օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում. հայտարարություն

Իրավունք

Կոտայքի մարզի Արամուս գյուղի «Մ. Առաքելյանի անվան» միջնակարգ դպրոցում ֆիզկուլտուրա առարկայի դասընթացներն ու ֆիզկուլտուրա առարկայի 12-րդ դասարանի ավարտական քննությունը սահմանված կարգի խախտմամբ անցկացնելու, քննության ընթացքում դպրոցի 12բ դասարանի աշակերտուհի, 1995թ. ծնված, նույն գյուղի բնակչուհի Մարիամ Մելիքի Արշակյանի վայր ընկնելու, ձախ ազդրի կոտրվածք ստանալու, ապա ճարպային էմբոլիա ախտորոշմամբ «Աբովյան» բ/կ-ում վերջինիս մահվան դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվում է քրեական գործ:

Նախաքննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ Կոտայքի մարզի Արամուս գյուղի վերը նշված դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Նորայր Ստեփանյանը ապօրինի վարձատրության դիմաց կատարել է կեղծիքներ եւ այլ չարաշահումներ:
Տվյալներ են ձեռք բերվել նաև, որ Նորայր Ստեփանյանը, միաժամանակ հանդիսանալով Արամուսի գյուղապետի տեղակալ եւ ի պաշտոնե լիազորված լինելով մասնակցել գյուղապետարանի գործունեության ղեկավարմանը, թույլ է տվել տարաբնույթ ֆինանսական չարաշահումներ, ինչի մասին ահազանգել են նաև լրատվության միջոցները՝ անդրադառնալով աշակերտի մահվան դեպքի քննությանը:

Դպրոցում, ինչպես նաև գյուղապետարանում ծավալած գործունեության ընթացքում Նորայր Ստեփանյանի կողմից չարաշահումներ կատարելու հանգամանքը պարզելու նպատակով 2012թ. հունիսի 8-ին, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման հիման վրա, «Մ. Առաքելյանի» անվան միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի մարզադահլիճում և ֆիզկուլտուրայի ուսուցիչների համար նախատեսված աշխատասենյակում, Արամուսի գյուղապետարանում, ինչպես նաև Նորայր Ստեփանյանի տանը կատարվել է խուզարկություն, որի ընթացքում առգրավվել են բազմաթիվ փաստաթղթեր:

Նկատի ունենալով, որ փորձ է արվել քաղաքականացնել կատարված քննչական գործողությունները՝ դրանք ներկայացնելով որպես քաղաքական հետապնդում. ի հիմնավորում վկայակոչելով, թե քննչական մարմինը թույլ չի տվել ԲՀԿ կուսակցության պատգամավորներին ներկա գտնվել կատարվող քննչական գործողությանը, ՀՀ ոստիկանությունը հերթական անգամ փաստում է, որ նախաքննությունն ու հետաքննությունն իրականացվում են բացառապես ՀՀ Սահմանադրությամբ եւ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքի պահպանմամբ՝ անկախ ռասայական, կրոնական, սեռական կամ կուսակցական պատկանելությունից: ՀՀ ԱԺ պատգամավորին առավել քան հայտնի պետք է լինեն հիշյալ սկզբունքները, ինչը նաեւ բացառում է ցանկացած անձի միջամտություն օրենքով սահմանված կարգով պաշտոնատար անձի կողմից իր պարտականությունները՝ տվյալ պարագայում քննչական գործողությունը կատարելուն:

Միաժամանակ հարգարժան պատգամավորին հիշեցնում ենք. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 225-րդ հոդվածով սահմանված կարգով քննիչը, բավարար հիմքեր ունենալով ենթադրելու, որ որեւէ շենքում կամ այլ տեղ կամ որեւէ անձի մոտ գտնվում են հանցագործության գործիքներ, հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաներ ու արժեքներ, ինչպես նաեւ այլ առարկաներ եւ փաստաթղթեր, որոնք կարող են նշանակություն ունենալ գործի համար, խուզարկություն է կատարում դրանք գտնելու եւ վերցնելու համար: Բնակարանի խուզարկությունը կատարվում է միայն դատարանի որոշմամբ: Նախաքննական մարմինը խստորեն պահպանել է դատավարության օրենսգրքի պահանջը և խուզարկությունները կատարել է դատարանի թույլտվությամբ:

Խուզարկությանը ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց շրջանակը նույնպես սահմանված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածով: Ըստ այդմ՝ խուզարկությունը կատարվում է ընթերակաների մասնակցությամբ: Ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին, զորամասերին պատկանող շինություններում խուզարկությունը կատարվում է նրանց ներկայացուցչի ներկայությամբ:
Ավելին, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածը սահմանում է, որ քննիչն իրավունք ունի խուզարկության կամ առգրավման վայրում գտնվող անձանց արգելել հեռանալու այդ տեղից, ինչպես նաեւ հաղորդակցություն ունենալու միմյանց եւ այլ անձանց հետ՝ մինչեւ քննչական գործողության ավարտը: Ուստիեւ, նախաքննական մարմինը, գործելով օրենքի տառին համապատասխան, խուզարկությունը կատարել է ընթերականների ներկայությամբ, միաժամանակ ապահովելով նաեւ գյուղապետի ներկայությունը, իսկ կողմնակի անձանց մուտքն արգելվել է, ինչը պարզաբանվել է նաեւ գյուղապետարան ժամանած ՀՀ ԱԺ պատգամավորներին:

Քրեական գործերով նախաքննության ընթացքում քննչական գործողություններ, այդ թվում խուզարկություններ, առգրավումներ կատարվում են թերեւս ամեն օր եւ Արամուս գյուղի գյուղապետարանում կատարված խուզարկությունը բացառություն չէ:

Եւս մեկ անգամ հավաստում ենք, որ ՀՀ ոստիկանությունը գործում է բացառապես օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում: Միաժամանակ, ԲՀԿ լրատվության նորանշանակ պատասխանատուին կոչ ենք անում զերծ մնալ քրեական գործերով նախաքննությունը հանիրավի քաղաքականացնելուց և հիմնազուրկ հայտարարություններ անելու միջոցով քաղաքական ու լրատվական դաշտում ինքնահաստատվելու գործելաոճից: Վստահեցնում ենք, որ նախաքննության նկատմամբ քաղաքական որեւէ շահարկում չի կարող ազդել քրեական գործերով քննության օբյեկտիվության, բազմակողմանիության, լրիվության եւ օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքների պահպանման վրա:

ՀՀ ոստիկանություն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըԹրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասինԳերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերելՆիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՋրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանելNASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռըԹուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդուԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշումՎիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ ԴմիտրիևԼիոնում իրավապահ մարմինները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմՖրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-իՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքըՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ ԱբրահամյանՌուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման հաջորդ փուլի համարԳագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել էԻրանը ներգրավված է Ալբանիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի կազմակերպման մեջ․ Էդի ՌամաԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ Կոնգրեսից. ՄերցԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՓողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասներըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումըՄիասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին․ ԱշոտյանՈչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. ԶախարովաՀայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջԻրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծովՈչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալԱնդրադարձ է կատարվել Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանըԻշխանության բռնաճնշnւմների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել. ԱբրահամյանԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաՀայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա ԿոսՀովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԿապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումը Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը«ԴԱՎՄԱՐԿ» լցակայանը կտուգանվի Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը «Արևմտյան միլիարդները ծախսվում են մարդկանց ահաբեկելու համար». ԶախարովաԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Շաքիի դեպքերի քննարկման համար ԱԺ-ում փակ հանդիպում է մեկնարկել․ Դեմոկրատները կսահմանափակեն Թրամփին (տեսանյութ)
Ամենադիտված