Ամենասպասված մենամարտում Մեյվեզերը տեխնիկական նոկաուտով հաղթեց Մաքգրեգորին (տեսանյութ, լուսանկարներ)
Սպորտ
Լաս Վեգասում կայացավ տարվա ամենասպասված մենամարտերից մեկը:
Հինգ քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերը ուժերը չափեց UFC չեմպիոն, 29-ամյա իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի հետ: 40-ամյա ամերիկացին Մաքգրեգորին հաղթեց տեխնիկական նոկաուտով՝ 10-րդ ռաունդում:
Սա Մեյվեզերի 50-րդ հաղթանակն էր, ինչի արդյունքում նա գերազանցեց Ռոկի Մարչիանոյի ռեկորդը (49 հաղթանակ):
Մարտի արդյունքում Մեյվեզերը կստանա 100 միլիոն դոլար, Մաքգրեգորը 30 միլիոն:
Մարտին ներկա էին նաև մի շարք հայտնի մարդիկ, այդ թվում Ջենիֆեր Լոպեսը, Լեոնարդո Դի Կապրիոն, Շարլիզ Թերոնը, Բրույուս Ուիլիսը, Ժերարդ Բաթլերը և այլք:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում