Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Ի՞նչ կզիջեն ՀՀ իշխանությունները Ռուսաստանին՝ ԵՄ համաձայնագրի դիմաց

Վերլուծական

ԵՄ հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հարցը, որը, կարելի է ասել, վերջին ամիսների ամենաքննարկված թեմաներից է, կարծես վերջնականապես գտել է իր պատասխանը. Հայաստանն աշնանը ստորագրելու է համապատասխան փաստաթուղթը: Այս մասին «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով ճամբարականների հարցերին, հայտարարել է երկրի առաջին դեմքն` այդպիսով, ըստ էության, փակելով հարցը:

Այն, որ Արևմուտք-Հայաստան հարաբերությունների խորության հարցը միայն Արևմուտքի, կամ,առավել ևս, Հայաստանի միանձնյա որոշելիքը չէ, հայտնի է բոլորին. Ռուսաստանի ձայնը նմանատիպ հարցերում պակաս կարևոր դեր չի խաղում, ու մեծ ցանկության դեպքում Կրեմլը կարող էր կանխել ԵՄ-Հայաստան հարաբերություններում նկատվող դրական պրոցեսներն, ինչը, փաստորեն՝ չարվեց: Սոչիի հանդիպմանը Պուտինն, ըստ էության, համաձայնել է Երևանի «և-և»-ի քաղաքականությանն ու կանաչ լույս վառել Սարգսյանի առաջ:

Իհարկե, ոչ ոք հիմար չէ ու շատ լավ հասկանում է այն, որ մեծ քաղաքականության մեջ ոչինչ հենց այնպես չի արվում, ու «շնորհ» ասվածն այստեղ ի սկզբանե մերժված գաղափար է: Հետևաբար` անկասկած է, որ Երևանն այսպես թե այնպես՝ ինչ-որ կերպ ստիպված է լինելու վարձահատույց լինել Մոսկվայի բարի կամքի դիմաց, իսկ թե կոնկրետ ինչպես, կարող է ցույց տալ միայն ժամանակը: Ճիշտ է` հանուն արդարության՝ պետք է նշել նաև, որ Մոսկվայի համաձայնությունը կորզելը շատ առումներով պայմանավորված է Անդրկովկասում համաշխարհային ուժային կենտրոնների միջև ստեղծված որոշակի պարիտետային իրավիճակով նաև: Արևմուտքի համապատասխան ուղերձները Կրեմլին, որոնք առաջինը շարունակաբար հղում էր տարբեր ԵՄ պաշտոնյաների շուրթերով, տեղ են հասել. Կրեմլը, տարածաշրջանում մեծ ու անկանխատեսելի պայթյուն թույլ չտալու համար, ըստ էության, ստիպված է ուղղակի հանդուրժել այն միտքը, որ իր համար կարևոր այս տարածաշրջանից Արևմուտքը չի պատրաստվում հեռանալ` ցանկանալով իշխանություն կիսել նաև Հայաստանում, որն ավանդաբար համարվում է ՌԴ ազդեցության տակ գտնվող երկիր: Այսինքն` Արևմուտքը փաստացի պարտադրեց Մոսկվային՝ ընդունել «և-և»-ի կոնցեպտը` որպես կայունության առհավատչյա ու խնդիրներն առանց արյունահեղության լուծելու երաշխիք:

Սակայն գաղտնիք չէ, որ նմանատիպ հարցերում փոքր երկրները, որպես կանոն, հանդես են գալիս հիմնական տվողի դերում. այս դեպքում, ինչպես հասկանալի է, տվողը Հայաստանն է: Հետևաբար, հարց է ծագում` ինչպե՞ս կարող է Երևանը Մոսկվային ունեցած իր այս «պարտքը» փակել: Նախ՝ անկասկած է, որ «այո» ասելով Երևանին` Մոսկվան նախապես ստացել է հստակ երաշխիքներ առ այն, որ նույնիսկ ԵՄ հետ հարաբերություններում պաշտոնական Երևանը քայլ անգամ չի անի առանց ռուսական իշխանությունների համաձայնության: Այդ երաշխիքներից մեկն էլ, անկասկած, կարող է վերաբերել Հայաստանի ներքաղաքական կյանքին. Կրեմլին պրոցեսները վերահսկող վստահելի մեկն է պետք այստեղ, որի դերում, ինչպես հայտնի է, վերջին շրջանում հանդես է գալիս վարչապետ Կարապետյանը. հետևաբար` չի բացառվում, որ Սարգսյանը Պուտինին Սոչիում հստակ երաշխիքներ տված լինի առ այն, որ Կարապետյանն այսուհետ ևս շարունակելու է կարևոր դեր ունենալ երկրի ներքին կյանքում ու 2018-ից հետո նույնպես հանդիսանալ Հայաստանի կյանքում կարևոր գործառույթ ունեցող մեկը:

Ինչ վերաբերում է Արցախյան խնդրին, որը ևս, ինչպես հայտնի է, հաճախ է արծարծվում հայ-ռուսական հարաբերությունների կոնտեքստում, ապա այստեղ ևս Երևանն ակնհայտորեն տալու բան կարող էր ունենալ. հավանական է, որ Պուտինին հաջողվել է համաձայնություն կորզել Սարգսյանից առ այն, որ բոլոր դեպքերում՜ Երևանը պաշտպանելու է խաղաղության հենց ռուսական պլանը, որն իրենից ենթադրում է ռուսական ազդեցության խորացում Անդրկովկասում` հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայման միջոցով: Ճիշտ է` Սարգսյանը հայտարարում է, որ ռուսական խաղաղապահ զորքերի վերաբերյալ որևիցե թեմա չի քննարկվել Սոչիի հանդիպանը, և ոչ ոք իրավունք չունի նախագահին չհավատալու, սակայն անկասկած է, որ բոլոր դեպքերում՜ ռուսական պլանի էությունը կայանում է հենց դրանում, ու եթե Հայստանը այսպես թե այնպես՜ համաձայնում է խաղաղության ռուսական պլանին, ապա անուղղակիորեն համաձայնում է նաև ռուս խաղաղապահների տեղակայմանը հակամարտության գոտում:

Ինչ էլ լինի՝ անկասկած է, որ Երևանի ձգտումը` վարելու բազմավեկտոր արտաքին քաղաքականություն, չի կարող չողջունվել. Հայաստանի վիճակն այնպիսին է, որ ցանկացած հնարավորություն` զարգացնելու երկիրը, չի կարող անտեսվել. Հայաստան-ԵՄ համաձայնագիրը կարող է նոր ճանապարհ բացել մեր երկրի զարգացման  համար:

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված