Կարեն Կարապետյանը և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը քննարկել են հայ-թուրքմենական համագործակցության հարցեր
Արտաքին Քաղաքական
Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային ճաշ է ունեցել պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները բարձր են գնահատել երկու բարեկամ երկրների հարաբերությունների մակարդակը և կարևորել փոխշահավետ համագործակցության հետագա զարգացումը:
Նշելով, որ տնտեսական հարաբերություններում առկա է մեծ ներուժ, Կարեն Կարապետյանը և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը մտքեր են փոխանակել էներգետիկայի, զբոսաշրջության, գյուղատնտեսություն, տրանսպորտի և այլ ոլորտներում փոխգործակցության խորացման հնարավորությունների շուրջ:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին