Ի՞նչ էին ուտում Ավստրալիայում 45 000 տարի առաջ․ երկու հնավայրի ոսկորները հուշում են պատասխանը Եգիպտոսում գտել են 3 400 տարվա ծեսի հետքեր՝ պապիրուսի 40 այրված բեկորների վրա Ընդդիմությունն առաջնորդվում է նոր քաղաքական փիլիսոփայությամբ․ քաղաքական մեկնաբանի դիտարկումը Մարիանյան իջվածքում՝ 6 148 մետր խորության վրա, գտել են պայթյունային ժայթքման հետքեր Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կան վիրավորներ Հունվարի 1-ից գարեջրի և մի շարք դեղերի մատակարարման հաշվարկային փաստաթղթերում նոր պահանջ կգործի Ֆրանսիան հանքանյութերի պաշար կստեղծի՝ Չինաստանից կախվածությունը նվազեցնելու համար Բրազիլիայի խորհրդարանը հավանություն է տվել պետական ծախսերի նոր սահմանափակմանը Մոսկվայում կայացել է Օվերչուկի և Գրիգորյանի աշխատանքային հանդիպումը Դրամական աջակցությո՞ւն, թե՞ ծառայություն․ Բրիտանիայում վերանայում են նպաստների կարգը Կրոնը՝ կուսակցական վեճի կենտրոնում․ Հարավային Կորեայի նախագահը միջամտել է Չինաստանը պատրաստվում է մինչև 2030 թվականը մարդ ուղարկել Լուսին 

Նալբանդյանն ամեն առավոտ արթնացել է Շառլի երգը շուրթերին

Հասարակություն

Հոլիվուդի «Փառքի ծառուղում» օգոստոսի 24-ին բացվել է աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրի անունով աստղը: Այդ կապակցությամբ ամերիկյան հայտնի «Variety» ամսագիրը հատուկ նյութ է նվիրել Շարլ Ազնավուրին, նրա գործունեությանը՝ զետեղելով մեծանուն արվեստագետին հասցեագրված շնորհավորանքներ: Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ամսագրում տպագրվել է նաև ՀՀ ԱԳ նախարարի շնորհավորական ուղերձը, որում, մասնավորապես, նշվում է.

«Սիրելի՛ Շարլ,

Երկար ժամանակ է, ինչ գիտենք միմյանց: Ինձ բախտ է վիճակվել տարիներ շարունակ վայելելու քո ընկերությունը: Ես գիտեմ քո գրեթե ողջ երգացանկը, սակայն երբևէ քեզ չեմ ասել, որ ժամանակին ամեն առավոտ իմ օրը սկսում էի հենց այս երգով.

«Le matin je me lève en chantant
Avec des projets plein la tête
Comme si j’allais vivre cent ans …»
«Ամեն առավոտ ես արթնանում եմ երգը շուրթերիս,
Ու գլուխս՝ լի նոր ծրագրերով,
Ասես թե պիտի ապրեմ դեռևս ես հարյուր տարի…»

Այն ինձ նոր մղիչ ուժ էր հաղորդում և ոգեշնչում էր նոր ծրագրերի` «comme si j’allais vivre cent ans…» «ասես, թե պիտի ապրեմ դեռևս ես հարյուր տարի…»:

1999 թվականին նշանակվեցի Փարիզում Հայաստանի դեսպան, և այդ օրվանից ինձ բախտ վիճակվեց քեզ հետ միասին իրականացնելու բազում «formidable» «հիանալի» նախագծեր:

Ցանկանում եմ հիշատակել դրանցից մի քանիսը միայն.

2006 թվականի սեպտեմբերին Երևանի կենտրոնական հրապարակում ավելի քան հարյուր հազարավոր հյուրերի և Հայաստանի ու Ֆրանսիայի նախագահների ներկայությամբ կայացավ մի հրաշալի համերգ, որն իրապես վերածվեց հանրային մեծ տոնակատարության:

2007 թվականի փետրվարին Փարիզի «Գառնիե» Օպերայում կազմակերպվեց քո համերգը, որի ժամանակ 50 հայ մանուկներ կատարեցին «Քեզ համար, Հայաստան» ստեղծագործությունը․ այն նույն երգը, որը դու Սպիտակի երկրաշարժից հետո գրել և կատարել էիր 80 այլ համաշխարհային աստղերի հետ միասին՝ Հայաստանին օգնելու համար:

2011 թվականի սեպտեմբերին՝ Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ, Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների հովանու ներքո տեղի ունեցավ քո համերգը վերանորոգված Օլիմպիայում:

Շա’րլ, դա այն նույն Օլիմպիան էր, որտեղ 50 տարի առաջ դու երգում էիր «Je m’voyais déjà en haut de l’affiche» «տեսնում էի արդեն անունս ազդագրերի առաջին տողերում»:

Սակայն, հավանաբար, անգամ դու չէիր կարող պատկերացնել, որ կես դար անց քո անունով ազդագիրը պատիվ է բերելու Օլիմպիային, ինչպես նաև աշխարհի այլ մեծ բեմերին ու թատրոններին:

Ցանկանում եմ մեջբերել ըստ Ֆոլկների` ամերիկյան ամենալավատես գրողի` Վիլիամ Սարոյանի խոսքերը, ով ինքն իր մասին ասում էր. «Ես հայ չեմ, ես ամերիկացի եմ: Ճշմարտությունն այն է, որ ես թե’ երկուսն եմ և թե’ ոչ մեկը: Ես սիրում եմ և’ Հայաստանը, և’ Ամերիկան ու պատկանում եմ երկուսին էլ, բայց ես ընդամենը երկրագնդի բնակիչ եմ, ինչպես նաև դուք` անկախ նրանից` թե ով եք»:

Շա’րլ, արդյո՞ք սա այն չէ, ինչ ինքդ քո մասին մատածում ես: «Ես հարյուր տոկոսով ֆրանսիացի եմ և հարյուր տոկոսով հայ»: Հավասարապես իրավամբ կարող էիր հավելել՝ «և հարյուր տոկոսով աշխարհի քաղաքացի»:

Ինչպես յուրաքանչյուր ազգ, այնպես էլ մենք՝ հայերս, հպարտ ենք մեր արմատներով, ինչը թերևս մեր պարագայում մի քիչ ավելի ընդգծված է՝ ելնելով մեր պատմությունից: Ցեղասպանության արդյունքում աշխարհի ավելի քան հարյուրավոր երկրներով սփռված հայ ժողովրդի նվիրվածությունն իր արմատներին հարգանք է ոչ միայն մեր ինքնությանը, այլև բոլոր նրանց հիշատակին, «qui sont tombés pour entrer dans la nuit puisqu’ils étaient fautifs d’être enfants d’Arménie qui sont tombés pour entrer dans la nuit puisqu’ils étaient fautifs d’être enfants d’Arménie» «ովքեր ընկան, անէացան գիշերվա խավարի մեջ, և ում մեղքը այն էր միայն, որ զավակն էին Հայաստանի»:

Միայն մեծ անհատականությունները կարող են համարվել աշխարհի քաղաքացիներ, նրանք, ովքեր օժտված են համաշխարհային արժեքներ կերտելու ձիրքով և որպես հպարտության խորհրդանիշ ծառայել ինչպես իրենց ծագման, այնպես էլ իրենց «ընդունած» երկրին:

Եվ եթե, համաձայն «CNN»-ի և «Times»-ի հարցումների, դու ճանաչվել ես «Artiste du siècle»` «դարի արտիստ», եթե Ֆրանսիան քեզ հռչակել է «Ֆրանսիական երգի հայր», եթե Հայաստանը քեզ Ազգային հերոսի կոչում է շնորհել, ապա աշխարհասփյուռ հայերի համար դու այն այցեքարտն ես, որի շնորհիվ է նաև, որ մեզ ճանաչում են երկրագնդի տարբեր անկյուններում։

Հավանաբար ոչ բոլոր հայերը գիտեն, թե ով է Հայաստանի արտաքին գործերի նախարարը։ Այդուհանդերձ, համոզված եմ, որ աշխարհում չկա գեթ մեկ հայ, ով չիմանա, թե ով է Շարլ Ազնավուրը։ Եվ ոչ միայն հայերը։

Հիշում եմ այն օրը, երբ մենք միասին մտանք հեռավոր Սամարղանդի շուկան. հավանաբար «հարյուր» տարեկան մի մարդ, ով իր մեծ կաթսայի դիմաց գետնին նստած ավանդական փլավ էր վաճառում, հանկարծակի բացականչեց․ «Ես ճանաչում եմ քեզ․ դու Ազնավուրն ես, Շարլ Ազնավուրը։ «La Boheme»-ը քո երգն է»։

Սիրելի՛ Շարլ,

Համոզված եմ, որ տարբեր տարիքի, ծագման և աշխարհայացքի տեր մարդիկ՝ տարբեր երկրներից և աշխարհամասերից, իրենց նմանեցրել են քո երգերի և ֆիլմերի հերոսներից որևէ մեկին։ Նրանց բոլորին միավորում է քո արվեստի հանդեպ տածած հիացմունքը։ Քո կյանքն ինքնին մի հրաշալի ֆիլմ է՝ լուսավոր և լի սիրով, մարդասիրությամբ ու տքնաջան աշխատանքով։

Բոլորս ենք ցանկանում, որ այս ֆիլմը հարատև լինի և որ գլխավոր հերոսն ամեն առավոտ`

«se lève en chantant
avec des projets plein la tête».
«արթնանա երգը շուրթերին,
և գլուխը՝ լի նոր ծրագրերով»

Եվ որ միևնույն երիտասարդական եռանդով սեր սերմանի մարդկանց հոգիներում, մեր հոգիներում։

Սիրելի՛ Շարլ, շնորհավորում եմ Հոլիվուդյան «Փառքի ծառուղում» քո անունով աստղի բացման կապակցությամբ։

Էդվարդ Նալբանդյան»

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ի՞նչ էին ուտում Ավստրալիայում 45 000 տարի առաջ․ երկու հնավայրի ոսկորները հուշում են պատասխանըԵգիպտոսում գտել են 3 400 տարվա ծեսի հետքեր՝ պապիրուսի 40 այրված բեկորների վրաԸնդդիմությունն առաջնորդվում է նոր քաղաքական փիլիսոփայությամբ․ քաղաքական մեկնաբանի դիտարկումը Մարիանյան իջվածքում՝ 6 148 մետր խորության վրա, գտել են պայթյունային ժայթքման հետքերԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կան վիրավորներՀունվարի 1-ից գարեջրի և մի շարք դեղերի մատակարարման հաշվարկային փաստաթղթերում նոր պահանջ կգործիՖրանսիան հանքանյութերի պաշար կստեղծի՝ Չինաստանից կախվածությունը նվազեցնելու համարՊեսկով. Պուտինը Շենժենում փաստաթղթեր չի հանձնել Թրամփին և Սի Ծինփինին Բրազիլիայի խորհրդարանը հավանություն է տվել պետական ծախսերի նոր սահմանափակմանըՄոսկվայում կայացել է Օվերչուկի և Գրիգորյանի աշխատանքային հանդիպումըՄեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել հութիների անվտանգության գործակալությունների ղեկավարների նկատմամբ Դրամական աջակցությո՞ւն, թե՞ ծառայություն․ Բրիտանիայում վերանայում են նպաստների կարգըԿրոնը՝ կուսակցական վեճի կենտրոնում․ Հարավային Կորեայի նախագահը միջամտել էՉինաստանը պատրաստվում է մինչև 2030 թվականը մարդ ուղարկել Լուսին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը իր օրագրում նշել է պատերազմների պատճառը Սրբուհի Գալյանը չլիներ, հիմա նախարարը Արփի Դավոյանը կլիներ, կներկայացներ Սահամանդրության նախագիծըՎերսալի պալատ․ թագավորական իշխանության բեմահարթակը17-ամյա Նահելի մահվան գործով ոստիկանը կդատվի սպանության մեղադրանքովՎանաձորում 55-ամյա վարորդը «Opel Zafira»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա երեխայի ՌԴ-ն հայտնել է մոտ 700 ԱԹՍ խոցելու մասին, իսկ Ուկրաինայում ռուսական հարվածներից կան զոհեր և վիրավորներԳազայում երեք հարվածից առնվազն 8 մարդ է զոհվել, նրանցից մեկը երեխա էԻրաքի վարչապետը արգելում է քրդական իշխանություններին համակարգել նավթի արտահանումըՏեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ռումինիայի Սենատի նախագահի հանդիպումըԹանգարանում պահվող քարի ներսում գտել են 100 միլիոն տարվա ծաղկի հետքՀորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը ներառվել է ԱՄՆ-Իրան բանակցությունների օրակարգումՏեղի կունենա Վիշապաքարերի և Տիրինկատարի հնավայրի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկման հայտի քննարկումՄահապատժի դատապարտված Շեյխ Հասինան նշել է Բանգլադեշ վերադառնալու օրըԶանզիբարում հրդեհը հասել է վեց հյուրանոցի․ տարհանվել է 183 զբոսաշրջիկԱլեն Սիմոնյանը և Լիտվայի ազգային պաշտպանության փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հարցերՀրթիռներից հետո՝ անօդաչու․ Վարշավան նոր միջադեպի համար մեղադրում է ՄոսկվայինԿատարի ԱԳ նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի և Իրանի միջև շփումների շարունակման մասին Թրամփի քրեական գործը դաշնային դատարան տեղափոխելու հարցը նորից կքննվիՀրապարակվել է քոլեջների մանկավարժական աշխատողների ատեստավորման ժամանակացույցը «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմինՄալայզիայում ջրհեղեղներից հետո ավելի քան 1800 մարդ դեռ ապաստարաններում էՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Հարավային Կորեան շփոթել է Հյուսիսայինի հետԾափաթաղի մոտ բախվել են մարդատար գնացքն ու «KAMAZ » մակնիշի բետոնախառնիչը. վերջինս կողաշրջվել էՌուսաստանը որևէ լրացուցիչ արժեք չի տեսնում հակամшրտության կարգավորման բանակցություններում եվրոպացիների մասնակցությունից. Պեսկով Թեհրանի դիմադրությունն ու Արևմուտքի նոր ճակատները. Թուրքիայի արձագանքը՝ ՀՀ նոր Սահմանադրությանը (տեսանյութ) Բաղդադը մտադիր է վերահսկողության տակ վերցնել Իրաքյան Քրդստանի նավթահանքերն ու սահմանները«Սևան» ՔԿՀ-ի ատամնաբույժը դատապարտյալից պահանջել է ատամնաբուժական սարքՌԴ-ն Վրաստանի և ՀՀ-ի հետ կապող Վրաստանի ռազմավիրական ճանապարհը փակ է ծանրաքաշ բեռնատարների համար Էկվադորում սողանքն ու գետի վարարումը երեք մարդու կյանք են խլելՈւկրաինացի հայտնիները զանգվածաբար լքում են Կիևը Հայաստանի համար Ռումինիան կարևոր գործընկեր է արտահանման շուկաների դիվերսիֆիկացման գործում. Փաշինյան Վաշինգտոնի օդային տարածքում ռազմական ուղղաթիռների ուսումնական թռիչքները կարող են վերսկսվել2 միլիոն դրամ տուգանք՝ առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համարՊեսկովը պատասխանել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հաջորդ բանակցությունների ամսաթվի վերաբերյալ հարցինՀայկական ծաղիկները, մրգերն ու բանջարեղենն արդեն ռումինական շուկայում են․ ՓաշինյանՀՀ-ի և Ռումինիայի ապրանքաշրջանառությունը 100 մլն եվրո է․ կայցելեմ Երևան
Ամենադիտված