Ի՞նչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին Իրանը հայտարարել է ԱՄՆ ավելի քան 200 զինծառայողի ոչնչացման մասին Oգոստոսին կգրանցվի տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները Իրանը զգուշացրել է ԵՄ-ին Կասպից ծովում իրանական նավի վրա Ուկրաինայի հարձակման անկանխատեսելի հետևանքների մասին Չինաստանին պատուհասել է «Հունսյա» թայֆունը. ավելի քան 700 հազար մարդ տարհանվել է Զելենսկու հրատապ հայտարարությունը. Ռուսաստանը հետախուզական տվյալներ է փոխանցում Իրանին Սևան-Մարտունի ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն և «Hyundai ix35»-ը․ կան վիրավnրներ Ռուսաստանը գիշերը հարվածներ է հասցրել Կիևին, Օդեսային և Կրիվոյ Ռոգին ՌԴ ԶՈւ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային. ՌԴ ՊՆ Մանկության տարիներին սերմանված արժեքներով է կերտվում ազգի վաղվա օրը․ Ռուբեն Սրբազան Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել Սուրեն Պապիկյանի նոր հրամանը՝ ժամկետային զինծառայողների վերաբերյալ 

Հացի խնդիր կամ բորբոսներ մի մանկությունից. hetq.am

Տատս հացի գինը լավ գիտի։ Ու չի սիրում, երբ իր պատրաստած ապուրից կամ տապակայից սեղանին մնում է։ Դա վիրավորանք է համարում, թե՝ պատրաստածը չպիտի փչացնել։

Ծնվել է 1939 թվականին, ու նրա մանկության տարիներին հացն ամենաթանկն էր ու ամենաերազելին։

Ամեն անգամ մանկության մասին խոսելիս, տատս հիշում է հացի խնդիրը։ Պատմում է, որ ավագ քույրը քարերը խաշում էր կաթսայի մեջ, փոքրերին համոզելով, թե՝ «կարտոֆիլ է, մի քիչ համբերեք, հիմա կեփի»։ Սոված երեխաները ականջ էին դնում վառարանին բլթբլթացող քարերի ձենին, մինչև քունները կտաներ։ Պատմում է, թե ինչպես է մայրը սիմինդրի աղացած կոթը (ցողունը) խառնել ջրալի ապուրին, մի քիչ համը փոխելու համար։

Ու որքան էլ տատս կրկնի պատմությունները, ամեն անգամ հուզիչ է։

Ռիմա տատս փռնչու՝ հացթուխի աղջիկ է։ Նրա Սմբատ հայրը հայտնի է եղել որպես խեղճին ու աղքատին ձեռք մեկնող մեկը։ Պատերազմի տարիներին, երբ հացը ոսկու գին ուներ ու տալոնով էր հատկացվում, շատ խիստ էր դրված պետությունից գողանալու պատասխանատվության հարցը։ Յուրաքանչյուր բուռ ալյուրի կորուստը կարող էր թանկ նստել փռնչիների վրա՝ աքսոր կամ գոնե մի հինգ տարվա բանտարկություն։

Ու մի օր գյուղի հարսներից մեկը, ամուսինը՝ ռազմաճակատում, եկել էր, թե․ «Սումբաթ դայի, էրեխեքս սովից մեռնում են, մի հնար արա»։ Հնար անողը պետք է Ստալինը լիներ։ Բայց փռնչի Նազնանց Սմբատն ասում է՝ գիշերվա էսինչ ժամին ետնամուտքով կգաս փուռ ու էնպես, որ ոչ ոք չտեսնի։ Ստալինը հաստատ Կրեմլից տեսնողը չէր։ Բայց հո ԿենտԿոմը գյուղում հազար աչք ու ականջ ուներ։

Գիշերվա պայմանավորված ժամին կինը մոտենում է։ Փռնչի Սմբատը հարցնում է՝ «հո մարդու չհանդիպեցի՞ր ճամփին», ու ասում՝ «գնա էն սենյակ, շորերդ հանի»։ Կինը թե՝ «Սումբաթ դայի, բա ես էդ աբուռի տերն ե՞մ, էս ի՞նչ ես ասում»։ «Ժամանակ չկա, մտի սենյակ, շորերդ բարձրացրու»,-պնդում է փռնչի Սմբատը։ Կինն արցունքներն աչքերին մտնում է սենյակ, շորերը բարձրացնում, միգուցե մտքում անիծելով պատերազմն ու ամուսնուն, իր անտեր բախտը, երեխաներին, որ տանը սոված իրեն էին սպասում։ Տատիս հայրը ներս է մտնում խմորի մի քանի երկար լոշ ձեռքերին, արագ փաթաթում կնոջ մերկ մարմնով ու ասում․ «Դե արագ հագնվիր՝ թաքցրու շորերիդ տակ, հեռացիր, քանի մարդ չի տեսել»։

Բայց փռնչի Սումբաթի վեց էրեխեքը հացի կարոտ մեծացան։ Ուրիշին հաց տվող փռնչուն հինգ տարով բանտարկեցին իր հին մուշտակը մեկ ուրիշի վերավաճառելու համար, թե՝ սպեկուլյանտ ես։

Ու էդ հինգ տարիները տատիս ողջ մանկությունը սևացրել են։

Տատիս ավագ քույրը՝ Արաքսյան, իմանալով, որ տրակտորիստներին նորմա հաց են տալիս, գնացել ու կոլխոզում տրակտորիստ էր աշխատել ընտանիքը կերակրելու համար։ Տատս պատմում է․

«Երևի երկու տարեկան կլինեի, որ հորս բանտարկեցին։ Ու մեր ողջ ընտանիքն ընկավ աղքատության մեջ։ Մայրս ոտքով գնում էր սարեր, կոլֆոզի կարտոփը մշակում, մի երկու հատ էլ թաքուն պահում ծոցի մեջ, որ բերի, էրեխեքն ուտեն։ Մի անգամ գյուղի կանանցից մեկը խեղճ մորս մատնել էր, բոլորի աչքի առաջ կարտոփը ծոցից հանել։

Մայրս սիմինդի կոթը փուռն էր տալիս, չորացնում, ջաղացում աղալ տալիս։ Դառնում էր թեփ։ Լիս դառած ջաղացպանը, քարերի վրա նստած ալրափոշին հավաքում տալիս էր, ասում՝ ախչի Հերիք, սա էլ կխառնես էդ սիմինդին, էրեխեքիդ կտաս։

Էդ թեփը մերս լցնում էր ապուր եփելու, ջրի երես էր բարձրանում։

Տատիս ծնողները՝ Սմբատ և Հերիքնազ Նազինյանները

Մերս ոտքով հասնում էր Աղստաֆա՝ բամբակի կորիզ բերելու։ Հորեղբայրս Աղստաֆայի բամբակի գործարանում պահակ էր աշխատում, կինն էլ հավաքարար էր, մի քիչ լավ էին ապրում։ Հորեղբայրս բամբակի կորիզ էր հավաքում, հետն էլ՝ մի բուռ սիմինդ, մի բուռ ալյուր, ինչ կճարվեր, տալիս էր մորս, ասում՝ «Հերիք ջան, տար, էրեխեքի գլուխը պահի»։

Էդ անտերը հենց բերանս էի տանում, դառնությունը խեղդում էր։ Ես ամենափոքրն էի, չէի ուտում, մեծ քույրերս ու ախպերներս մի կերպ ուտում էին։ Սննդի պակասից երևի նյութափոխանակությունս էր խանգարվել, ուռել էի։

Ինձ տարան բժշկի։ Բժիշկն ասաց՝ էս երեխուն ամեն իրիկուն քամած մածուն տվեք, փորը պինդ կապեք, քնացրեք»։

Տատիս հորեղբայրը որոշում է բանտարկված եղբոր երեխաներից ամենափոքրին՝ Ռիմային, իր խնամքի տակ առնել, մինչև եղբայրը դուրս կգա կալանավայրից։ Տատս իր հորեղբոր կնոջ հետ ոտքով բռնել է իր մանկության հացի ճանապարհը՝ Իջևանի շրջանի Աչաջուր գյուղից մինչև ադրբեջանական Աղստաֆա քաղաք։

«Հորեղբորս ընտանիքն ինձ երկու տարի Աղստաֆայում պահեց։ Հորեղբորս կին Աստղիկը եկավ ինձ իրենց տուն տանելու։ Հիշում եմ, ինձ համար իր ձեռքով կարած շոր էր բերել՝ ալյուրի պարկից կարված։

Ոտքով հասանք Մայիսյան կամրջի մոտ, տեսա մի զինվորական աղջիկ, մի քանի կտոր սև հաց ձեռքին գնում է։ Փոքր էի, չգիտեի, որ էն ժամանակ դա մի քանի հոգու բաժին է։ Հորեղբորս կնոջն ասի՝ ձալո, էսքան հացը իրենն ա՞։ Աստղիկը բարկացավ, ասաց՝ ամոթ ա, սուս մնա։ Էդ աղջիկը ռուս էր երևի, բայց հասկացավ, որ հաց եմ ուզում, մի կտորն ինձ տվեց։

Տատիս հացի ճանապարհը ուղիղ գծով 30 կիլոմետր է։

Գլխավոր լուսանկարում ձախից՝ Ռիմա Նազինյանը

Ամբողջությամբ՝ hetq.am

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ի՞նչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներինԻրանը հայտարարել է ԱՄՆ ավելի քան 200 զինծառայողի ոչնչացման մասին Oգոստոսին կգրանցվի տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները Իրանը զգուշացրել է ԵՄ-ին Կասպից ծովում իրանական նավի վրա Ուկրաինայի հարձակման անկանխատեսելի հետևանքների մասին Չինաստանին պատուհասել է «Հունսյա» թայֆունը. ավելի քան 700 հազար մարդ տարհանվել է Զելենսկու հրատապ հայտարարությունը. Ռուսաստանը հետախուզական տվյալներ է փոխանցում Իրանին Սևան-Մարտունի ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն և «Hyundai ix35»-ը․ կան վիրավnրներ Ռուսաստանը գիշերը հարվածներ է հասցրել Կիևին, Օդեսային և Կրիվոյ Ռոգին ՌԴ ԶՈւ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային. ՌԴ ՊՆ Մանկության տարիներին սերմանված արժեքներով է կերտվում ազգի վաղվա օրը․ Ռուբեն Սրբազան Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել Սուրեն Պապիկյանի նոր հրամանը՝ ժամկետային զինծառայողների վերաբերյալ CNN. ԱՄՆ փոխնախագահը մտահոգություն է հայտնել Իրանի հետ պատերազմի հնարավոր սրման կապակցությամբ Վեդիում 26-ամյա տղամարդը տանն իրեն պատկանող ատրճանակով մի քանի կրակոց է արձակել Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի ԱԳՆ Միկրոավտոբուսը Բեռլինում մխրճվել է ԼԳՊՏ շքերթի մեջ, կա զոհ և վիրավորներ Երկուշաբթի լույս չի լինելու Գիտնականները հայտնաբերել են ասֆալտի ամրությունը բարձրացնող բաղադրիչ Վլադիվոստոկի ավելի քան 22,000 բնակիչ մնացել է առանց էլեկտրաէներգիայիՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու Հայտնաբերվել են կենսաթաղանթներ, որոնք կարող են դուրս նետել մանրէները 7 նշան, որ օրգանիզմը ջրի պակաս ունի5 փաստ Հյուսիսային Կորեայի առօրյայի մասին, որոնք շատերին են զարմացնումՈր մթերքներն են համարվում «բնական էներգետիկներ»5 սովորություն, որոնք դանդաղ «ծերացնում» են ուղեղըԲժիշկները զգուշացնում են․ այս նշանը կարող է վկայել լուրջ խնդրի մասինՍա հենց այն ցատկի բացառիկ կադրերն են, որից հետո 21-ամյա երիտասարդը խեղդվել էր Գողթանիկի ջրվեժում (տեսանյութ)Ի՞նչ գիտի ձեր հեռախոսը ձեր մասինՌոբոտները գալիս են․ ո՞ր մասնագիտություններն են առաջինը վտանգի տակԲուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին էՄակրոնի երրորդ շնորհավորանքը․ ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» «գնահատական»․ Սուրեն ՍուրենյանցՉինաստանում մոտեցող թայֆունի պատճառով տարհանվել է ավելի քան 340,000 մարդՎրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխաԱյս մեկ սխալը քանդում է հազարավոր ամուսնություններԾանրամարտի երիտասարդական առաջնության Հայաստանի չեմպիոնները«Իմ կյանքը ամբողջությամբ փոխվեց». ինչ է պատմում «Կարգին սերիալ»-ից հայտնի Արամիկը՝ Արեգ Գալոյանը սիթքոմի մասինԶրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ ՄակրոնԻնչու է ձմերուկը համարվում բնական «մաքրող» մթերք«Մեգամոլ»-ի մոտ բախվել են «Range Rover»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներՀայկական մեռնող տնտեսությունն ու դրա հետևանքները․ տնտեսագետի մեկնաբանությունըՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է ԲաքուՓրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից«Շնորհակալ եմ յուրաքանչյուր փորձության համար». Արմենչիկի կնոջ գրառումը՝ ծննդյան օրվա առթիվՓաշինյանն իրեն զոհասեղանին դրեց, դրա պատճառով էլ հաջողեց 2018թ-ին. Հայկ Դերզյան (տեսանյութ)Հայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնումՎենեսուելան հայտարարել է Միջազգային քրեական դատարանից վերջնական դուրս գալու մասին«Արսենալը» դիտարկում է «Ռեալի» եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորին ձեռք բերելու հնարավորությունը«Չինական մեծ պատի» նմանակո՞ւմ․ Թրամփը կրկին զարմացրել է հրապարակմամբՀնդիկ նախարարը հրաժարական է տվել լայնածավալ բողոքների ֆոնինԷլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում
Ամենադիտված