«Յունայթեդ»-ը հաղթեց, Մխիթարյանը գոլային փոխանցում կատարեց (տեսանյութ, լուսանկարներ)
Սպորտ
Անգլիայի առաջնության 3-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հյուրընկալեց «Լեսթեր»-ին:
Մոուրինյուի թիմը առավելության 2:0 հաշվով: Հենրիխ Մխիթարյանի` անկյունայինից կատարած փոխանցման շնորհիվ 70-րդ րոպեին Մարկուս Ռաշֆորդը բացեց հաշիվը: Սա Հայաստանի հավաքականի ավագի 5-րդ գոլային փոխանցումն էր ԱՊԼ-ի ընթացիկ առաջնությունում:
82-րդ րոպեին Ֆելաինին խփեց իր թիմի վերջին գոլը:
Նշենք, որ նանդիպման 53-րդ րոպեին Լուկակուն վրիպեց 11 մետրանոց հարվածից:
Հայ կիսապաշտպանը դաշտի տերերի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 74-րդ րոպեին: Մխիթարյանը խաղի 54-րդ րոպեին դեղին քարտ ստացավ:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում