Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորեն Շուրջ 27 մլն դրամի վնաս՝ ջրային ռեսուրսին. ԲԸՏՄ-ն խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում Ռյազանի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել․ կան վիրավորներ Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների մեջ մասնագիտացված ասիական հանցավոր խմբի գործունեությունը «Հրապարակ». «Խոպանչիներն» արդեն մի քանի օր է՝ խնդիրներ ունեն Ռուսաստան մեկնելիս Հայտարարվել է նախաքննության ավարտ. ինչ փուլում է գործը. «Ժողովուրդ» Հայաստանը չանցավ «Եվրատեսիլ 2026»-ի եզրափակիչ փուլ «Իրավունք». Ձայներ «մուրալու» գործին լծվել են նախկին իշխանավորները «Հրապարակ»․ ԵՊՀ-ն վերջին տարիներին անկում է գրանցել «Իրավունք». Ինչ է խոստացել Արսենյանի որդին Փաշինյանին «Հրապարակ»․ Իրավապահները Մերձավանից հեռացրել են Գեւորգ Հարությունյանի ընտանիքի վերջին անդամներին Սրբուհի Գալյանի ունեցվածքը՝ 5 անշարժ գույք, միլիոնավոր վարկեր ու 45 մլն դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել ՔՊ ցուցակի 6-րդ համարը. «Ժողովուրդ» 

Ադրբեջանի՝ ահաբեկիչներին օժանդակելու փաստը մերկացրած բուլղարացի լրագրողը հեռացվել է աշխատանքից

Ադրբեջան

 Բուլղարացի լրագրող Դիլյանա Գայտանջիևան, ում գրչին է պատկանում ադրբեջանական պետական ավիաընկերության կողմից դիվանագիտական չվերթների անվան տակ աշխարհի տարբեր թեժ կետեր զենքի մատակարարման մասին աղմկահարույց հրապարակումը, հեռացվել է աշխատանքից:

Լրագրողը կատարվածի առնչությամբ օգոստոսի 24-ին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել:

«Այսօր՝ Սիրիայի ահաբեկիչներին մատակարարվող զենքի վերաբերյալ իմ հետաքննած գաղտնի փաստաթղթերի առնչությամբ Բուլղարիայի ազգային անվտանգության գործակալությունում հարցաքննությունից հետո, «Trud Daily» օրաթերթը՝ Սիրիա մեկնելուց և իմ աշխատանքը շարունակելուց ընդամենը մի քանի օր առաջ ինձ հեռացրեց աշխատանքից», - ֆեյսբուքյան իր էջում գրում է լրագրողը՝ կցելով իր հետաքննական նյութը: Նա միաժամանակ կասկած է հայտնում, որ նյութը կարող է հեռացվել «Trud Daily» օրաթերթի կայքից:

Բուլղարիայի ամենամեծ տպաքանակով օրաթերթը համարվող «Տրուդ»-ի կայքում հուլիսի 2-ին հրապարակվել էր սկանդալային մի հետաքննություն, որը խոսուն փաստերի և գաղտնազերծված փաստաթղթերի հիման վրա բացահայտում էր ադրբեջանական պետական օղակների ուղղակի ներգրավվածությունը աշխարհի տարբեր ծայրերում գործող իսլամական ահաբեկչական խմբերի զինման գործում: Թերթի հոդվածագիր Դիլյանա Գայտանջիևայի հետաքննական նյութում անդրադարձ էր կատարվել հիմնականում Ադրբեջանի Silk Way Airlines պետական ընկերության կողմից դիվանագիտական բեռների անվան տակ քողարկմամբ Սիրիա, Իրաք, Աֆղանստան, Պակիստան և Կոնգո զենքի անօրինական և լայնամասշտաբ արտահանմանն ու վաճառքին։

Հոդվածը հրապարակվել էր, երբ բուլղարացի հաքերների Anonymus Bulgaria խումբը կոտրել էր Սոֆիայում Ադրբեջանի դեսպանատան ցանցն ու փաստաթղթերը դարձրել հասանելի։ Հոդվածագիրը նշել էր, որ վերջին երեք տարիների ընթացքում ադրբեջանական ընկերությունը քողարկվել է դիվանագիտական ծխածածկույթով՝ աշխարհի տարբեր թեժ կետեր տասնյակ տոննաներ զենք և զինամթերք ուղարկելու համար։ Այդ զինատեսակների մեծ մասն օգտագործվել է ահաբեկչական կազմակերպությունների կողմից։ Հոդվածագիրը նշում էր նաև, որ Ադրբեջանի տեղափոխած զենքի մի մասը կարող է օգտագործված լինել Լեռնային Ղարաբաղում։

Դիլյանա Գայտանջիևայի հետաքննությունը մեծ արձագանք գտավ միջազգային լրատվամիջոցներում: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ևս համացանցում բաց հասանելիություն ստացած փաստաթղթերի ուսումնասիրությամբ աղմկահարույց փաստեր բացահայտեց Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանության գործունեության առնչությամբ: Արձանագրվել են ճնշումներ անգամ մասնագիտական իրենց գործունեությունը ծավալող՝ Բուլղարիայի այլ քաղաքացիների նկատմամբ: Ադրբեջանի դեսպանն անգամ Բուլղարիայի ժուռնալիստների միությունից պահանջել է սառեցնել լրագրող Ցվետանա Պասկալևայի անդամակցությունը, ինչպես նաև խոչընդոտել այդ երկրում օրինականորեն գործունեություն ծավալող ՀԲԸՄ Բուլղարիայի մասնաճյուղի միջոցառումները: Շաբաթներ առաջ էլ պարզ էր դարձել, որ ՀԲԸՄ Բուլղարիայի մասնաճյուղի երիտասարդական միության նախագահ Հայկ Կարապետյանը, դեռևս չբացահայտված հանգամանքներում, ստիպած է եղել թողնել Պլովդիվի ազգային և ինտեգրման հարցերով զբաղվող խորհրդի անդամի պաշտոնը: Պաշտոնաթողության պատճառն, ըստ «Արմենպրես»-ի տեղեկությունների, եղել է ադրբեջանական կողմի միջամտությունը և այն, որ Բուլղարիայի պատկան մարմինները, երկրի քաղաքացու իրավունքները պաշտպանելու փոխարեն տեղի են տվել տարատեսակ ճնշումների:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ռոյթերս. ԱՄՆ-ը պատրաստվում է մեղադրանք առաջադրել Ռաուլ ԿաստրոյինԿդադարեցվի էլեկտրամատակարարումը․ հասցեներԱյսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենԻրան-Հայաստան 3-րդ էլեկտրահաղորդման գծի շինարարության ժամկետները կրկին երկարաձգվել ենՇուրջ 27 մլն դրամի վնաս՝ ջրային ռեսուրսին. ԲԸՏՄ-ն խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ումԳյումրիում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր, 15 երեխա հիվանդանոցում էԹրամփ. Հոլիվուդում ոչ ոք չէր կարող ֆիլմում մարմնավորել Սի ԾինփինինՌյազանի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել․ կան վիրավորներ Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների մեջ մասնագիտացված ասիական հանցավոր խմբի գործունեությունը«Հրապարակ». «Խոպանչիներն» արդեն մի քանի օր է՝ խնդիրներ ունեն Ռուսաստան մեկնելիսՀայտարարվել է նախաքննության ավարտ. ինչ փուլում է գործը. «Ժողովուրդ»Հայաստանը չանցավ «Եվրատեսիլ 2026»-ի եզրափակիչ փուլ«Իրավունք». Ձայներ «մուրալու» գործին լծվել են նախկին իշխանավորները«Հրապարակ»․ ԵՊՀ-ն վերջին տարիներին անկում է գրանցել«Իրավունք». Ինչ է խոստացել Արսենյանի որդին Փաշինյանին«Հրապարակ»․ Իրավապահները Մերձավանից հեռացրել են Գեւորգ Հարությունյանի ընտանիքի վերջին անդամներինՍրբուհի Գալյանի ունեցվածքը՝ 5 անշարժ գույք, միլիոնավոր վարկեր ու 45 մլն դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել ՔՊ ցուցակի 6-րդ համարը. «Ժողովուրդ»Իշխանական թիմը թեժ նախընտրական ռեժիմում է. «Ժողովուրդ»Ռուբիո. Թրամփը Չինաստանից օգնություն չի խնդրել Իրանի հետ հակամարտությունը լուծելու համարՌուբիո. Չինաստանը կցանկանար խաղաղ ճանապարհով միացնել ԹայվանըՆիկոլայ Ծատուրյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողով կստեղծվի Դեսպան Հակոբյանն ընդունել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման և վերակառուցման աշխատանքներն իրականացնող ընկերության ղեկավարությանը Գյումրիում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր, 15 երեխա հիվանդանոցում է Պարզվել է Երևանում nղբերգական ավտովթшրի հետևանքով մшհացած «Howo» մակնիշի բեռնատարի վարորդի և մնացած մեքենաների սեփականատերերի ինքնությունը Չինաստանը պատրաստակամություն է հայտնել համագործակցել ԱՄՆ-ի հետՀայաստանում որևէ քաղաք, գյուղ ու համայնք, որևէ պետական հիմնարկ չի կարող պատկանել որևէ մեկին․ Ավանեսյանը՝ Տաշիրի պոլիկլինիկայում տեղի ունեցածի մասին Արևմտյան լրատվամիջոցները մտահոգված են Պուտինի հայտարարությամբՎաղարշապատի ոստիկանները բացահայտել են խուլիգանության դեպքը․ հայտնաբերվել է հանցագործության գործիք մեկնարկային ատրճանակը Համաճարակաբանը անվանել է հանտավիրուսի պատճառով ռիսկի խմբում գտնվող երկրներըՌուսաստանում շատ ավելի վաղ են գրանցվել հանտավիրուսի դեպքեր․ համաճարակաբանՎերջերս Միացյալ նահանգներում նկարահանվել է «Քո սիրուց հետո» հեռուստաֆիլմը (Լուսանկարներ)«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ ԾատուրյանըԻրանը պարզեցրել է ասիական երկրից Հորմուզի նեղուցով նավերի անցումը Մեր նպատակն էր հասնել «ընդդիմափոխության», թույլ չտալով պրոռուսական ուժերին մտնել ԱԺ. Տիգրան Խզմալյան (տեսանյութ)Զովունի-Եղվարդ ավտոճանապահին բшխվել են «Գազել»-ը ու «Nissan Tiida»-ն․ կան վիրшվորներ ԱՄԷ-ն անմիջականորեն ներգրավված է եղել Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայում. ԱԳՆ ԱրաղչիIRIB. 24 ժամվա ընթացքում ավելի քան 30 նավ է անցել Հորմուզի նեղուցովՀնդկաստանի վարչապետը հայտնել է, որ Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը Պերեսը թիրախավորել է նաև ՖԻՖԱ-ին Հնդկաստանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ BRICS-ը պետք է միջոցներ մշակի համաշխարհային անկայունության հետևանքները հաղթահարելու համարՓաշինյանն իր CV-ով որտե՞ղ պետք է ընդունվի աշխատի․ Ղազարյան (տեսանյութ) Քանի դեռ պետականությունը բացակայում էր, Մայր Աթոռը ստանձնեց պետության գործառույթներ՝ առանց նրան փոխարինելու հավակնության․ Կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր Տաճարում մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ Ընտրակաշառք տալու և վերցնելու համար պատիժը նախատեսվում է խստացնել. Ալեն Սիմոնյան Թրամփը Չինաստանի ներկայացուցիչների հետ հանդիպումները անվանել է արդյունավետԿԸՀ-ն պատգամավորի 45 թեկնածուների գրանցումն ուժը կորցրած է ճանաչել «Օտարերկրացիների իրավունքների պաշտպանության հարցերը ուշադրության կենտրոնում են». Մանասյանը շտապ արձագանքել է հնդիկ բանվորների բողոքին Թրամփի՝ Չինաստան կատարած այցի ժամանակ Վենսը իրեն համեմատել է «Տանը մենակ» ֆիլմի կերպարի հետՌուբիո-Մասկ միջադեպ Չինաստանում. 665 մլն դրամ բյուջեից՝ «Դասական Եվրատեսիլ»-ի համար (տեսանյութ) Հնդկաստանը կրկին խնդրել է ԱՄՆ-ին չեղարկել ռուսական նավթի դեմ պատժամիջոցները
Ամենադիտված