Բարսեղյանը պարտվեց, Բերիանիձեն քառորդ եզրափակչում է
Սպորտ
Փարիզում ընթանում է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:
Հայաստանի ներկայացուցիչ, 57 կգ քաշային կարգում հանդես եկող Գարիկ Բարսեղյանը պարտվեց 1/8 եզրափակչում: Մեր մարզիկը 2:8 հաշվով զիջեց Ղազախստանի ներկայացուցչին:
Ավելի վաղ՝ որակավորման փուլում, Բարսեղյանը 10:2 հաշվով հաղթել էր Իսրայելը ներկայացնող Յուրի Հոլուբին:
125 կգ քաշային Լևան Բերիանիձեն պայքարը պետք է սկսեր 1/8 եզրափակչից, սակայն մրցակիցը՝ Սլովակիայի մարզիկը, չներկայացավ մարտին և Բերիանիձեն դուրս եկավ հաջորդ փուլ:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը