Ուրախ եմ, որ կարողացա մեդալ նվաճել Հայաստանի համար. Կետոև
Սպորտ
Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Գեորգի Կետոևը, լրագրողների հետ հանդիպմանը, ամփոփեց իր ելույթները ըմբշամարտի աշխարհի առաջնությունում:
Կետոևը նշեց, որ պատրասվել էր այս առաջնությանը և ուսումնասիրել էր այն մրցակցին, ում Օլիմպիական խաղերում պարտվել է:
Մարզիկը նաև հավելեց՝ ուրախ է, որ Հայաստանի համար մեդալ է նվաճել:
«Օլիմպիական խաղերին այնքան լավ պատրաստված էի, որքան այս աշխարհի առաջնությանը: Շատ ուրախ եմ, որ կարողացա մեդալ նվաճել հենց Հայաստանի համար: Հայաստանը իմ երկրորդ հայրենիքն է: Միշտ ուրախ եմ, որ բարձրացնում եմ Հայաստանի դրոշը»:
Հիշեցնենք, որ 97 կգ քաշային Գեորգի Կետոևը բրոնզե մեդալի համար պայքարում հաղթել էր վրացի մարզիկ Էլիզբար Օդիկաձեին:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը