Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Ի՞նչ է կատարվել աստղի ներսում պայթյունից ժամեր առաջ․ «Ուեբը» հետքեր է գտել փոշու մեջ ՆԳՆ ոստիկանները ավազակության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ) Ի՞նչ էին ուտում Ավստրալիայում 45 000 տարի առաջ․ երկու հնավայրի ոսկորները հուշում են պատասխանը Եգիպտոսում գտել են 3 400 տարվա ծեսի հետքեր՝ պապիրուսի 40 այրված բեկորների վրա Ընդդիմությունն առաջնորդվում է նոր քաղաքական փիլիսոփայությամբ․ քաղաքական մեկնաբանի դիտարկումը Մարիանյան իջվածքում՝ 6 148 մետր խորության վրա, գտել են պայթյունային ժայթքման հետքեր Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կան վիրավորներ Հունվարի 1-ից գարեջրի և մի շարք դեղերի մատակարարման հաշվարկային փաստաթղթերում նոր պահանջ կգործի Ֆրանսիան հանքանյութերի պաշար կստեղծի՝ Չինաստանից կախվածությունը նվազեցնելու համար Բրազիլիայի խորհրդարանը հավանություն է տվել պետական ծախսերի նոր սահմանափակմանը Մոսկվայում կայացել է Օվերչուկի և Գրիգորյանի աշխատանքային հանդիպումը 

Թրամփը հրաժարվեց Պուտինի հետ պատերազմելուց...

Վերլուծական

Դատելով գերտերություններից եկող վերջին ազդանշաններից, որոնք իրենց պիկին հասան Հոգլանդի՝ ինչ-որ տեղ անակնկալ հայտարարությամբ, ուր նա, ըստ էության, փորձել է շարադրել ԱՄՆ տեսլականը՝ արցախյան հակամարտությանը վերաբերող, Անդրկովկասում նորանոր զարգացումներ են սպասվում. տարածաշրջանի ամենակնճռոտ հակամարտությունը, որ երբեք չի դադարել մեծերի շահերի սպասարկման գործիք լինելուց, կրկին վերածվում է աշխարհաքաղաքական բարդ խաղի ատրիբուտներից մեկի:

Իրավիճակին ճիշտ գնահատական տալու համար նախ հարկավոր է գիտակցել այն պարզ ճշմարտությունը, որ աշխարհի և որևիցե գերտերության համար, համաշխարհային զարգացումների ներկա փուլում, արցախյան հակամարտության վերջնական կարգավորում պետք  չէ (խնդրի փուլային կարգավորումը, որի մասին խոսում է Հոգլանդն, իրականում այն մշտավառ պահելու փայլուն միջոց է): Տարածաշրջանը ներսից կրծող այս հակամարտությունը վաղուց է վերածվել երկրորդ Մերձավոր Արևելքի, որը նույնքան խրթին ու անլուծելի է թվում, որքան Երուսաղեմի կարգավիճակի հարցը. պատկերավոր ասած՝ որ օրը արաբներն ու հրեաները համաձայնության կգան Երուսաղեմի վերջնական կարգավորման հարցում, նույն օրը խաղաղություն կլինի նաև Անդրկովկասում. այսինքն՝ երբեք:

Հետևաբար՝ միանգամայն բնական է, որ գերհզորները, որոնք էլ, խոշոր հաշվով, ժամանակին ծնել են այս հակամարտությունը, այն վերջնականապես լուծելու փոխարեն պետք է ձգձգեն, ծամծմեն՝ սպասելով հարմար ժամանակահատվածի դրանով միմյանց շանտաժի ենթարկելու. Հոգլանդի «հրատապ» հայտարարությունը, որը վերն ասվածի նյութական արտահայտությունը պետք է համարել, Արևմուտքի փորձն է՝ Ռուսաստանի զենքը բանեցնելու նրա իսկ դեմ՝ չնայած թվացյալ հարմոնիային: Հոգլանդն, ըստ էության, համաձայնում է հակամարտության՝ անորոշ ժամանակով սառեցման ռուսական պլանի հետ՝ հույսով, որ իր երկիրն էլ ժամանակի ընթացքում կկարողանա նույնքան հմտորեն խաղալ հակամարտության թելերի վրա, որքան դա տասնամյակներ ի վեր անում է Մոսկվան: Նկատենք նաև, որ ԱՄՆ իր այդ հայտարարությամբ, ըստ էության, հրաժարվեց Անդրկովկասը հրո ճարակ դարձնելու իր պլաններից, որոնք մտադիր էր կյանքի կոչել Թուրքիայի միջոցով ու որի նպատակն էր լինելու Ռուսաստանին շանտաժի ենթարկելը՝ այդ երկրին հակամարտության մեջ ներքաշելու ճանապարհով. չտեսնել Հոգլանդի հայտարարության մեջ ՌԴ- ԱՄՆ փոխհամաձայնության հստակ տարրեր, ուղղակի կուրության նշան կլիներ. խոշոր հաշվով, այն նույն սկզբունքներն են, ինչ «Լավրովի պլան» կոչեցյալը՝ պարզապես մի փոքր ամերիկանիզացված երանգներով:

Հիմա հարց է առաջանում՝ ի՞նչ է այս ամենը տալու Հայաստանին: Նախ՝ ակնհայտ է, որ բոլոր դեպքերում տվողի դերում հանդես է գալիս Հայաստանը, երկորդ՝ տալու դիմաց ոչինչ փաստացի մենք չենք ստանալու, երրորդ՝ հայտնի էլ չէ, թե իրականում հայտարարված սկզբունքներն երբևիցե կյանքի կկոչվե՞ն, թե՞ ոչ կամ կոնկրետ երբ կնյութականանան. վերջիվերջո կան տարածաշրջանային տերություններ Իրանն ու Թուրքիան, որոնք այս ամենի հետ կապված իրենց տեսլականն ունեն ու միայն ճանաչված գերտերությունների ցանկությունները չեն, որ պետք է հաշվի առնվեն այս ամենում: Եթե Թուքիան կարող է ինչ-որ տեղ «այո» ասել այս բանաձևին (չնայած նույն Բաքուն մերժում է «Մադրիդյան սկզբունքներ» կոչվածը), սակայն չմոռանանք, որ Իրանի դիրքորոշումը նմանատիպ պարագաներում ոչ միանշանակ է ստացվում, քանի որ վերջինս լուրջ մտավախություններ ունի՝ կապված արևմտյան բլոկի՝ իր սահմանակից տերիտորիաներում ակտիվացման հետ. անկասկած, Իրանի արձագանքին մենք դեռևս ունկնդիր կդառնանք:

Ակնհայտ է մի բան՝ Հոգլանդի հայտարարությունն ամենևին էլ վերջակետ չի դնում արցախյան խնդրին կամ դառնում որոշակի հանգրվանային կետ, քանի որ նույնիսկ հանգրվանային կետ դառնալը մի շարք բարդ աշխարհաքաղաքական հարցերից է կախված, որ այսօր առկա են նույն Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև: Անվիճելի է, որ Անդրկովկասում Կրեմլը երբեք չի հանգրվանելու Արևմուտքի հովանու ներքո, իսկ Արևմուտքն էլ՝ Ռուսաստանի, հետևաբար տեղի ունեցածն ինչ-որ տեղ նաև պետք է այս երկուսի միջև առկա մրցավազքի որոշակի դրսևորում համարել, քան դարակազմիկ ինչ-որ մի բան. սա դիվանագիտություն է և ոչ միշտ է, որ «այո»-ն «այո» է, իսկ «ոչ»-ը՝ «ոչ»:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիԻ՞նչ է կատարվել աստղի ներսում պայթյունից ժամեր առաջ․ «Ուեբը» հետքեր է գտել փոշու մեջՆԳՆ ոստիկանները ավազակության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ) Ի՞նչ էին ուտում Ավստրալիայում 45 000 տարի առաջ․ երկու հնավայրի ոսկորները հուշում են պատասխանըԵգիպտոսում գտել են 3 400 տարվա ծեսի հետքեր՝ պապիրուսի 40 այրված բեկորների վրաԸնդդիմությունն առաջնորդվում է նոր քաղաքական փիլիսոփայությամբ․ քաղաքական մեկնաբանի դիտարկումը Մարիանյան իջվածքում՝ 6 148 մետր խորության վրա, գտել են պայթյունային ժայթքման հետքերԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կան վիրավորներՀունվարի 1-ից գարեջրի և մի շարք դեղերի մատակարարման հաշվարկային փաստաթղթերում նոր պահանջ կգործիՖրանսիան հանքանյութերի պաշար կստեղծի՝ Չինաստանից կախվածությունը նվազեցնելու համարՊեսկով. Պուտինը Շենժենում փաստաթղթեր չի հանձնել Թրամփին և Սի Ծինփինին Բրազիլիայի խորհրդարանը հավանություն է տվել պետական ծախսերի նոր սահմանափակմանըՄոսկվայում կայացել է Օվերչուկի և Գրիգորյանի աշխատանքային հանդիպումըՄեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել հութիների անվտանգության գործակալությունների ղեկավարների նկատմամբ Դրամական աջակցությո՞ւն, թե՞ ծառայություն․ Բրիտանիայում վերանայում են նպաստների կարգըԿրոնը՝ կուսակցական վեճի կենտրոնում․ Հարավային Կորեայի նախագահը միջամտել էՉինաստանը պատրաստվում է մինչև 2030 թվականը մարդ ուղարկել Լուսին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը իր օրագրում նշել է պատերազմների պատճառը Սրբուհի Գալյանը չլիներ, հիմա նախարարը Արփի Դավոյանը կլիներ, կներկայացներ Սահամանդրության նախագիծըՎերսալի պալատ․ թագավորական իշխանության բեմահարթակը17-ամյա Նահելի մահվան գործով ոստիկանը կդատվի սպանության մեղադրանքովՎանաձորում 55-ամյա վարորդը «Opel Zafira»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա երեխայի ՌԴ-ն հայտնել է մոտ 700 ԱԹՍ խոցելու մասին, իսկ Ուկրաինայում ռուսական հարվածներից կան զոհեր և վիրավորներԳազայում երեք հարվածից առնվազն 8 մարդ է զոհվել, նրանցից մեկը երեխա էԻրաքի վարչապետը արգելում է քրդական իշխանություններին համակարգել նավթի արտահանումըՏեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ռումինիայի Սենատի նախագահի հանդիպումըԹանգարանում պահվող քարի ներսում գտել են 100 միլիոն տարվա ծաղկի հետքՀորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը ներառվել է ԱՄՆ-Իրան բանակցությունների օրակարգումՏեղի կունենա Վիշապաքարերի և Տիրինկատարի հնավայրի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկման հայտի քննարկումՄահապատժի դատապարտված Շեյխ Հասինան նշել է Բանգլադեշ վերադառնալու օրըԶանզիբարում հրդեհը հասել է վեց հյուրանոցի․ տարհանվել է 183 զբոսաշրջիկԱլեն Սիմոնյանը և Լիտվայի ազգային պաշտպանության փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հարցերՀրթիռներից հետո՝ անօդաչու․ Վարշավան նոր միջադեպի համար մեղադրում է ՄոսկվայինԿատարի ԱԳ նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի և Իրանի միջև շփումների շարունակման մասին Թրամփի քրեական գործը դաշնային դատարան տեղափոխելու հարցը նորից կքննվիՀրապարակվել է քոլեջների մանկավարժական աշխատողների ատեստավորման ժամանակացույցը «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմինՄալայզիայում ջրհեղեղներից հետո ավելի քան 1800 մարդ դեռ ապաստարաններում էՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Հարավային Կորեան շփոթել է Հյուսիսայինի հետԾափաթաղի մոտ բախվել են մարդատար գնացքն ու «KAMAZ » մակնիշի բետոնախառնիչը. վերջինս կողաշրջվել էՌուսաստանը որևէ լրացուցիչ արժեք չի տեսնում հակամшրտության կարգավորման բանակցություններում եվրոպացիների մասնակցությունից. Պեսկով Թեհրանի դիմադրությունն ու Արևմուտքի նոր ճակատները. Թուրքիայի արձագանքը՝ ՀՀ նոր Սահմանադրությանը (տեսանյութ) Բաղդադը մտադիր է վերահսկողության տակ վերցնել Իրաքյան Քրդստանի նավթահանքերն ու սահմանները«Սևան» ՔԿՀ-ի ատամնաբույժը դատապարտյալից պահանջել է ատամնաբուժական սարքՌԴ-ն Վրաստանի և ՀՀ-ի հետ կապող Վրաստանի ռազմավիրական ճանապարհը փակ է ծանրաքաշ բեռնատարների համար Էկվադորում սողանքն ու գետի վարարումը երեք մարդու կյանք են խլելՈւկրաինացի հայտնիները զանգվածաբար լքում են Կիևը Հայաստանի համար Ռումինիան կարևոր գործընկեր է արտահանման շուկաների դիվերսիֆիկացման գործում. Փաշինյան Վաշինգտոնի օդային տարածքում ռազմական ուղղաթիռների ուսումնական թռիչքները կարող են վերսկսվել2 միլիոն դրամ տուգանք՝ առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համար
Ամենադիտված