Գեորգի Կետոևը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Սպորտ
Փարիզում ավարտին է մոտենում ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:
Հայաստանի ներկայացուցիչ 97 կգ քաշային Գեորգի Կետոևը բրոնզե մեդալի համար ուժերը չափեց վրացի մարզիկ Էլիզբար Օդիկաձեի հետ և հաղթեց:
Մինչ այդ Կետոևը որակավորման փուլում ուժերը չափել է Ֆրանսիայի մարզիկ՝ Մաքսիմ Ռեմի Ժան Ֆրանսուայի հետ և հաղթել՝ 8:1 հաշվով, 1/8 եզրափակչում 5:0 հաշվով հաղթել է Հնդկաստանի ներկայացուցչին: Քառորդ եզրափակչում մեր մարզիկը 12:2 հաշվով հաղթել է Ուզբեկստանը ներկայացնող Մագոմեդ Իբրագիմովին, կիսաեզրափակչում 0:2 հաշվով պարտվել՝ Աբդուլրաշիդ Սադուլաևին:
Հիշեցնենք, որ երեկ Հայստանի հավաքականի կազմում բրոնզե մեդալ էր նվաճել նաև Լևան Բերիանիձեն:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը