ԵՄ-ն պատրաստվում է միգրացիոն ճգնաժամերին արձագանքելու նոր մեխանիզմ ներդնել Լեհաստանը առաջարկել է Ուկրաինայում Patriot հակաօդային պաշտպանության հրթիռների արտադրության գործարան կառուցել «Դրոնոֆոբիա». ուկրաինացի զինվորների շրջանում նոր հոգեբանական խնդիր է ուսումնասիրվում Ավտոբուսի վթարից 7 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել Հրաժարական է տվել Սերբիայի նախագահը Հզոր փոթորիկ, ջրհեղեղներ, զանգվածային հոսանքազրկումներ ու հարյուրավոր չեղարկված չվերթներ ՏԻՄ ընտրություններում ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Թումանյանում․ մասնակցել է ընտրողների 59.96%-ը «Ծիծեռնակաբերդ» ենթակայանում բռնկված և մարված հրդեհից հետո հոսանքազրկված հասցեների մեծ մասում էլեկտրամատակարարումը վերականգնվել է Հայ մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում Իրանի խորհրդարանի խոսնակ․ «Եթե Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը, ինչո՞ւ է շուկան այդքան բարձր գնով գնահատում ռիսկը» ՏԻՄ ընտրություններում քվեարկությունն ավարտվել է․ մասնակցությունը՝ համայնքներում 35.29%-ից մինչև 59.96% Թրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն և Իրանը հաջորդ շաբաթ կշարունակեն բանակցությունները 

ՍԵՖ-ից քաշվածները. Ջանֆիդայի մի քանի ընտանիքի վտարում են իրենց բնակարաններից

Հասարակություն

Արմավիրի մարզի Ջանֆիդա համայնքի մի քանի տների բնակիչներ խնդրի առաջ են կանգնել. բանն այն է, որ դեռևս տարիներ առաջ՝ բնակիչները կոլեկտիվ վարկ են վերցրել «ՍԵՖ Ինթերնեյշնլ» ունիվերսալ վարկային կազմակերպությունից: ՍԵՖ-ի միակ սեփականատերը Վիժն Ֆանդ Ինթերնեյշնլն է` «Վորլդ վիժն» միջազգային բարեգործական ընկերության միկրոֆինանսական մասնագիտացված կառույցը:

Մեզ հետ զրույցում, այսպես ասած, ՍԵՖ-ից քաշված քաղաքացիներից մեկը տեղեկացրեց, որ ինչպես ինքը, այնպես էլ մի շարք համագյուղացիներ՝ գրավադրել են իրենց տները, այնուհետև չեն կարողացել մարել վարկը, ինչի հետևանքով այսօր կանգնել են տանիքը կորցնելու խնդրի առաջ: Ցավով նկատում են, որ կազմակերպությունը ոչ մի կերպ չի էլ փորձում ընդառաջել, թեպետ կազմակերպության տեսլականի մեջ ամպագոռգոռ մի քառատող է նշված. 

Երազանքը մեր`
Լիարժեք կյանքն է մեր մանուկների:
Աղոթքը մեր`
Ամենքի կամքն է, որ այդպես լինի:

Քաղաքացին զարմանում է՝ ո՞ւր է իրենց որդեգրած մարդասիրական առաքելությունը:

Նշենք, որ դատարանը բավարարել է «Սեֆ Ինտերնեյշնլ Ունիվֆերսալ Կազմակերպություն» ՍՊԸ-ի հայցը, ըստ որի՝ ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը պարտավորեցվել է վերոնշյալ ՍՊԸ-ին  պատկանող՝ ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ Ջանֆիդա 23 փողոցի թիվ 20, թիվ 16 և 6 փողոցի թիվ 7 բնակելի տներից վտարել նշված բնակելի տները զբաղեցնող անձանց: 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Ջանֆիդա 23 փողոցի թիվ 16 տան բնակիչ Յուրիկ Հարությունյանը նշեց, որ հարյուրավոր անձինք վարկ են վերցրել այդ կազմակերպությունից՝ գրավ դնելով 22 տուն, որոնցից մեկն էլ իրենն է. «Ես իմ պարտավորությունները ժամանակին կատարել եմ, բայց այսօր զրկվում եմ իմ տնից: Իմ մեղքն ինչո՞ւմն է: 5 անչափահաս երեխա ունեմ, ո՞ւր գնամ: Ինձ ասում են՝ 4 մլն դրամ վճարի՝ տունդ հետ վերցրու, բայց ես որտեղի՞ց տամ:

Պարտքի ընդհանուր գումարը թող բաժանեն բոլոր անձանց մեջ, ես էլ եմ պատրաստ վճարելու: Դրան էլ համաձայն եմ միայն նրա համար, որ տնից չզրկվեմ: Պարտք մնացողները գնացել, խնդրել են, որ ծրագիր կազմեն, իրենք տանեն գումարը վճարեն, բայց չեն համաձայնվել»,- իր մտահոգությունը հայտնեց Հարությունյանը՝ նշելով, որ եթե այսպես շարունակվի, ստիպված կլինի թողնել ամեն ինչ ու հեռնալ երկրից:

Այս վիճակում հայտնված քաղաքացիներից՝ Վահան Հարությունյանն էլ դիմել էր դատարան՝ ԴԱՀԿ-ի կողմից վտարման գործողություններից ձեռնպահ մնալու պահանջով, սակայն դատարանը հայցը մերժել է:

Մենք կապ հաստատեցինք նաև «ՍԵՖ Ինտերնեյշնլ» ունիվերսալ վարկային կազմակերպության կենտրոնական գրասենյակի աշխատակցի հետ, ով թեև հաստատեց, որ իրենք գյուղատնտեսական վարկեր տրամադրել են Ջանֆիդա համայնքի բնակիչներին, սակայն այլ մանրամասներ հաղորդելուց հրաժարվեց՝ դրանք որակելով բանկային գաղտնիք:

Պարզաբանումներ ստանալու համար մի ամբողջ օր փորձեցինք կապ հաստատել նաև կազմակերպության Արմավիրի մարզում գործող մասնաճյուղի աշխատակիցների հետ, ինչն այդպես էլ մեզ չհաջողվեց:

Փաստորեն, վարկային կազմակերպությունը դեպքը որակում է բանկային գաղտնիք՝ այն դեպքում, երբ գործը դատարանում քննվել է դռնբաց:

Մեզ հետ զրույցում Ջանֆիդա համայնքի ղեկավար Կամսար Ղորղանյանն էլ, չմանրամասնելով դեպքը, ընդհանրական դիրքորոշում հայտնեց, թե իր ղեկավարած գյուղում այսօր գյուղացիների 90 %-ը վարկային պարտավորություններ ունի:

«Գյուղացիները չեն կարողանում վճարումներ անել, որովհետև ոռոգման ջուր չկա, մարդիկ չեն կարողանում իրենց բերք ու բարիքը ջրել, որ տանեն շուկա կամ արտահանեն, որ վարկերը կարողանան փակել»,- կարծիք հայտնեց համայնքապետը:  

Հ.Գ. Փաստորեն, վարկատու  կազմակերպությունը, որն իրեն հռչակել է գյուղացիներին բարեգործական վարկեր տրամադրող, այժմ նրանց կանգնեցրել է անտուն մնալու վտանգի առաջ. մեծ թվով գյուղացիներ կարող են զրկվել իրենց տներից, իսկ կազմակերպությունն այդպես էլ չի ուզում զիջումների գնալ:

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԵՄ-ն պատրաստվում է միգրացիոն ճգնաժամերին արձագանքելու նոր մեխանիզմ ներդնելԼեհաստանը առաջարկել է Ուկրաինայում Patriot հակաօդային պաշտպանության հրթիռների արտադրության գործարան կառուցել«Դրոնոֆոբիա». ուկրաինացի զինվորների շրջանում նոր հոգեբանական խնդիր է ուսումնասիրվումԱվտոբուսի վթարից 7 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվելՀրաժարական է տվել Սերբիայի նախագահըՀզոր փոթորիկ, ջրհեղեղներ, զանգվածային հոսանքազրկումներ ու հարյուրավոր չեղարկված չվերթներՏԻՄ ընտրություններում ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Թումանյանում․ մասնակցել է ընտրողների 59.96%-ը«Ծիծեռնակաբերդ» ենթակայանում բռնկված և մարված հրդեհից հետո հոսանքազրկված հասցեների մեծ մասում էլեկտրամատակարարումը վերականգնվել էՀայ մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումԻրանի խորհրդարանի խոսնակ․ «Եթե Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը, ինչո՞ւ է շուկան այդքան բարձր գնով գնահատում ռիսկը»ՏԻՄ ընտրություններում քվեարկությունն ավարտվել է․ մասնակցությունը՝ համայնքներում 35.29%-ից մինչև 59.96%Թրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն և Իրանը հաջորդ շաբաթ կշարունակեն բանակցություններըԽոշոր հրդեհից հետո շուրջ 5000 բաժանորդ հոսանքազրկվել է․ մեծ մասը՝ ԿենտրոնումԴավիթ Բեկ փողոցում 4 մեքենա է բախվել․ կան վիրավորներ, վարորդներից մեկը ոչ սթափ է եղելԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելՊատերազմը չի ավարտվել․ այն շարունակվում է հիշողության, պատմության և արժանապատվության համար․ Արման ԱբովյանԾիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհը մեկուսացվել է․ 2 հրշեջ-փրկարար ծխահարվել է, մեկը՝ հոսպիտալացվելՀայտնի են Հայաստան-Մոնտենեգրո խաղի մրցավարներըԵնթակայանի խոշոր հրդեհի պատճառները կստուգվեն․ հաղորդում է ներկայացվել հնարավոր հանցակազմի վերաբերյալԲենզինի գները լցակայաններում՝ ինչ արժեն «Անկայունության գոտիների» մոտեցումը ՀԱՊԿ երկրների սահմաններին մեծացնում է ռազմական անվտանգության սպառնալիքները․ ՍերդյուկովՋերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով․ սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ«44-օրյա պատերազմում պարտվեցինք սեփական հպարտության և գոռոզության պատճառով»․ Տեր Նարեկ ՍարգսյանՀայաստանի հավաքականները շախմատի համաշխարհային օլիմպիադան ավարտեցին հաղթանակներովՀնդկաստանում ջրհեղեղների հետևանքով առնվազն 56 մարդ է զոհվելԻրանը պետք է սահմանափակի էներգակիրների արտահանումը Մերձավոր Արևելքի բոլոր երկրներ«Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին համերգ եթեր տալը»․ Էդուարդ ՇարմազանովՌուսաստանն ու ԱՄՆ-ը ՄԱԿ-ում համաձայնության են եկել Խոշոր հրդեհ՝ Երևանում «Դալմա»-ի հարևանությամբ գտնվող էլեկտրաենթակայանում․ ժամանել է 6 մարտական հաշվարկՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթանակով ավարտեց համաշխարհային օլիմպիադան Երևանում «Lexus»-ով իր փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին կալանավորվել է Լեհաստանն առաջարկել է իր տարածքում հրթիռների գործարան կառուցել Ուկրաինայի համար Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհերՖրանսիայում ընտրում են Սենատի անդամների կեսից ավելին Գեներալ Աքրամինյա․ Իրանի բանակը լիովին պատրաստ է դիմակայելու ԱՄՆ-ի հնարավոր հարձակմանը Ուզբեկստանում կխստացնեն մանկապղծության համար պատիժը՝ մանկապարտեզում երեխայի բռնաբարությունից հետո «Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուց Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները դեռ «լավագույն վիճակում չեն»․ Պեսկով Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճկուղի ներկայացուցիչներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն (Լուսանկարներ)44-օրյա պատերազմում վիրավորում ստացածները մնացել են առանց օգնության. Հակոբյան (տեսանյութ) Երեք տարի գերության մեջ․ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից անցել է 3 տարի ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 11:00-ի դրությամբ 6 տարի առաջ դարձյալ կիրակի էր, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա. Բադալյան Արայիկ Հարությունյանը բարով-խերով ազատության մեջ լինի, ամեն ինչ կպատմի՝ Նիկոլին օրերս էդ մասին ասեցի. Մանուկյան (տեսանյութ) Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը. պատասխանն իրենց աթոռի տակ է. Գալեյան (տեսանյութ) 23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս. հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայր 44-օրյա պատերազմում զոհված արցախցու որդին Հայաստանի չեմպիոն է դարձել (տեսանյութ) Դեռ երկու քաղաքական ուժ է հանդիպել Արցախի իշխանությունների հետ. Նժդեհ Իսկանդարյան (տեսանյութ) Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Գեներալ Շեքարչի․ Իրանը կշարունակի հետապնդել Թրամփին և Նեթանյահուին պատերազմից հետո
Ամենադիտված