Լևան Բերիանիձեն՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Սպորտ
Փարիզում ընթանում է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Հայաստանը ներկայացնող 125 կգ քաշային Լևան Բերիանիջեն նվաճեց բրոնզե մեդալ:
Երրորդ տեղի համար պայքարում մեր մարզիկը ուժերը չափեց Ռուսաստանցի Անզոր Ռուսլանովիչ Խիզրիևի հետ և հաղթեց 3:0 հաշվով:
Հիշեցնենք, որ մեր մարզիկը առանց պայքարի դուրս էր եկել քառորդ եզրափակիչ քանի որ, մրցակիցը՝ Սլովակիան ներկայացնող Սոսլան Գագլոևը չէր ներկայացել գոտեմարտին: Քառորդ եզրափակչում մեր մարզիկը 4:1 հաշվով հաղթել է Ղրղզստանի մարզիկ Այալ Լազարևին, իսկ կիսաեզրափակիչ գոտեմարտում պարտվել՝ Վրաստանի ներկայացուցիչ Գենո Պետրիաշվիլիին:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը