Այս մրցաշրջանը Մխիթարյանինն է լինելու. Իբրահիմովիչ
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանին և նշել, որ այս մրցաշրջանը կլինի Հենրիխ Մխիթարյանի մրցաշրջանը:
«Կարծում եմ, որ այս մրցաշրջանը Մխիթարյանի մրցաշրջանն է: Նախորդ տարի նրա համար դժվար էր: Մարդիկ նրան չեն գնահատում, քանի որ մյուսների պես բարձր անուն չունի, կամ էլ՝ որ փոքր երկրից է: Այս տարի նա կստանա վստահություն, որին արժանի է: Ես խաղադրույք եմ կատարում Մխիթարյանի վրա: Իսկ եթե ինձ փոխանցումներ չկատարի, ապա չի խաղա (ծիծաղում է): Կատակում եմ»,- Իբրահիմովիչի խոսքը մեջ է բերում ESPN-ն:
Շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը նոր պայմանագիր է ստորագրել«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ: Իբրահիմովիչի հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր: Նա հանդես կգա 10 համարի մարզաշապիկով: 35-ամյա Զլատան Իբրահիմովիչն անցած մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում մասնակցել է 46 հանդիպման և դարձել 28 գոլի հեղինակ:
Մրցաշրջանի վերջնամասում ֆուտբոլիստը ծնկի վնասվածք էր ստացել:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը