Շահումյանցիներն ահազանգում են. թռչնանոցի գարշահոտությունն անտանելի է (լուսանկարներ)
Հասարակություն
Արմավիրի մարզի Շահումյան գյուղի (Էջմիածնին-Աշտարակ միջպետական ճանապարհին) բնակիչներն ահազանգում են. գյուղի սկզբնամասում իրենց համագյուղացին իր թռչնանոցի հարևանությամբ ևս մեկ թռչնանոց է կառուցում՝ խաթարելով տեղացիների հանգիստը:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցն այցելեց Շահումյան և անձամբ ծանոթացավ խնդրին՝ ականատես լինելով շինարարությանը և զգալով տեղանքի գարշահոտությունը:
Մեզ հետ զրույցում բնակիչները նշեցին՝ օրենքով սահմանված կարգով նոր շինությունը պետք է լինի ճանապարհից 12 մ հեռավորության վրա, բայց մեր համագյուղացին քաղաքաշինական նորման չի պահպանում. «Նա այնքան հզոր է, որ նրա դեմ ոչ ոք ոչինչ անել չի կարողանում: Այս օրերին Էջմիածին քաղաքի հազարավոր բնակիչներ խմելու ջուր չունեն, մինչդեռ նա Շահումյան գյուղի ջրամբարից գաղտնի խողովակ է անցկացրել և դեպի Էջմիածին գնացող գծից ջուր է գողանում, տանում իր թռչնանոց»,- ասաց շահումյանցիներից մեկը:
Նրանք նշում էին, որ եթե նախկինում խեղդվում էին մի թռչնանոցից տարածվող գարշահոտությունից, հիմա նոր թռչնանոցն է կառուցվում, արդյունքում կխելագարվեն հոտից և այլ տարբերակ չի լինի, քան տները վաճառել գնալը. «Թռչնաղբը ամիսներով չի հեռացնում, եթե նոր թռչնանոց էլ կառուցի ավելի շատ ճուտ կպահի, հետևաբար կհայտնվենք սարսափելի վիճակում»:
Բնակիչների կարծիքով՝ Քաղաքաշինության նախարարությունն էլ պետք է արգելի այդ տեղում թռչնանոց կառուցել, քանի որ օրենքով չի թույլատրվում այդ հատվածում շինարարություն անել:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը