Ադրբեջանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է վիրավորվել. փակվել է Բաքու-Ռուսաստան սահմանի ավտոճանապարհը
Ադրբեջան
Ադրբեջանի N զորամասի զինամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել է վեց մարդ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությանը:
«Նրանք հոսպիտալացվել են: Նրանց մոտ բեկորային վնասվածքներ են»,- պատմել են գերատեսչությունում:
Ինչպես «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Խիզիի շրջանի իշխանությունները, զինահապեստում տեղի ունեցած պայթյունից հետո մի քանի արկ ընկել է մոտակայքում գտնվող տների վրա:
Երկրի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ զինապահեստում հրդեհ է բռնկվել, ինչից հետո պայթյուններ են տեղի ունեցել:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Ադրբեջանի Խիզիի շրջանի Գիլյազի բնակավայրում N զորամասում գտնվող զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել:
Արտակարգ դեպքի հետևանքով որոշում է կայացվել փակվել է Բաքու-Ռուսաստան սահմանի ավտոճանապարհը:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը