Եգիպտոսում գտել են 3 400 տարվա ծեսի հետքեր՝ պապիրուսի 40 այրված բեկորների վրա Ընդդիմությունն առաջնորդվում է նոր քաղաքական փիլիսոփայությամբ․ քաղաքական մեկնաբանի դիտարկումը Մարիանյան իջվածքում՝ 6 148 մետր խորության վրա, գտել են պայթյունային ժայթքման հետքեր Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կան վիրավորներ Հունվարի 1-ից գարեջրի և մի շարք դեղերի մատակարարման հաշվարկային փաստաթղթերում նոր պահանջ կգործի Ֆրանսիան հանքանյութերի պաշար կստեղծի՝ Չինաստանից կախվածությունը նվազեցնելու համար Բրազիլիայի խորհրդարանը հավանություն է տվել պետական ծախսերի նոր սահմանափակմանը Մոսկվայում կայացել է Օվերչուկի և Գրիգորյանի աշխատանքային հանդիպումը Դրամական աջակցությո՞ւն, թե՞ ծառայություն․ Բրիտանիայում վերանայում են նպաստների կարգը Կրոնը՝ կուսակցական վեճի կենտրոնում․ Հարավային Կորեայի նախագահը միջամտել է Չինաստանը պատրաստվում է մինչև 2030 թվականը մարդ ուղարկել Լուսին Սրբուհի Գալյանը չլիներ, հիմա նախարարը Արփի Դավոյանը կլիներ, կներկայացներ Սահամանդրության նախագիծը 

Հարձակում՝ Արցախի ուղղությամբ

Վերլուծական

Արցախյան հարցում զարգացումները կարծես հետզհետե սկսում են թեժանալ: Հետաքրքիրն այն է այստեղ, որ դա տեղի է ունենում բավական արագ տեմպերով ու ինչ-որ իմաստով` միգուցե  նաև շատերի համար անսովոր դրսևորումներով, որ խոստանում են բավական լուրջ հետևանքներ ունենալ Անդրկովկասի համար:

Ինչպես հայտնի է` ցանկացած գերտերության համար` աշխարհի այս կամ այն տարածաշրջանում չկարգավորված հակամարտությունները մշտապես ծառայել ու ծառայում են որպես սեփական ազդեցությունն այդ տարածաշրջաններում պահպանելու ու ուժեղացնելու միջոց: Բացառություն չէ նաև Ռուսաստանը, որը հետխորհրդային չլուծված հակամարտություններն ամեն կերպ օգտագործում է որպես գործիք այդ հակամարտություններում ներգրավված երկիրների վրա սեփական ազդեցությունն ուժեղացնելու համար:

Այս իմաստով, բավական ուշագրավ պետք է համարել ՌԴ նոր նախաձեռնությունը՝ Արցախը կրկին անգամ դարձնելու տարածաշրջանում սեփական ազդեցության հզորացման գործիք. Ժիրինովսկու կուսակցության Բարձրագույն խորհրդի անդամ, ՌԴ Պետդումայի կրթության և գիտության կոմիտեի փոխնախագահ Բորիս Չերնիշովը ծրագրում է առաջիկայում Ռուսաստանի մայրաքաղաքում անցկացնել չճանաչված հանրապետությունների իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների   համագումար: Ընդ որում՝ այստեղ անչափ ուշագրավն այն է, թե ինչ պատճառաբանություն է բերվում ՌԴ համար ոչ այնքան սովորական բնույթ կրող համագումարի հիմքում. իբր, Արցախում ոտնահարվում են քաղաքացիների քաղաքական, սոցիալական իրավունքները, այդ թվում` ռուսական անձնագրեր ստանալու հարցում:

Իհարկե, նույնիսկ եփած հավի ծիծաղը կարող է գալ այս «հիմնավորումը» լսելիս, քանի որ հեղինակավոր միջազգային կառույցներն էլ են ընդունում Արցախում հաստատված ժողովրդավարության բարձր մակարդակը,  սակայն այստեղ ուշագրավը մեկ այլ բան է՝ գործիքակազմը, որը Մոսկվան գործի է դնում սեփական նպատակներին հասնելու համար. տպավորություն է՝ ասես Կրեմլն Արևմուտքին փորձում է հարվածել նրա իսկ գործիքով՝ ամենայն հավանականությամբ՝ սեփական գործողություններին լեգիտիմություն հաղորդելու  ցանկությունից դրդված: Ինչ վերաբերում է Արցախի հեղինակությունը կասկածի տակ դնելուն, ապա, գոնե արտաքուստ, այնպիսի տպավորույուն է, ասես սրանով ՌԴ-ն ցանկանում է Երևանին որոշակի տհաճ մեսիջներ ուղղել՝ կապված Հայաստան-Արևմուտք մերձեցման հետ. շուտով աշուն է, իսկ Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիրն, ինչպես հայտնի է, հենց տարվա այս եղանակին է նախատեսվում ստորագրել: Չնայած՝ մյուս կողմից, հաշվի առնելով Երևան-Մոսկվա հարաբերությունների խորությունը, չի բացառվում նաև Մոսկվայի ու Երևանի միջև որոշակի ստվերային համաձայնության հավանականությունը. Կրեմլի ցանկությանն՝ ամեն կերպ Արցախն օգտագործելու սեփական ազդեցության մեծացման համար՝ Երևանն այսօր խոշոր հաշվով ոչինչ չունի հակադրելու, հետևաբար, անհեռատեսություն կլիներ ավելորդ վեճի բռնվել ՌԴ հետ՝ մանավանդ որ, հայտնի էլ չէ՝ այդ փորձերն ինչպիսի հաջողություն կունենան:

Իհարկե, բացարձակ միամտություն կլինի կարծելը, թե Արևմուտքը կարող է աչք փակել այս ամենի վրա կամ գլխի չընկնել Մոսկվայի հետապնդած իրական նպատակների մասին, սակայն այն, որ Կրեմլի նմանօրինակ   քայլերը  վկայում  են  նրա համար ստեղծված ոչ այնքան նպաստավոր իրավիճակի մասին, աներկբա է. ռուսական խաղաղապահ զորքեր տարածաշրջան մտցնելը կարող է և այնքան էլ հեշտ իրականանալի նպատակ չլինել, մանավանդ, եթե հաշվի ենք առնում Հոգլանդի վերջին հարցազրույցը՝ կապված ապագայում ՄԱԿ-ի խաղաղապահ զորքեր Անդրկովկասում տեղակայելու հետ: Մոսկվան նոր գործիքակզմերի կարիք է զգում, քանի որ հները սպառման եզրին են հայտնվել:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Եգիպտոսում գտել են 3 400 տարվա ծեսի հետքեր՝ պապիրուսի 40 այրված բեկորների վրաԸնդդիմությունն առաջնորդվում է նոր քաղաքական փիլիսոփայությամբ․ քաղաքական մեկնաբանի դիտարկումը Մարիանյան իջվածքում՝ 6 148 մետր խորության վրա, գտել են պայթյունային ժայթքման հետքերԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կան վիրավորներՀունվարի 1-ից գարեջրի և մի շարք դեղերի մատակարարման հաշվարկային փաստաթղթերում նոր պահանջ կգործիՖրանսիան հանքանյութերի պաշար կստեղծի՝ Չինաստանից կախվածությունը նվազեցնելու համարՊեսկով. Պուտինը Շենժենում փաստաթղթեր չի հանձնել Թրամփին և Սի Ծինփինին Բրազիլիայի խորհրդարանը հավանություն է տվել պետական ծախսերի նոր սահմանափակմանըՄոսկվայում կայացել է Օվերչուկի և Գրիգորյանի աշխատանքային հանդիպումըՄեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել հութիների անվտանգության գործակալությունների ղեկավարների նկատմամբ Դրամական աջակցությո՞ւն, թե՞ ծառայություն․ Բրիտանիայում վերանայում են նպաստների կարգըԿրոնը՝ կուսակցական վեճի կենտրոնում․ Հարավային Կորեայի նախագահը միջամտել էՉինաստանը պատրաստվում է մինչև 2030 թվականը մարդ ուղարկել Լուսին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը իր օրագրում նշել է պատերազմների պատճառը Սրբուհի Գալյանը չլիներ, հիմա նախարարը Արփի Դավոյանը կլիներ, կներկայացներ Սահամանդրության նախագիծըՎերսալի պալատ․ թագավորական իշխանության բեմահարթակը17-ամյա Նահելի մահվան գործով ոստիկանը կդատվի սպանության մեղադրանքովՎանաձորում 55-ամյա վարորդը «Opel Zafira»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա երեխայի ՌԴ-ն հայտնել է մոտ 700 ԱԹՍ խոցելու մասին, իսկ Ուկրաինայում ռուսական հարվածներից կան զոհեր և վիրավորներԳազայում երեք հարվածից առնվազն 8 մարդ է զոհվել, նրանցից մեկը երեխա էԻրաքի վարչապետը արգելում է քրդական իշխանություններին համակարգել նավթի արտահանումըՏեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ռումինիայի Սենատի նախագահի հանդիպումըԹանգարանում պահվող քարի ներսում գտել են 100 միլիոն տարվա ծաղկի հետքՀորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը ներառվել է ԱՄՆ-Իրան բանակցությունների օրակարգումՏեղի կունենա Վիշապաքարերի և Տիրինկատարի հնավայրի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկման հայտի քննարկումՄահապատժի դատապարտված Շեյխ Հասինան նշել է Բանգլադեշ վերադառնալու օրըԶանզիբարում հրդեհը հասել է վեց հյուրանոցի․ տարհանվել է 183 զբոսաշրջիկԱլեն Սիմոնյանը և Լիտվայի ազգային պաշտպանության փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հարցերՀրթիռներից հետո՝ անօդաչու․ Վարշավան նոր միջադեպի համար մեղադրում է ՄոսկվայինԿատարի ԱԳ նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի և Իրանի միջև շփումների շարունակման մասին Թրամփի քրեական գործը դաշնային դատարան տեղափոխելու հարցը նորից կքննվիՀրապարակվել է քոլեջների մանկավարժական աշխատողների ատեստավորման ժամանակացույցը «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմինՄալայզիայում ջրհեղեղներից հետո ավելի քան 1800 մարդ դեռ ապաստարաններում էՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Հարավային Կորեան շփոթել է Հյուսիսայինի հետԾափաթաղի մոտ բախվել են մարդատար գնացքն ու «KAMAZ » մակնիշի բետոնախառնիչը. վերջինս կողաշրջվել էՌուսաստանը որևէ լրացուցիչ արժեք չի տեսնում հակամшրտության կարգավորման բանակցություններում եվրոպացիների մասնակցությունից. Պեսկով Թեհրանի դիմադրությունն ու Արևմուտքի նոր ճակատները. Թուրքիայի արձագանքը՝ ՀՀ նոր Սահմանադրությանը (տեսանյութ) Բաղդադը մտադիր է վերահսկողության տակ վերցնել Իրաքյան Քրդստանի նավթահանքերն ու սահմանները«Սևան» ՔԿՀ-ի ատամնաբույժը դատապարտյալից պահանջել է ատամնաբուժական սարքՌԴ-ն Վրաստանի և ՀՀ-ի հետ կապող Վրաստանի ռազմավիրական ճանապարհը փակ է ծանրաքաշ բեռնատարների համար Էկվադորում սողանքն ու գետի վարարումը երեք մարդու կյանք են խլելՈւկրաինացի հայտնիները զանգվածաբար լքում են Կիևը Հայաստանի համար Ռումինիան կարևոր գործընկեր է արտահանման շուկաների դիվերսիֆիկացման գործում. Փաշինյան Վաշինգտոնի օդային տարածքում ռազմական ուղղաթիռների ուսումնական թռիչքները կարող են վերսկսվել2 միլիոն դրամ տուգանք՝ առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համարՊեսկովը պատասխանել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հաջորդ բանակցությունների ամսաթվի վերաբերյալ հարցինՀայկական ծաղիկները, մրգերն ու բանջարեղենն արդեն ռումինական շուկայում են․ ՓաշինյանՀՀ-ի և Ռումինիայի ապրանքաշրջանառությունը 100 մլն եվրո է․ կայցելեմ ԵրևանՆորվեգիան և Ուկրաինան ցանկանում են խորացնել համագործակցությունը անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համակարգերի ոլորտում
Ամենադիտված