Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Ռուսաստանը վտանգավոր խաղ է սկսել Արցախում

Վերլուծական
Սերժ Սարգսյանը «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Պուտինի հետ չի քննարկել Արցախում խաղաղապահ ուժերի տեղակայման հարցը։ «Մենք ոչ միայն խաղաղապահ ուժերի մասով քննարկում չենք անցկացրել, այլ ընդհանրապես քննարկում չենք անցկացրել: Ես մի քանի բառով ուղղակի ներկայացրել եմ իրավիճակը, որ այսօր տիրում է շփման գծում և ասել եմ իմ պատկերացումը մեր հարևանի մտադրությունների հետ կապված: Ընդամենը: Ուրիշ որևէ այդպիսի հարց չենք քննարկել», ասել է Սերժ Սարգսյանը։
 
Ուշագրավն այն է, որ Սարգսյանը չի հերքում, որ Մոսկվայի օրակարգում խաղաղապահների հարց կա և ոչ էլ կատեգորիկ կերպով հայտարարում է, թե այդ հարցը ժամանակավրեպ է կամ արհեստական, որովհետև հակամարտության կողմերը հեռու են վերջնական կարգավորումից կամ, ասենք, Հայաստանը առարկում է Մոսկվայի մտադրությանը: Սերժ Սարգսյանի հերքումը շատ զգուշավոր է և վերաբերում է կոնկրետ հանդիպմանը, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ ռուս-հայկական օրակարգում նման հարց, այնուամենայնիվ, կա: Մենք արդեն նկատել էինք, որ ՌԴ նախագահ Պուտինը պայմանավորվածություն է ձեռք բերել Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ, ու Հայաստանի նախագահ Սարգսյանի հետ հանդիպումը նպատակ ուներ այդ պայմանավորվածությունները կյանքի կոչել: Բոլորին է հայտնի, որ ՌԴ-ն ցանկանում է ռուս խաղաղապահներ տեղակայել Արցախում: Ռուսաստանը սա փորձում է կյանքի կոչել առանց Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի: Սերժ Սարգսյանի հետ տեղի ունեցած հանդիպումը Արցախում՝ ռուս խաղաղապահների տեղակայման պրոցեսի սկզբի վերջին շտրիխն էր ու հենց այս պատճառով Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը ստիպված հրապարակեց այն վեց կետերը, որոնց հիման վրա պետք է կարգավորվի հիմնախնդիրը: Այս կերպ ամերիկացի համանախագահը հիշեցրեց կողմերին, որ այս սկզբունքներից դուրս որևէ քայլ՝ կնկատվի խաղաղության հաստատման պրոցեսի խարխլում և չի ընդունվի միջազգային հանրության կողմից: Բնականաբար, ինչպես և 90-ականներին, այնպես էլ հիմա՝ Ռուսաստանի հիմնական նպատակը Արցախում ռուս խաղաղապահների տեղակայումն է: Կասկածից վեր է, որ Ռուսաստանի համար Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի առկայությունը Հարավային Կովկասում իր իշխանության պահպանման հիմնական լծակն է, ուստի՝ հակամարտության կարգավորումը (կողմերից որևէ մեկի օգտին) ՌԴ շահերից չի բխում: Այնինչ՝ ռուս խաղաղապահների տեղակայումը մեկընդմիշտ կլուծեր երբեմն-երբեմն Կրեմլին չենթարկվելու համարձակություն ունեցող Հայաստանին ենթարկեցնելու հարցը: Միաժամանակ ակտիվացել են խոսակցությունները «առեղծվածային» Կազանի փաստաթղթի վերաբերյալ, որը 2011-ին առաջարկվել էր ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը:
 
Հայաստանը համաձայնել էր ընդունել այդ փաստաթուղթը, իսկ Ադրբեջանը՝ հրաժարվել: Այն ժամանակ խոսակցություններ էին շրջանառվում առ այն, որ ըստ այդ փաստաթղթի՝ Հայաստանը համաձայնվել է հետ տալ ազատագրված նախկին ԼՂԻՄ կազմից դուրս գտնվող շրջանների մի մասը (ոմանք հայտարարում էին, որ դրանցից 5-ը, ոմանք էլ՝ բոլոր 7-ը), իսկ Ղարաբաղը պետք է հատուկ կարգավիճակ ստանար: Թեև այս փաստաթղթի հայկական կողմին ձեռնտու լինելու մասին կարելի է կասկածներ հայտնել, այդուհանդերձ՝ էլ ավելի կասկածելի է այն, որ Սերգեյ Լավրովը օրերս Բաքվում հայտարարել էր, որ ռուսական կողմն ունի առաջարկություններ՝ հակամարտության կարգավորման վերաբերյալ, իսկ կողմերն այդ առաջարկություններն ընդունելուն մոտ են: Ի պատասխան այս հայտարարության, ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը նշել էր, որ 2011 թվականին կողմերին ներկայացված Կազանի փաստաթուղթը բանակցությունների սեղանին է։ Թե ինչ փաստաթղթի ընդունմանն են մոտ կողմերը՝ Կազանի, թե մեկ այլ, անհայտ է: Այդուհանդերձ, պարզ է, որ, եթե 4-օրյա պատերազմից հետո Կրեմլը Հայաստանին պարտադրի առաջարկություն, ըստ որի՝ տարածքների մի մասը հանձնվում է Ադրբեջանին, իսկ մյուսները ստանում են հատուկ կարգավիճակ՝ ռուս խաղաղապահների վերահսկողությամբ, ապա կունենանք հստակ դիվանագիտական ապացույց առ այն, որ Բաքվի վերջին հարձակումը եղել է Մոսկվայի թողտվությամբ, եթե ոչ հրահրմամբ:
 
Ստելլա Խաչատրյան
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված