ՀՀ քաղաքացիության շնորհում և զինծառայությունից տարկետման իրավունք՝ 19 մարզիկի
Հասարակություն
Կառավարության օգոստոսի 31-ի նիստում սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը գործադիրի հավանությանը կներկայացնի մի խումբ մարզիկների՝ պարտադիր զինվորական զորակոչից տարկետում տալու մասին որոշման նախագիծը:
Նախարարությունն առաջարկում է համաձայն «Զինապարտության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև 2019 թվականի ձմեռային զորակոչը տարկետում տալ՝ Շանթ Սերոբ Սերոբի Արսլանյանին, Ալեքս Վիկեն Ջոննիի Իսկենդերյանին, Ավո Դավիդ Սամվելի Դանիելյանին, Ջասթին Արմեն Զարեհ Մորիսի Կոյումջյանին, Միքայել Դիկրանի Հագոփյանին, Զաքարի Ջոն Ջոն Միքայելի Թավիթյանին, Գեորգի Սանասարի Հովհաննիսյանին, Մաքսիմ Անդրեյի Կնյազևին, Գեորգի Վլադիմիրի Պոդկոլզինին:
Նշենք, որ բոլոր 19 տղաները հանդես են գալիս բասկետբոլի մինչև 20 տարեկանների՝ Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի կազմում և դրա հետ կապված՝ անհրաժեշտություն է առաջացել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ մարզիկներին:
Հավելենք նաև, որ մարզիկները Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացել են վերջրես՝ 2017 թվականի հունիսի 24-ին, նախագահ Սարգսյանի № ՆՀ-491-Ա հրամանագրով:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը