«Հրապարակ». Ռազմաբժշկական վարչության նոր պետ կնշանակվի
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մեր տեղեկություններով՝ Պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանն ազատվել է պաշտոնից: Պատճառը կոռուպցիոն մութ պատմություններն են:
«Հենց այնպես չեն ազատվում, մի բան անում են, որ ազատվում են, ուղղակի, հաշվի առնելով տարիների ծառայությունը, բավարարվում են ազատելով»,- ասաց մեր աղբյուրը:
Ուշագրավ է, որ ավելի վաղ կոռուպցիոն պատմությունների համար աշխատանքից ազատվել էր նաև Կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը: Ի դեպ, Խաչատրյանը խնդրել է ընդառաջել իրեն՝ թողնել ևս 1 տարի ծառայել, որպեսզի 20 տարվա զինվորական ստաժ ունենա թոշակի գնալիս: Պարզ չէ՝ կընդառաջեն, թե ոչ:
Մեր տեղեկություններով՝ վարչության պետ կնշանակվի «Մուրացանի» վերակենդանացման բաժանմունքի պետ Գայանե Հովհաննիսյանը»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը