Հատուկ iPhone 8-ի սիրահարների համար
Այլ
Apple ընկերությունը iPhone 8 սմարթֆոնը կներկայացնի սեպտեմբերի 12-ին:
Այս մասին հաղորդում է Корреспондент-ը՝ վկայակոչելով ամերիկյան աղբյուրը:
Աղբյուրի տվյալներով՝ սեպտեմբերի 12-ին iPhone 8-ի երեք նոր մոդելից բացի ամերիկյան տեխնոլոգիական հսկան կներկայացնի նաև Apple Watch ժամացույցը և AppleTV 5 հեռուստացույցի թվայնացման սարքը:
Forbes ամսագրի տվյալներով՝ iPhone 8-ը չափսերով փոքր-ինչ ավելի մեծ է, քան iPhone 7-ը: Արտաքինից այն նման է Samsung Galaxy S8 մոդելին և պետք է որ օգտատերերից շատերին հարմար լինի մեկ ձեռքով օգտագործելու համար:
Սմարթֆոնի հետևի վահանակը պատրաստված է ապակուց՝ անլար վերալիցքավորման համար: Սմարթֆոնը համալրված է նաև առանց ծայրերի էկրանով:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը