Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Հայաստանը` ճակատագրական եզրագծին

Վերլուծական

Բոլորովին էլ նորություն չէ, որ հայաստանյան ներքաղաքական կյանքում հնի ու նորի միջև տարբերությունը միշտ էլ մի տեսակ լղոզված է եղել. ամեն նոր քաղաքական սեզոնի բացման հետ, չնայած հույսեր են արթնանում, որ երկրի առջև կուտակված լրջագույն խնդիրները վերջապես կգտնեն իրենց լուծումն ու քաղաքական առողջ բանավեջի բովից վերջիվերջո կծնվի ճշմարտությունը, սակայն կյանքը ցույց է տալիս, որ բոլոր նմանօրինակ հույսերը, որպես կանոն, փուչ են դուրս գալիս` իրողություն, որը չի կարող հարցեր չառաջացնել:

Նախ` ակնհայտ է, որ այլևս չարչրկված պրոբլեմներին հին մոտեցումներով լուծում տալու բոլոր փորձերն ի սկզբանե դատապարտված են անհաջողության: Եթե ուզում ենք իրոք խնդիրներին լուծում տալ, այլ ոչ թե ականատես դառնալ, թե ինչպես են ասենք նույն այդ պրոբլեմների հաշվին ոմանք քաղաքական կարիերա կերտում, պետք է վերանայել դաշտում հաստատված խաղի կանոններն ու համընդհանուր մոտեցումները: Ի դեպ` քաղաքական դաշտում նոր սկզբունքների հաստատման կենսական անհրաժեշտության մասին իր վերջին հարցազրույցում հստակորեն ու փաստարկված կերպով խոսել էր «Միասնություն» համազգային շարժման ղեկավար Արման Վարդանյանը, ով, ըստ էության, դիպուկ կերպով շարադրել էր այն հիմնական սկզբունքները, որոնց տրամաբանության ծիրից ներս էլ միմիայն պետք է կառուցվի ներհայաստանյան քաղաքական կյանքը` իրական արդյունքի հասնելու համար. շիտակ երկխոսություն քաղաքական ուժերի միջև, հասարակության ամենալայն ներգրավվածություն ռեալ գործընթացներում, հասարակության ինտելեկտուալ ներուժի լիարժեք օգտագործում ի բարօրություն Հայաստանի, որն անխուսափելիորեն հանգեցնելու է «ուղեղների արտահոսք» կոչվող ցավալի երևույթի ինքնաբերաբար վերացմանը, քաղաքականության մեջ ոչ թե անձերի, այլ ծրագրերի ու նպատակների կարևորում, ինչն, ըստ էության, վերջապես թույլ է տալու քաղաքական սուբյեկտիվիզմից անցում կատարելու օբյեկտիվիզմին` մի բան, որն այնքան կարևոր է մեր երկրի հետագա զարգացման համար, բայց որին մենք այդպես էլ չենք կարողանում հասնել:

Իրականում մեկ բան հաստատ է` եթե մենք ցանկանում ենք բարեփոխել Հայաստանը, եթե քաղաքական ուժերը լիարժեքորեն գիտակցում են իրենց առաքելության կարևորությունն ու լրջությունը, որպես իրենց գործունեության ելակետ ու հիմնական նպատակ են հռչակում հայ հասարակության բարօրությունն ու Հայաստանի շահը, ապա պետք է միավորվեն մեկ ընդհանուր գաղափարի ու սկզբունքների շուրջ: Այսինքն` իրար դեմ պայքարելու փոխարեն պետք է միասնաբար պայքար մղեն հասարակության շահերն առաջ տանելու համար, որն ի դեպ, առանց նույն արտախորհրդարանական քաղաքական ուժերի մասնակցության ուղղակի անհնար է լինելու: Չմոռանանք, որ այդ ուժերի հետևում նույնպես հսկայական էլեկտորատ կա կանգնած, ժողովրդի մի մեծ զանգված, ինչը նշանակում է, այսպես ասած, փակ ակումբի սիստեմ, երբ մի քանի ընտրյալներ հավաքվում ու քննարկում-որոշում են ճակատագրական հարցեր, ինչը պետք է բացառել. կոնսոլիդացիան ու համախմբումը պետք է լինի իսկապես ընդգրկուն ու արտահայտի հասարակության բոլոր շերտերի կարծիքն ու շահերը:

Անթույլատրելի է հասարակությանը կտրել երկրում ընթացող ռեալ պրոցեսներից, առանց նրա մասնակցության որոշել նրա իսկ ճակատագիրը. սա պետք է հասկանան բոլորը` թե՛ իշխանությունները, թե՛ նրանք, ովքեր հանդես են գալիս ընդդիմադիր դիրքերից: Դա անթույլատրելի է հատկապես Հայաստանի պարագայում, որի ժողովուրդը վաստակել է սեփական ճակատագիրը սեփական ձեռքերով կերտելու բարոյական իրավունքը. քաղաքական ուժերը պետք է ժողովրդի կամակատարները լինեն, այլ ոչ թե վերջինիս ծառայեցնեն իրենց շահերին: Նոր քաղաքական մշակույթ է պետք ձևավորել Հայաստանում:

Այնպես որ` այն հարցը, թե որքանով նոր քաղաքական սեզոնը բեղուն կստացվի, որքանով ոչ, ուղղակիորեն կախված է այն հարցի պատասխանից, թե որքանով համապատասխանները կգիտակցեն վերոշարադրյալ ճշմարտությունները, որքանով` ոչ: Հայաստանը մոտեցել է մի եզրագծի, երբ չվերանայել խաղի համընդհանուր կանոններն այլևս չի կարելի. պահը հասունացել է վաղուց, մնում է միայն ազդարարել դրա մեկնարկի սկիզբը:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված