Եգիպտոսում գտել են 3 400 տարվա ծեսի հետքեր՝ պապիրուսի 40 այրված բեկորների վրա Ընդդիմությունն առաջնորդվում է նոր քաղաքական փիլիսոփայությամբ․ քաղաքական մեկնաբանի դիտարկումը Մարիանյան իջվածքում՝ 6 148 մետր խորության վրա, գտել են պայթյունային ժայթքման հետքեր Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կան վիրավորներ Հունվարի 1-ից գարեջրի և մի շարք դեղերի մատակարարման հաշվարկային փաստաթղթերում նոր պահանջ կգործի Ֆրանսիան հանքանյութերի պաշար կստեղծի՝ Չինաստանից կախվածությունը նվազեցնելու համար Բրազիլիայի խորհրդարանը հավանություն է տվել պետական ծախսերի նոր սահմանափակմանը Մոսկվայում կայացել է Օվերչուկի և Գրիգորյանի աշխատանքային հանդիպումը Դրամական աջակցությո՞ւն, թե՞ ծառայություն․ Բրիտանիայում վերանայում են նպաստների կարգը Կրոնը՝ կուսակցական վեճի կենտրոնում․ Հարավային Կորեայի նախագահը միջամտել է Չինաստանը պատրաստվում է մինչև 2030 թվականը մարդ ուղարկել Լուսին Սրբուհի Գալյանը չլիներ, հիմա նախարարը Արփի Դավոյանը կլիներ, կներկայացներ Սահամանդրության նախագիծը 

Ու՞մ է պատկանել ավտոբուսում հայտնաբերված 40 լ օղին. պարզաբանում է «Ավազառ» ընկերության պատասխանատուն

Հասարակություն

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ «Ավազառ» ուղևորափոխադրող ընկերությանը պատկանող ավտոբուսի ուղևորներն իրենց դժգոհությունն էին հայտնում ընկերության տնօրինությունից՝ ընդգծելով, որ նրանց պատճառով մեկ ամբողջ օր անցկացրել են անցակետում: Ուղևորի փոխանցմամբ՝ ընկերության տնօրինությունն ավտոբուսում բարձել է մեծ քանակությամբ ալկոհոլային խմիչքներ, բաստուրմա, ծխախոտ և այլն, մի խոսքով, ըստ մեր զրուցակցի, չարտոնագրված ապրանքներ:  

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում «Ավազառ» ՍՊԸ-ի միջպետական ուղևորափոխադրման պատասխանատու Վիգեն Հարությունյանը նշեց, որ ընկերության ավտոբուսն անցել է մի քանի մաքսակետերով և ոչ մի խնդիր չի եղել, սակայն Կաբարդինո Բալկարիա-Օսեթիայի «Ուռուխ» կոչվող անցակետում ստուգել են ավտոբուսը, և, քանի որ մեքենայում 40 լիտր ծիրանի օղի է եղել, քաշքշուկներ են սկսվել:

«Մենք կանդրաբանդա չենք կարող անցկացնել մաքսակետով, իսկ մեզ բռնել է ոչ թե մաքսակետը, այլ՝ ոստիկանությունը: Այսինքն՝ մենք, ինչ է, չարտոնագրված ապրանքները կարո՞ղ ենք անցկացնել Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի անցակետով, բայց ոստիկանության բաժնով չե՞նք կարողանում տանել: Ինչպե՞ս կարող է նման բան լինել»,- ասաց նա:

Ընկերության միջպետական ուղևորափոխադրման պատասխանատուն չի հերքում, որ ավտոբուսում խմիչք է եղել, սակայն մեր այն հարցին՝ 40 լիտր ծիրանի օղին մե՞կ հոգու է պատկանել, Հարությունյանը երկակի պատասխանեց՝ մեկ նշելով, որ խմիչքեղենը պատկանել է մեկ ուղևորի, քիչ հետո էլ ասաց՝ խմբաքանակը կարող է պատկանել ուղևորների մի մասին, կամ գուցե մի մասն էլ ծանրոցով է ուղարկած եղել: Ի վերջո այդպես էլ չստացվեց պարզել, թե իրականում ում է պատկանել օղու նշված խմբաքանակը: «Մենք ուղևորներին կամ ծանրոցներ ուղարկողներին նախապես զգուշացնում ենք, որ անթույլատրելի բաներ ուղարկելու դեպքում կարող են խնդիրներ առաջանալ: Կամ օրինակ խմիչքի դեպքում, կարող են մաքսատանը վերցնել: Ուղևորը, ծանրոց ուղարկողը կամ հրաժարվում է ուղարկելուց, կամ էլ ասում է՝ ոչինչ թող վերցնեն թափեն»,- նշեց մեր զրուցակիցը:

Հարությունյանն ընդգծեց, որ ուղևորների խնդիրն արդեն լուծվել է, ավտոբուսն այսօր շարունակել է ճանապարհը. «Ուղևորներ կան, որոնց գումարները մենք առավոտյան փոխանցել ենք, իսկ մյուսներն ավտոբուսով են տեղափոխվել: Դիմել ենք ՀՀ Արտաքին գործերի նախարարությանը, Տրանսպորտի և կապի նախարարությանը, խնդիրը լուծվել է, որոշումը կայացվել է և մեքենան շարժվել է անցակետից: Իսկ օղին վերցրել են, որպեսզի փորձաքննության ենթարկեն»:

Նրա խոսքով՝ ամբողջ խնդիրը նրանում է, որ ոստիկանության աշխատակիցները խոչընդոտել են լիցենզավորված ավտոբուսի կանոնավոր ուղևորափոխադրմանը, որն, ըստ ընկերության պատասխանատուի, պարբերաբար տեղի է ունենում. «Եթե մաքսայինով անցել է ապրանքը, ոստիկանության բաժինն ի՞նչ կապ ունի օղու հետ, որ ստուգումներ իրականացնի: Դա մշտական բնույթ է կրում: Ռուսաստանի հանրապետությունով ուղևորափոխադրող ցանկացած ընկերություն խնդիր է ունենում ոստիկանության և ոչ թե մաքսայինի հետ, իսկ դրանք տարբեր բաներ են»:

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Եգիպտոսում գտել են 3 400 տարվա ծեսի հետքեր՝ պապիրուսի 40 այրված բեկորների վրաԸնդդիմությունն առաջնորդվում է նոր քաղաքական փիլիսոփայությամբ․ քաղաքական մեկնաբանի դիտարկումը Մարիանյան իջվածքում՝ 6 148 մետր խորության վրա, գտել են պայթյունային ժայթքման հետքերԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կան վիրավորներՀունվարի 1-ից գարեջրի և մի շարք դեղերի մատակարարման հաշվարկային փաստաթղթերում նոր պահանջ կգործիՖրանսիան հանքանյութերի պաշար կստեղծի՝ Չինաստանից կախվածությունը նվազեցնելու համարՊեսկով. Պուտինը Շենժենում փաստաթղթեր չի հանձնել Թրամփին և Սի Ծինփինին Բրազիլիայի խորհրդարանը հավանություն է տվել պետական ծախսերի նոր սահմանափակմանըՄոսկվայում կայացել է Օվերչուկի և Գրիգորյանի աշխատանքային հանդիպումըՄեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել հութիների անվտանգության գործակալությունների ղեկավարների նկատմամբ Դրամական աջակցությո՞ւն, թե՞ ծառայություն․ Բրիտանիայում վերանայում են նպաստների կարգըԿրոնը՝ կուսակցական վեճի կենտրոնում․ Հարավային Կորեայի նախագահը միջամտել էՉինաստանը պատրաստվում է մինչև 2030 թվականը մարդ ուղարկել Լուսին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը իր օրագրում նշել է պատերազմների պատճառը Սրբուհի Գալյանը չլիներ, հիմա նախարարը Արփի Դավոյանը կլիներ, կներկայացներ Սահամանդրության նախագիծըՎերսալի պալատ․ թագավորական իշխանության բեմահարթակը17-ամյա Նահելի մահվան գործով ոստիկանը կդատվի սպանության մեղադրանքովՎանաձորում 55-ամյա վարորդը «Opel Zafira»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա երեխայի ՌԴ-ն հայտնել է մոտ 700 ԱԹՍ խոցելու մասին, իսկ Ուկրաինայում ռուսական հարվածներից կան զոհեր և վիրավորներԳազայում երեք հարվածից առնվազն 8 մարդ է զոհվել, նրանցից մեկը երեխա էԻրաքի վարչապետը արգելում է քրդական իշխանություններին համակարգել նավթի արտահանումըՏեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ռումինիայի Սենատի նախագահի հանդիպումըԹանգարանում պահվող քարի ներսում գտել են 100 միլիոն տարվա ծաղկի հետքՀորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը ներառվել է ԱՄՆ-Իրան բանակցությունների օրակարգումՏեղի կունենա Վիշապաքարերի և Տիրինկատարի հնավայրի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկման հայտի քննարկումՄահապատժի դատապարտված Շեյխ Հասինան նշել է Բանգլադեշ վերադառնալու օրըԶանզիբարում հրդեհը հասել է վեց հյուրանոցի․ տարհանվել է 183 զբոսաշրջիկԱլեն Սիմոնյանը և Լիտվայի ազգային պաշտպանության փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հարցերՀրթիռներից հետո՝ անօդաչու․ Վարշավան նոր միջադեպի համար մեղադրում է ՄոսկվայինԿատարի ԱԳ նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի և Իրանի միջև շփումների շարունակման մասին Թրամփի քրեական գործը դաշնային դատարան տեղափոխելու հարցը նորից կքննվիՀրապարակվել է քոլեջների մանկավարժական աշխատողների ատեստավորման ժամանակացույցը «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմինՄալայզիայում ջրհեղեղներից հետո ավելի քան 1800 մարդ դեռ ապաստարաններում էՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Հարավային Կորեան շփոթել է Հյուսիսայինի հետԾափաթաղի մոտ բախվել են մարդատար գնացքն ու «KAMAZ » մակնիշի բետոնախառնիչը. վերջինս կողաշրջվել էՌուսաստանը որևէ լրացուցիչ արժեք չի տեսնում հակամшրտության կարգավորման բանակցություններում եվրոպացիների մասնակցությունից. Պեսկով Թեհրանի դիմադրությունն ու Արևմուտքի նոր ճակատները. Թուրքիայի արձագանքը՝ ՀՀ նոր Սահմանադրությանը (տեսանյութ) Բաղդադը մտադիր է վերահսկողության տակ վերցնել Իրաքյան Քրդստանի նավթահանքերն ու սահմանները«Սևան» ՔԿՀ-ի ատամնաբույժը դատապարտյալից պահանջել է ատամնաբուժական սարքՌԴ-ն Վրաստանի և ՀՀ-ի հետ կապող Վրաստանի ռազմավիրական ճանապարհը փակ է ծանրաքաշ բեռնատարների համար Էկվադորում սողանքն ու գետի վարարումը երեք մարդու կյանք են խլելՈւկրաինացի հայտնիները զանգվածաբար լքում են Կիևը Հայաստանի համար Ռումինիան կարևոր գործընկեր է արտահանման շուկաների դիվերսիֆիկացման գործում. Փաշինյան Վաշինգտոնի օդային տարածքում ռազմական ուղղաթիռների ուսումնական թռիչքները կարող են վերսկսվել2 միլիոն դրամ տուգանք՝ առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համարՊեսկովը պատասխանել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հաջորդ բանակցությունների ամսաթվի վերաբերյալ հարցինՀայկական ծաղիկները, մրգերն ու բանջարեղենն արդեն ռումինական շուկայում են․ ՓաշինյանՀՀ-ի և Ռումինիայի ապրանքաշրջանառությունը 100 մլն եվրո է․ կայցելեմ ԵրևանՆորվեգիան և Ուկրաինան ցանկանում են խորացնել համագործակցությունը անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համակարգերի ոլորտում
Ամենադիտված