Ամառային համաշխարհային ուսանողական խաղերում հայ մարզիկները նվաճեցին 6 մեդալ
Սպորտ
Հայ մարզիկները Թայփեյում ընթացող 29-րդ ամառային համաշխարհային ուսանողական խաղերում («Ունիվերսիադա-2017») նվաճեցին վեց մեդալ՝ երեք ոսկե, մեկ արծաթե ու երկու բրոնզե:
Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամ, ուշուիստ Անդրանիկ Թևոսյանը (70 կգ) սանդա ուշու մրցաձևի կիսաեզրափակչում զիջելով Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչ Ջաֆար Շիրզադեհին՝ դարձել է խաղերի բրոնզե մեդալակիր։ Այսպիսով, մեր մարզիկներն ավարտել են իրենց մրցելույթները՝ «Ունիվերսիադա-2017»-ում:
Մեր մարզիկները հանդես են եկել յոթ մարզաձևում՝ ծանրամարտ, սպորտային մարմնամարզություն, ձյուդո, ջրացատկ, սուսերամարտ, թաեքվոնդո և ուշու:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը