ԵՄ-ն պատրաստվում է միգրացիոն ճգնաժամերին արձագանքելու նոր մեխանիզմ ներդնել Լեհաստանը առաջարկել է Ուկրաինայում Patriot հակաօդային պաշտպանության հրթիռների արտադրության գործարան կառուցել «Դրոնոֆոբիա». ուկրաինացի զինվորների շրջանում նոր հոգեբանական խնդիր է ուսումնասիրվում Ավտոբուսի վթարից 7 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել Հրաժարական է տվել Սերբիայի նախագահը Հզոր փոթորիկ, ջրհեղեղներ, զանգվածային հոսանքազրկումներ ու հարյուրավոր չեղարկված չվերթներ ՏԻՄ ընտրություններում ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Թումանյանում․ մասնակցել է ընտրողների 59.96%-ը «Ծիծեռնակաբերդ» ենթակայանում բռնկված և մարված հրդեհից հետո հոսանքազրկված հասցեների մեծ մասում էլեկտրամատակարարումը վերականգնվել է Հայ մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում Իրանի խորհրդարանի խոսնակ․ «Եթե Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը, ինչո՞ւ է շուկան այդքան բարձր գնով գնահատում ռիսկը» ՏԻՄ ընտրություններում քվեարկությունն ավարտվել է․ մասնակցությունը՝ համայնքներում 35.29%-ից մինչև 59.96% Թրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն և Իրանը հաջորդ շաբաթ կշարունակեն բանակցությունները 

«Հակառակորդին զսպելու և նրան կարգի հրավիրելու հիմնական միջոցը հայ զինվորի ուժն է»

Հասարակություն
«Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագրի շրջանակներում ներկայացնում ենք դիրքապահի պարտականությունների կատարման ընթացքում իրենց լավագույնս դրսևորած զինծառայողներին:
 
Ծրագիրն իրականացվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությանը հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։ Զինծառայողների հետ զրուցել է Հրայր Փաշայանը։
 
Նարեկ Նոյելի Իսայանը ծնվել է 1997 թվականի հոկտեմբերի 28-ին, Վանաձոր քաղաքում: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո զբաղվել է մեքենաների նորոգման աշխատանքով: Զինծառայության է զորակոչվել 2016 թվականի հունվարին:
 
Լավ դիրքապահ լինելու համար շարքային Ն. Իսայանը կարևորեց հրամանատարության կողմից տրված հրահանգների ճիշտ ու ժամանակին կատարումը: ՙՈւնենալով ավելի մեծ փորձ և գիտելիքներ զինծառայության ամենատարբեր հարցերի վերաբերյալ` մեր հրամանատարներն ամեն ինչ անում են, որպեսզի մեզ համար ավելի հեշտ դառնա ծառայողական պարտականությունների կատարումը: Իսկ մենք` դիրքապահներս, գիտակցաբար ենք կատարում նրանց կողմից տրված հրահանգներն ու ցուցումները: Չէ՞ որ նրանց կողմից իրականացվող մասնագիտական պարապմունքները, անվտանգության կանոնների պահպանմանն ուղղված քայլերը և ընդհանրապես բոլոր հորդորներն ու ցուցումները, որոնք առաջին հայացքից բարդ ու դժվարին են թվում, ուղղված են մեր անվտանգության ապահովմանն ու առաջադրված խնդիրների կատարմանը: Իսկ անհրաժեշտության դեպքում նրանք կանգնում են մեր կողքին, նույնիսկ կատարում ամենավտանգավոր առաջադրանքները, ինչը պարտավորեցնում է մեզ ավելի լուրջ վերաբերվել սեփական ծառայողական պարտականությունների կատարմանը՚,- անկեղծորեն նկատեց շարքային Ն. Իսայանը:
 
Դիրքապահի պարտականությունների հստակ կատարման համար շարքային Նարեկ Իսայանը, իր ծառայողական փորձից ելնելով, կարևորեց անձնակազմի միասնականությունն ու բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի առկայությունը: ՙԱռանց կոլեկտիվի, զինվորների ու սպաների միասնականության ու բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի առկայության` հնարավոր չէ մարտական խնդիր կատարել և անառիկ պահել հայրենիքի սահմանները: Մենք միասնական ենք և գործում ենք մեկը բոլորի ու բոլորը մեկի համար սկզբունքով: Հարցը վերաբերում է ոչ միայն մարտական հաշվարկի համաձայն յուրաքանչյուրին առաջադրված խնդիրների կատարմանը, որն ինքնին կարևոր է, այլև ընկերական, մտերմիկ հարաբերությունների առկայությանը: Միայն այս դեպքում յուրաքանչյուր զինծառայող կկարողանա հստակորեն կատարել իրեն առաջադրված խնդիրները` վստահ լինելով, որ թիկունքում կանգնած են ծառայակից ընկերները` ցանկացած պահի օգնելու պատրաստակամությամբ՚:
 
Խոսելով դիրքերում տարվող մարտական հերթապահության մասին` Նարեկը կարևորեց դիտարկումների անընդհատ կատարումը, անվտանգության կանոնների, զգոնության ու կարգապահության պահպանումը: ՙՄենք հակառակորդից բավականին մոտ տարածության վրա ենք գտնվում, և յուրաքանչյուր բացթողում, անզգուշություն կամ անփութություն ճակատագրական դեր կունենա դիրքապահներիս, սահմանի որոշակի հատվածի և ընդհանրապես մեր երկրի անվտանգության ապահովման համար: Դրա համար պետք է զգոն լինել, անընդհատ դիտարկումներ կատարել, տիրապետել սահմանում տիրող իրավիճակին, հակառակորդի շարժին ու անգամ մտադրություններին: Ինչպես տարիների փորձն է ցույց տալիս, հակառակորդին զսպելու և նրան կարգի հրավիրելու հիմնական միջոցը հայ զինվորի ուժն է: Այդ իսկ պատճառով պետք է ուժեղ լինել, լավ տիրապետել կցագրված զենքին, այն միշտ խնամել, պահել մաքուր ու պատրաստ վիճակում, որպեսզի նա էլ որպես հավատարիմ ընկեր երբեք քեզ չդավաճանի: Մենք դիրքապահներով այս ամենը գիտակցում ենք, հետևաբար բոլորի անունից կարող եմ վստահեցնել, որ ցանկացած պահի պատրաստ ենք պատվով կատարել հայրենիքի պաշտպանի մեր առաքելությունը՚:
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԵՄ-ն պատրաստվում է միգրացիոն ճգնաժամերին արձագանքելու նոր մեխանիզմ ներդնելԼեհաստանը առաջարկել է Ուկրաինայում Patriot հակաօդային պաշտպանության հրթիռների արտադրության գործարան կառուցել«Դրոնոֆոբիա». ուկրաինացի զինվորների շրջանում նոր հոգեբանական խնդիր է ուսումնասիրվումԱվտոբուսի վթարից 7 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվելՀրաժարական է տվել Սերբիայի նախագահըՀզոր փոթորիկ, ջրհեղեղներ, զանգվածային հոսանքազրկումներ ու հարյուրավոր չեղարկված չվերթներՏԻՄ ընտրություններում ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Թումանյանում․ մասնակցել է ընտրողների 59.96%-ը«Ծիծեռնակաբերդ» ենթակայանում բռնկված և մարված հրդեհից հետո հոսանքազրկված հասցեների մեծ մասում էլեկտրամատակարարումը վերականգնվել էՀայ մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումԻրանի խորհրդարանի խոսնակ․ «Եթե Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը, ինչո՞ւ է շուկան այդքան բարձր գնով գնահատում ռիսկը»ՏԻՄ ընտրություններում քվեարկությունն ավարտվել է․ մասնակցությունը՝ համայնքներում 35.29%-ից մինչև 59.96%Թրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն և Իրանը հաջորդ շաբաթ կշարունակեն բանակցություններըԽոշոր հրդեհից հետո շուրջ 5000 բաժանորդ հոսանքազրկվել է․ մեծ մասը՝ ԿենտրոնումԴավիթ Բեկ փողոցում 4 մեքենա է բախվել․ կան վիրավորներ, վարորդներից մեկը ոչ սթափ է եղելԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելՊատերազմը չի ավարտվել․ այն շարունակվում է հիշողության, պատմության և արժանապատվության համար․ Արման ԱբովյանԾիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհը մեկուսացվել է․ 2 հրշեջ-փրկարար ծխահարվել է, մեկը՝ հոսպիտալացվելՀայտնի են Հայաստան-Մոնտենեգրո խաղի մրցավարներըԵնթակայանի խոշոր հրդեհի պատճառները կստուգվեն․ հաղորդում է ներկայացվել հնարավոր հանցակազմի վերաբերյալԲենզինի գները լցակայաններում՝ ինչ արժեն «Անկայունության գոտիների» մոտեցումը ՀԱՊԿ երկրների սահմաններին մեծացնում է ռազմական անվտանգության սպառնալիքները․ ՍերդյուկովՋերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով․ սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ«44-օրյա պատերազմում պարտվեցինք սեփական հպարտության և գոռոզության պատճառով»․ Տեր Նարեկ ՍարգսյանՀայաստանի հավաքականները շախմատի համաշխարհային օլիմպիադան ավարտեցին հաղթանակներովՀնդկաստանում ջրհեղեղների հետևանքով առնվազն 56 մարդ է զոհվելԻրանը պետք է սահմանափակի էներգակիրների արտահանումը Մերձավոր Արևելքի բոլոր երկրներ«Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին համերգ եթեր տալը»․ Էդուարդ ՇարմազանովՌուսաստանն ու ԱՄՆ-ը ՄԱԿ-ում համաձայնության են եկել Խոշոր հրդեհ՝ Երևանում «Դալմա»-ի հարևանությամբ գտնվող էլեկտրաենթակայանում․ ժամանել է 6 մարտական հաշվարկՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթանակով ավարտեց համաշխարհային օլիմպիադան Երևանում «Lexus»-ով իր փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին կալանավորվել է Լեհաստանն առաջարկել է իր տարածքում հրթիռների գործարան կառուցել Ուկրաինայի համար Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհերՖրանսիայում ընտրում են Սենատի անդամների կեսից ավելին Գեներալ Աքրամինյա․ Իրանի բանակը լիովին պատրաստ է դիմակայելու ԱՄՆ-ի հնարավոր հարձակմանը Ուզբեկստանում կխստացնեն մանկապղծության համար պատիժը՝ մանկապարտեզում երեխայի բռնաբարությունից հետո «Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուց Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները դեռ «լավագույն վիճակում չեն»․ Պեսկով Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճկուղի ներկայացուցիչներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն (Լուսանկարներ)44-օրյա պատերազմում վիրավորում ստացածները մնացել են առանց օգնության. Հակոբյան (տեսանյութ) Երեք տարի գերության մեջ․ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից անցել է 3 տարի ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 11:00-ի դրությամբ 6 տարի առաջ դարձյալ կիրակի էր, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա. Բադալյան Արայիկ Հարությունյանը բարով-խերով ազատության մեջ լինի, ամեն ինչ կպատմի՝ Նիկոլին օրերս էդ մասին ասեցի. Մանուկյան (տեսանյութ) Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը. պատասխանն իրենց աթոռի տակ է. Գալեյան (տեսանյութ) 23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս. հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայր 44-օրյա պատերազմում զոհված արցախցու որդին Հայաստանի չեմպիոն է դարձել (տեսանյութ) Դեռ երկու քաղաքական ուժ է հանդիպել Արցախի իշխանությունների հետ. Նժդեհ Իսկանդարյան (տեսանյութ) Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Գեներալ Շեքարչի․ Իրանը կշարունակի հետապնդել Թրամփին և Նեթանյահուին պատերազմից հետո
Ամենադիտված