Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Սարդարապատում ներկայացվեց 2018-ի սցենարը

Վերլուծական

Սերժ Սարգսյանը Սարդարապատում մասնակցել է Հայաստանի ռազմական ուսումնական հաստատությունների շրջանավարտների հավաստագրերի հանձնման արարողությանը: Արարողությանը նրա գլխավորությամբ մասնակցել են ԱԺ նախագահը, վարչապետ Կարեն Կարապետյանը, Սահմանադրական դատարանի նախագահը, պաշտպանության նախարարն ու ոստիկանապետը: Այլ կերպ ասած՝ իշխանական ամբողջ շքախումբը՝ իր առանցքային դերակատարներով:
 
Ռազմական հաստատությունների շրջանավարտների հավաստագրերի հանձնումը փաստորեն այդպիսի պաշտոնական կազմի պայմաններում ստանում է բավականին բարձր կարգավիճակ, ինչն, անշուշտ, վերածվում է արտաքին մեսիջի:
 
Սոչիում տեղի ունեցած հանդիպմանը զուգահեռ, ԵԱՀԿ արդեն նախկին համանախագահի հնչեցրած թեզերը հայաստանյան քաղաքական դաշտին ստիպել են որոշակիորեն սթափվել և գործել ժամանակի պահանջներին համապատասխան: Երկրի քաղաքական, ռազմական էլիտան մեկ տեղ հավաքելով, նախագահը ուզում էր ընդգծել միասնականությունը արտաքին սպառնալիքների դեմ, որը առկա է իշխող վերնախավում:
 
Մյուս կողմից կարելի է ենթադրել, որ Սերժ Սարգսյանը Սոչիի հանդիպմանը լուծել էր բոլոր խնդրահարույց հարցերը, առնվազն որոշակի ժամանակահատվածի համար, ինչից հետո էլ Սերժ Սարգսյանը առիթը օգտագործել է և ցուցադրել իր գերագույն գլխավոր հրամանատարությունը, այդ թվում՝ իշխող համակարգի վրա:
 
Այսինքն՝ սկզբունքային խնդիրը՝ համակարգի կառավարման ղեկն իր ձեռքում պահելու ռուսական լեգիտիմության հարցը, Սերժ Սարգսյանը արդեն իսկ լուծել է:
 
Ինչ վերաբերվում է վարչապետին, ապա նա Սարդարապատում ակնհայտորեն անտրամադիր էր, թերևս, քաջ գիտակցելով Սերժ Սարգսյանի կողմից գծագրվող նոր համակարգում իրեն վերապահված տեղն ու դերը:
 
Կարեն Կարապետյանն իշխանությանը երկչոտ հայտ ներկայացրել է, սակայն նրա օրակարգն այնքան ապաքաղաքական է, որ տպավորություն է, թե նա մասնակցում է ոչ թե անկախ երկրի իշխանության ձևավորման գործընթացի, այլ «Գազպրոմի» դուստր ձեռնարկության մենեջերի թափուր տեղի մրցույթի:
 
Գուցե Կարապետյանը հենց այդ կարգավիճակում էլ պատկերացնում է Հայաստանը, և պատահական չէ, որ անցած մեկ տարում նրա պաշտոնական այցերի աշխարհագրությունը սահմանափակվեց միայն հետխորհրդային տարածքով:
 
Սերժ Սարգսյանի ծրագրերի իրականացումը հեշտացվում է այնքանով, որ արտաքին կենտրոններին, այդ թվում` Մոսկվային, առավելապես հետաքրքրում է նոր իշխանության կանխատեսելիության գործոնը, և նրանք, մեծ հաշվով, անտարբեր են, թե ինչպիսի անհատականացված դրսևորում կունենա Հայաստանի նոր իշխանությունը:
 
Սարգսյանն, ըստ էության, այլընտրանք չունի ՀՀԿ-ում և հանդիսանում է իշխանության հիմքը հանդիսացող քրեաօլիգարխիայի կոնսենսուսը:
 
Իհարկե, չի կարելի բացառել, որ վարչապետ է դառնում Կարեն Կարապետյանը, սակայն ռեալ իշխանությանը շարունակում է տիրապետել Սերժ Սարգսյանը` ՀՀԿ նախագահի, պաշտպանության նախարարի, Անվտանգության խորհրդի ղեկավարի կամ այլ կարգավիճակով:
 
Սա միանգամայն հնարավոր տարբերակ է խորհրդարանական կառավարման համակարգում, որտեղ վարչապետն առաջին դեմք է, սակայն ամենևին էլ` իշխանության միակ կենտրոնը չէ: Հենց սա է Սերժ Սարգսյանի պարտադրած կեղծ օրակարգը, որի տակ ստորագրել է նաև խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությունը:
 
Սակայն, ինչքան էլ նոր սահմանադրությունը ենթադրում է իշխանության բազմավեկտորություն` Հայաստանի քաղաքական համակարգը դրան ակնհայտորեն պատրաստ չէ և իրական ու ստվերային իշխանությունների բախումը հանգեցնելու է լուրջ բախումների:
 
Ստելլա Խաչատրյան
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված