Ես ու Հենրիխը իրար հասկանում ենք. Մոուրինյու
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Անգլիայի առաջնության շրջանակներում «Լեսթեր»-ի դեմ կայանալիք խաղից առաջ խոսել է իր թիմի ֆուտբոլիստների մասին:
Մխիթարյանին անդրադառնալով մարզիչն ասել է.
«Կարծում եմ Հենրիխը հասկանում է ինձ: Եթե անկեղծ, ես էլ իրեն եմ հասկանում: Եթե մրցաշրջանի սկզբում նա ինձ ավելի լավ հասկանար, նա հաճախ կխաղար: Միևնույն ժամանակ, եթե ես իրեն լավ հասկանայի, ավելի շուտ կկարողանայի օգնել իրեն:
Նախորդ մրցաշրջանի առաջին հատվածը նա լավ անցկացրեց: Համոզված եմ՝ իր տաղանդով նա այս մրցաշրջանում ավելի լավ կխաղա»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է մանչեսթերյան ակումբի կայքը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը