Մարիանյան իջվածքում՝ 6 148 մետր խորության վրա, գտել են պայթյունային ժայթքման հետքեր Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կան վիրավորներ Հունվարի 1-ից գարեջրի և մի շարք դեղերի մատակարարման հաշվարկային փաստաթղթերում նոր պահանջ կգործի Ֆրանսիան հանքանյութերի պաշար կստեղծի՝ Չինաստանից կախվածությունը նվազեցնելու համար Բրազիլիայի խորհրդարանը հավանություն է տվել պետական ծախսերի նոր սահմանափակմանը Մոսկվայում կայացել է Օվերչուկի և Գրիգորյանի աշխատանքային հանդիպումը Դրամական աջակցությո՞ւն, թե՞ ծառայություն․ Բրիտանիայում վերանայում են նպաստների կարգը Կրոնը՝ կուսակցական վեճի կենտրոնում․ Հարավային Կորեայի նախագահը միջամտել է Չինաստանը պատրաստվում է մինչև 2030 թվականը մարդ ուղարկել Լուսին Սրբուհի Գալյանը չլիներ, հիմա նախարարը Արփի Դավոյանը կլիներ, կներկայացներ Սահամանդրության նախագիծը Վերսալի պալատ․ թագավորական իշխանության բեմահարթակը 17-ամյա Նահելի մահվան գործով ոստիկանը կդատվի սպանության մեղադրանքով 

Իսրայելի ՊՆ-ն կասեցրե՞լ է Orbiter ԱԹՍ-ների մատակարարումն Ադրբեջանին

Իսրայելական «Aeronautics» պաշտպանական ընկերությունը հրապարակել է բորսային գործարքների ամփոփագիր, համաձայն որի՝ այդ երկրի պաշտպանության նախարարության արտահանումների վերահսկման բաժինը ժամանակավորապես կասեցրել է «Orbiter K1» տեսակի ԱԹՍ-ների մատակարարումը կարևոր գործընկերոջ:

Այս մասին հաղորդում է «Newsru.co.il»  կայքը՝ հղում անելով իսրայելական «Bizportal» կայքին:Փոխանցում է Panorama.am-ը: Ըստ աղբյուրի՝ ամփոփագրում նշվում է, որ մատակարարումը պետք է իրականացվի 2017-18թթ-ի ընթացքում, իսկ 2016թ-ին տվյալ գործընկերոջ գնումներից գոյացել է «Aeronautics» ընկերության հասույթի 20%-ն, իսկ 2015թ-ին՝ 18%-ը:

Ընկերության ամփոփագրում չի նշվում գնորդ երկրի անունը, սակայն հիշատակվում է, որ խոսքը գնում է «Ba» վարկունակության ռեյտինգ ունեցող երկրի մասին: Միևնույն ժամանակ հիշատակվում է, որ գնորդ երկրում տեղակայված է գործարան, որն «Aeronautics» ընկերության արտոնագրով ԱԹՍ-ների պահեստամասեր է արտադրում: 

Ըստ «Newsru.co.il» կայքի՝ «Aeronautics»-ի գնորդների ցանկում միայն երկու երկիր՝ Սերբիան ու Ադրբեջանը ունեն «Ba» վարկունակության ռեյտինգ, և միայն Ադրբեջանում է առկա «Aeronautics»-ի արտոնագրով ԱԹՍ-ների պահեստամասերի գործարան: Այդուհանդերձ, Ադրբեջան անունը բորսային գործարքների ամփոփագրում չի հիշատակվում:
Newsru.co.il –ի խմբագրությունը, ինչպես նշված է հոդվածում, պարզաբանման ակնկալիքով դիմել է Իսրայելի պաշտպանության նախարարությանը, սակայն հոդվածի հրապարակման պահի դրությամբ պատասխան չի ստացել:

Ըստ սկզբնաղբյուրի՝ շաբաթներ առաջ իսրայելական «Մաարիվ ա-Շավուա» թերթը գրել է, թե Իսրայելի Պաշտպանության նախարարությունը ճշտում է տեղեկություններն այն մասին, որ իսրայելական «Aeronautics Defense Systems» ընկերության օպերատորները հրաժարվել են ցուցադրել Ադրբեջան մատակարարված նոր ԱԹՍ-ների տեխնիկական հնարավորությունները հայկական զինուժի կենդանի թիրախների վրա:

Հոդվածի հեղինակ Իոսի Մելմանը պնդել է, որ այդ կապակցությամբ դժգոհության նոտա է հղվել Իսրայելի պաշտպանության նախարարությանը: «Aeronautics Defense Systems» ընկերությունում մեղադրանքները հերքել են: Հրապարակման մեջ նշվում է, թե միջադեպը գրանցվել է այն ժամանակ, երբ Բաքու է ժամանել «Aeronautics Defense Systems» ընկերության պատվիրակությունը՝ քննարկելու անօդաչու թռչող սարքերի նոր խմբաքանակի մատակարարման մասին հարցերը:

Հրապարակման մեջ ասվում է, որ ադրբեջանցի զինվորականները խնդրել են թույլտվություն նոր ստացված զինտեխնիկան իրական ռազմական գործողության ընթացքում հայկական զինուժի դեմ փորձարկելու համար, սակայն մերժում են ստացել: Հոդվածում նշվում է նաև, թե ադրբեջանական բանակի ղեկավարությունը նպատակ է ունեցել այդ հարձակման տեսագրությունը հրապարակել՝ սեփական բանակի մարտունակությունը ցուցադրելու նկատառումով:

«Մաարիվ» թերթը հիշեցրել է, որ Իսրայելի Պաշտպանության նախարարության կանոններով՝ ռազմական տեխնիկայի իսրայելցի մատակարարներին արգելվում է ուղղակի կամ անուղղակի մասնակցություն ունենալ տվյալ երկրի տարածքում ընթացող ռազմական գործողություններին, եթե դրա համար չկա Իսրայելի հատուկ ցուցումը:

Ըստ իսրայելական թերթի տեղեկությունների՝ իսրայելական ռազմական տեխնիկան հայկական զինված ուժերի դեմ իրական մարտում փորձարկելու առաջարկից հրաժարված իսրայելցի մատակարարների վրա փորձել են ճնշում գործադրել պատվիրակության ղեկավարները, սակայն օպերատորները հրաժարվել են կատարել նրանց կամքը: Արդյունքում ԱԹՍ-ների կիրառումը զոհերի չի բերել, թեև ընտրված թիրախը խոցվել է:

Ըստ տեղեկությունների՝ հայկական զինուժի դեմ ԱԹՍ-ների կիրառման առաջարկից հրաժարված օպերատորներից մեկը ավելի ուշ իր դիմումի համաձայն ազատվել է  «Aeronautics Defense Systems» ընկերությունում իր զբաղեցրած պաշտոնից, իսկ մյուսը պատրաստվում է ազատվել:
Ըստ աղբյուրի՝ «Aeronautics Defense Systems» ընկերության մամուլի ծառայությունը կտրականապես հերքել է հիշյալ տեղեկությունները. «Ընկերությունը երբեք զինտեխնիկայի փորձարկում չի իրականացնում կենդանի թիրախի վրա: Նույնը վերաբերում է այս դեպքին»,-նշվում է ընկերության պաշտոնական հայտարարությունում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մարիանյան իջվածքում՝ 6 148 մետր խորության վրա, գտել են պայթյունային ժայթքման հետքերԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կան վիրավորներՀունվարի 1-ից գարեջրի և մի շարք դեղերի մատակարարման հաշվարկային փաստաթղթերում նոր պահանջ կգործիՖրանսիան հանքանյութերի պաշար կստեղծի՝ Չինաստանից կախվածությունը նվազեցնելու համարՊեսկով. Պուտինը Շենժենում փաստաթղթեր չի հանձնել Թրամփին և Սի Ծինփինին Բրազիլիայի խորհրդարանը հավանություն է տվել պետական ծախսերի նոր սահմանափակմանըՄոսկվայում կայացել է Օվերչուկի և Գրիգորյանի աշխատանքային հանդիպումըՄեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել հութիների անվտանգության գործակալությունների ղեկավարների նկատմամբ Դրամական աջակցությո՞ւն, թե՞ ծառայություն․ Բրիտանիայում վերանայում են նպաստների կարգըԿրոնը՝ կուսակցական վեճի կենտրոնում․ Հարավային Կորեայի նախագահը միջամտել էՉինաստանը պատրաստվում է մինչև 2030 թվականը մարդ ուղարկել Լուսին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը իր օրագրում նշել է պատերազմների պատճառը Սրբուհի Գալյանը չլիներ, հիմա նախարարը Արփի Դավոյանը կլիներ, կներկայացներ Սահամանդրության նախագիծըՎերսալի պալատ․ թագավորական իշխանության բեմահարթակը17-ամյա Նահելի մահվան գործով ոստիկանը կդատվի սպանության մեղադրանքովՎանաձորում 55-ամյա վարորդը «Opel Zafira»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա երեխայի ՌԴ-ն հայտնել է մոտ 700 ԱԹՍ խոցելու մասին, իսկ Ուկրաինայում ռուսական հարվածներից կան զոհեր և վիրավորներԳազայում երեք հարվածից առնվազն 8 մարդ է զոհվել, նրանցից մեկը երեխա էԻրաքի վարչապետը արգելում է քրդական իշխանություններին համակարգել նավթի արտահանումըՏեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ռումինիայի Սենատի նախագահի հանդիպումըԹանգարանում պահվող քարի ներսում գտել են 100 միլիոն տարվա ծաղկի հետքՀորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը ներառվել է ԱՄՆ-Իրան բանակցությունների օրակարգումՏեղի կունենա Վիշապաքարերի և Տիրինկատարի հնավայրի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկման հայտի քննարկումՄահապատժի դատապարտված Շեյխ Հասինան նշել է Բանգլադեշ վերադառնալու օրըԶանզիբարում հրդեհը հասել է վեց հյուրանոցի․ տարհանվել է 183 զբոսաշրջիկԱլեն Սիմոնյանը և Լիտվայի ազգային պաշտպանության փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հարցերՀրթիռներից հետո՝ անօդաչու․ Վարշավան նոր միջադեպի համար մեղադրում է ՄոսկվայինԿատարի ԱԳ նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի և Իրանի միջև շփումների շարունակման մասին Թրամփի քրեական գործը դաշնային դատարան տեղափոխելու հարցը նորից կքննվիՀրապարակվել է քոլեջների մանկավարժական աշխատողների ատեստավորման ժամանակացույցը «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմինՄալայզիայում ջրհեղեղներից հետո ավելի քան 1800 մարդ դեռ ապաստարաններում էՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Հարավային Կորեան շփոթել է Հյուսիսայինի հետԾափաթաղի մոտ բախվել են մարդատար գնացքն ու «KAMAZ » մակնիշի բետոնախառնիչը. վերջինս կողաշրջվել էՌուսաստանը որևէ լրացուցիչ արժեք չի տեսնում հակամшրտության կարգավորման բանակցություններում եվրոպացիների մասնակցությունից. Պեսկով Թեհրանի դիմադրությունն ու Արևմուտքի նոր ճակատները. Թուրքիայի արձագանքը՝ ՀՀ նոր Սահմանադրությանը (տեսանյութ) Բաղդադը մտադիր է վերահսկողության տակ վերցնել Իրաքյան Քրդստանի նավթահանքերն ու սահմանները«Սևան» ՔԿՀ-ի ատամնաբույժը դատապարտյալից պահանջել է ատամնաբուժական սարքՌԴ-ն Վրաստանի և ՀՀ-ի հետ կապող Վրաստանի ռազմավիրական ճանապարհը փակ է ծանրաքաշ բեռնատարների համար Էկվադորում սողանքն ու գետի վարարումը երեք մարդու կյանք են խլելՈւկրաինացի հայտնիները զանգվածաբար լքում են Կիևը Հայաստանի համար Ռումինիան կարևոր գործընկեր է արտահանման շուկաների դիվերսիֆիկացման գործում. Փաշինյան Վաշինգտոնի օդային տարածքում ռազմական ուղղաթիռների ուսումնական թռիչքները կարող են վերսկսվել2 միլիոն դրամ տուգանք՝ առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համարՊեսկովը պատասխանել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հաջորդ բանակցությունների ամսաթվի վերաբերյալ հարցինՀայկական ծաղիկները, մրգերն ու բանջարեղենն արդեն ռումինական շուկայում են․ ՓաշինյանՀՀ-ի և Ռումինիայի ապրանքաշրջանառությունը 100 մլն եվրո է․ կայցելեմ ԵրևանՆորվեգիան և Ուկրաինան ցանկանում են խորացնել համագործակցությունը անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համակարգերի ոլորտում Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և ԼարսումՄերցը շարունակում է սպառնալ արգելափակել ԵՄ բյուջեն Ուկրաինայի պատճառով
Ամենադիտված