Մարմնամարզիկների մասնակցությունը պատանեկան օլիմպիական խաղերին՝ հարցականի տակ է
Սպորտ
Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը լրագրողների հետ զրույցում խոսեց 2018 թվականին Արգենտինայում կայանալիք պատանեկան Օլիմպիական խաղերին և նշեց, որ մեր մարզիկների մասնակցությունը հարցականի տակ է:
«Սովորաբար, Եվրոպայի առաջնության ժամանակ են որոշվում Օլիմպիական խաղերի մասնակիցները: Չգիտեմ ինչպես է ստացվել, սակայն հաջորդ տարի Եվրոպայի առաջնությունը կլինի Գլազգոյում` օգոստոսին: Հիմա պետք է անցկացվի որակավորման առանձին մրցաշար, որը պետք է կայանա Բաքվում: Դեկտեմբերին կկայանա Եվրոպայի ֆեդերացիայի կոնգրեսը: Ֆեդերացիայի նախագահի թեկնածուներից մեկն էլ ադրբեջանցի է: Հնարավոր է, որ նա էլ կդառնա Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ, ինչը մեզ համար շատ վատ կլինի: Մենք կգնանք, եթե ապահովեն անվտանգության երաշխիքները: Կոնգրեսի ժամանակ այդ հարցը կբարձրացնեմ»,-ասաց մարզիչը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը