Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

«Ռոստելեկոմ»-ն ու Վահան Մարտիրոսյանը անցել են գրոհի

Վերլուծական
Վերջին շրջանում Հայաստանում ինտերնետ սպառողները բարձրաձայնում են այն մասին, որ դժվարություններ են ունենում անսահմանափակ արագությամբ ինտերնետ փաթեթներ ձեռք բերելու հարցում: Հայաստանյան օպերատորներն անհասկանալի պատճառներով սահմանափակել են նման փաթեթների տրամադրումը: Մինչդեռ պատճառներն այնքան էլ մշուշոտ չեն: Մեզ հասած տեղեկություններով՝ դժգոհ են նաև պրովայդերները, սակայն նրանց դժգոհությունը լուռ է, քանի որ նման փաթեթներ չտրամադրելու հրահանգը իջեցվել է անմիջապես Կապի և տրանսպորտի նախարարությունից: Կապի և տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանին է պատկանում «Ռոստելեկոմ» ընկերությունը, որը մուտք գործելով հայաստանյան ինտերնետ շուկա, այդպես էլ չկարողացավ իր հաստատուն տեղը գտնել և ընդհանուր առմամբ՝ չի դիմանում մրցակցությանը մյուս օպերատորների հետ:
 
Փաստացի, փորձ է արվում տնտեսական մրցակցության հարթության վրա կիրառել քաղաքական ճնշման գործիքներ եւ ստանալ առավելություն՝ տնտեսական առումով: Դա, իհարկե, կաղճատի պատկերը, եւ, ըստ էության, ինովացիոն ոլորտն այլ ոլորտներից կտարբերվի միայն իր յուրահատուկ բնույթով, սակայն ամենևին՝ ո՛չ մշակույթով: Հայաստանի իշխանությունն այստեղ ունի այդ կարեւոր խնդիրը՝ թույլ չտալ, որ քաղաքականությունը միջամտի տնտեսական այդ մրցակցությանը եւ վարել կարգավորիչ այնպիսի քաղաքականություն, որը կարգելակի ոլորտի մոնոպոլացման կամ օլիգոպոլացման միտումները: Սակայն կառավարությունը չի շտապում նման քաղաքականություն որդեգրել: «Ռոստելեկոմ»-ի կորպորատիվ հաճախորդների թվում են բազմաթիվ խոշոր ձեռնարկություններ, բանկեր եւ ֆինանսական կառույցներ, ՀՀ կառավարությունը եւ պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ եւ միջազգային խոշոր կազմակերպություններ: Եվ դա պատահական չէ: Ոչ միայն Վահան Մարտիրոսյանը, այլ նաև վարչապետ Կարեն Կարապետյանը «Ռոստելեկոմ»-ի հետ բազմաթիվ թելերով է կապված: Ավելի ճիշտ՝ կաբելներով: Իսկ նման կապերը, որպես կանոն, պարտավորեցնում են:
 
«Ռոստելեկոմ»-ը միակ օպերատորն է ՀՀ-ում, որ երկրի երկու սահմաններից չորս կապուղիով կապ է ապահովում, եւ եթե մի կապը խափանվի, մյուսները գոնե կգործեն։ Եվ դա թանկ ու կարեւոր հաճույք է կապի օպերատորների համար, որից օգտվում է թերեւս միայն «Ռոստելեկոմ»-ը։ Դա էլ ունի իր բացատրությունը: Հայաստանում բիզնեսի պոչերը հաճախ հասնում են օֆշորային գոտիներ։ Եթե ամբողջ բիզնեսն էլ օֆշորում գրանցված չէ, ապա որևէ կերպ կապ ունի օֆշորային ինչ-որ ընկերության հետ։ Այս առումով՝ ուշագրավ հանգամանք կարելի է առանձնացնել՝ այցելելով «Ռոստելեկոմ»-ի պաշտոնական կայք՝ հայկական և ռուսական։ Պարզվում է՝ հայկական «Ռոստելեկոմ»-ը, որը ղեկավարող ընկերությունը «Ջի էն Սի-ԱԼՖԱ» ՓԲԸ-ն է, գտնվում է Կիպրոսում գրանցված մի ընկերության կազմում։ «Ռոստելեկոմ»-ի ռուսական պաշտոնական կայքում «Ջի էն Սի-ԱԼՖԱ» ՓԲԸ-ի մասին գրված է, որ այն ընկերության հայաստանյան դուստր ձեռնարկությունն է և գտնվում է ROSTELECOM INTERNATIONAL LIMITED ընկերության կազմում։ Նույն կայքում այս ընկերության մասին պաշտոնական տեղեկատվությունից էլ պարզ է դառնում, որ այն գրանցված է Կիպրոսում և «Ռոստելեկոմ»-ի 100%-անոց բաժնետոմսերով դուստր ձեռնարկությունն է։ Տարօրինակ է այն, թե այդ ի՞նչ ընկերություն է գրանցվել Կիպրոսում, և ինչո՞ւ է այն տնօրինում միայն հայկական այս ընկերությանը՝ «Ջի էն Սի-ԱԼՖԱ»-ին, քանզի որևէ այլ ընկերության մասով ոչինչ նշված չէ։ Այսինքն՝ Կիպրոսում այդ ընկերությունը բացվել է հատուկ «Ռոստելեկոմ»-ի հայկական դուստր ձեռնարկությունը մեկ այլ դուստր ձեռնարկությամբ կառավարելու համար:
 
Ստելլա Խաչատրյան
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված