ԵՄ-ն պատրաստվում է միգրացիոն ճգնաժամերին արձագանքելու նոր մեխանիզմ ներդնել Լեհաստանը առաջարկել է Ուկրաինայում Patriot հակաօդային պաշտպանության հրթիռների արտադրության գործարան կառուցել «Դրոնոֆոբիա». ուկրաինացի զինվորների շրջանում նոր հոգեբանական խնդիր է ուսումնասիրվում Ավտոբուսի վթարից 7 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել Հրաժարական է տվել Սերբիայի նախագահը Հզոր փոթորիկ, ջրհեղեղներ, զանգվածային հոսանքազրկումներ ու հարյուրավոր չեղարկված չվերթներ ՏԻՄ ընտրություններում ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Թումանյանում․ մասնակցել է ընտրողների 59.96%-ը «Ծիծեռնակաբերդ» ենթակայանում բռնկված և մարված հրդեհից հետո հոսանքազրկված հասցեների մեծ մասում էլեկտրամատակարարումը վերականգնվել է Հայ մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում Իրանի խորհրդարանի խոսնակ․ «Եթե Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը, ինչո՞ւ է շուկան այդքան բարձր գնով գնահատում ռիսկը» ՏԻՄ ընտրություններում քվեարկությունն ավարտվել է․ մասնակցությունը՝ համայնքներում 35.29%-ից մինչև 59.96% Թրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն և Իրանը հաջորդ շաբաթ կշարունակեն բանակցությունները 

Պատանդառուն մինչև աղջկան պատանդ պահելը՝ բիլիարդանոցի մոտ ծեծի է ենթարկել մի տղամարդու՝ փորձելով նրան էլ պատանդ պահել. նոր մանրամասներ

Հասարակություն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 29-ին, Ռոստովյան փողոցի թիվ 15/4 հասցեում գտնվող, ժամանակավորապես չգործող «Վիքենդ» բիլիարդանոցում դանակի գործադրմամբ և սպանության սպառնալիքով Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ, 24-ամյա Մարի Թորոսյանին պատանդ պահած, ԱՄՆ-ից արտաքսված, այնտեղ սպանության համար դատապարտված, ինչ-որ հանցագործ խմբավորման անդամ, 31-ամյա Գոռ Հակոբյանը, ով Երևանում բնակվել է Դավիթ Բեկի փողոցի 1-ին թաղամասում, փորձել է պատանդ պահել ոչ միայն Մ. Թորոսյանին, այլև Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի բնակիչ, 86-ամյա Արամ Բադանյանին:

Ինչպես հայտնում է աղբյուրը, պատանդառուն փորձել է բռնի ուժով Ա. Բադանյանին տանել բիլիարդանոց, մինչ այդ հարձակվել է և, ձեռերով ու ոտքերով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ըստ տեղեկությունների՝ Ա. Բադանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մուրացանի հիվանդանոց:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկվում էին մեծածավալ քննչական գործողություններ՝ պարզելու Էրեբունի վարչական շրջանում օգոստոսի 29-ին զենքի գործադրմամբ վտանգավոր բռնություն գործադրելով պատանդ վերցնելու դեպքի բոլոր հանգամանքները։

Ինչպես տեղեկացրել էին ՀՀ ՔԿ-ից, հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ հասարակության մեծ հետաքրքրությունը՝ տեղեկացրել էին, որ պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է ազգությամբ հայ՝ 1986 թ. ծնված Գոռ Հակոբյանը, և նրա առնչությունը տուժողի հետ։ Հարցաքննվել էին խաղասրահի սեփականատերը, ականատես վկաները, զննվել դեպքի վայրում կատարված տեսագրությունները։

Նախնական տվյալներով՝ 31-ամյա տղամարդը վերջին տարիներին բնակվել է ԱՄՆ-ում, որտեղ ծանր հանցագործության համար դատապարտվել էր երկարատև ազատազրկման։ Հայաստան է ժամանել 4 ամիս առաջ՝ արտաքսվելով ԱՄՆ-ից։ Տուժածի հետ ծանոթացել է մոտ երկու ամիս առաջ՝ Հայաստանում։ Քննությամբ տվյալներ էին ձեռք բերվել, որ Գ.Հակոբյանը 24-ամյա կնոջ հետ «Վիքենդ» կոչվող չգործող բիլիարդի խաղասրահի տարածք էր մուտք գործել օգոստոսի լույս 29-ի գիշերը՝ ժամը 04-ի սահմաններում։ Իսկ օգոստոսի 29-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, կոտրել էր խաղասրահի պատուհանների ապակիները, վնասել գույքը՝ ուշադրություն գրավելու համար։

Խաղասրահի մոտ հավաքվել էին բազմաթիվ քաղաքացիներ, դեպքի վայր էին ժամանել իրավապահ մարմինների աշխատակիցներ, որոնց ներկայությամբ տղամարդը, դանակը պահելով երիտասարդ կնոջ կոկորդի մոտ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, պահանջել էր ներս հրավիրել 5 քաղաքացիների և փաստաբանի՝ հակառակ դեպքում սպառնալով սպանել նրան։ Պատանդին ազատ արձակելուն ուղղված բանակցություններն արդյունք չէին տվել. տղամարդը հրաժարվել էր ենթարկվել իրավապահ մարմինների աշխատակիցների օրինական պահանջներին։

Կնոջ կյանքին սպառնացող իրական վտանգը կանխելու նպատակով՝ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցների կողմից իրականացվել էր հատուկ գործողություն, որի ժամանակ նա ստացել էր հրազենային վնասվածք և տեղափոխվել բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել էր Գ.Հակոբյանի կենսաբանական մահը։ Բժշկական կենտրոն տեղափոխված տուժած կնոջ մոտ բժիշկներն արձանագրել էին պարանոցի կտրած-ծակած վերքեր, ձախ հոնքային շրջանի պատռած վերքեր, կապտուկներ՝ մարմնի տարբեր մասերում։ 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԵՄ-ն պատրաստվում է միգրացիոն ճգնաժամերին արձագանքելու նոր մեխանիզմ ներդնելԼեհաստանը առաջարկել է Ուկրաինայում Patriot հակաօդային պաշտպանության հրթիռների արտադրության գործարան կառուցել«Դրոնոֆոբիա». ուկրաինացի զինվորների շրջանում նոր հոգեբանական խնդիր է ուսումնասիրվումԱվտոբուսի վթարից 7 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվելՀրաժարական է տվել Սերբիայի նախագահըՀզոր փոթորիկ, ջրհեղեղներ, զանգվածային հոսանքազրկումներ ու հարյուրավոր չեղարկված չվերթներՏԻՄ ընտրություններում ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Թումանյանում․ մասնակցել է ընտրողների 59.96%-ը«Ծիծեռնակաբերդ» ենթակայանում բռնկված և մարված հրդեհից հետո հոսանքազրկված հասցեների մեծ մասում էլեկտրամատակարարումը վերականգնվել էՀայ մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումԻրանի խորհրդարանի խոսնակ․ «Եթե Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը, ինչո՞ւ է շուկան այդքան բարձր գնով գնահատում ռիսկը»ՏԻՄ ընտրություններում քվեարկությունն ավարտվել է․ մասնակցությունը՝ համայնքներում 35.29%-ից մինչև 59.96%Թրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն և Իրանը հաջորդ շաբաթ կշարունակեն բանակցություններըԽոշոր հրդեհից հետո շուրջ 5000 բաժանորդ հոսանքազրկվել է․ մեծ մասը՝ ԿենտրոնումԴավիթ Բեկ փողոցում 4 մեքենա է բախվել․ կան վիրավորներ, վարորդներից մեկը ոչ սթափ է եղելԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելՊատերազմը չի ավարտվել․ այն շարունակվում է հիշողության, պատմության և արժանապատվության համար․ Արման ԱբովյանԾիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհը մեկուսացվել է․ 2 հրշեջ-փրկարար ծխահարվել է, մեկը՝ հոսպիտալացվելՀայտնի են Հայաստան-Մոնտենեգրո խաղի մրցավարներըԵնթակայանի խոշոր հրդեհի պատճառները կստուգվեն․ հաղորդում է ներկայացվել հնարավոր հանցակազմի վերաբերյալԲենզինի գները լցակայաններում՝ ինչ արժեն «Անկայունության գոտիների» մոտեցումը ՀԱՊԿ երկրների սահմաններին մեծացնում է ռազմական անվտանգության սպառնալիքները․ ՍերդյուկովՋերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով․ սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ«44-օրյա պատերազմում պարտվեցինք սեփական հպարտության և գոռոզության պատճառով»․ Տեր Նարեկ ՍարգսյանՀայաստանի հավաքականները շախմատի համաշխարհային օլիմպիադան ավարտեցին հաղթանակներովՀնդկաստանում ջրհեղեղների հետևանքով առնվազն 56 մարդ է զոհվելԻրանը պետք է սահմանափակի էներգակիրների արտահանումը Մերձավոր Արևելքի բոլոր երկրներ«Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին համերգ եթեր տալը»․ Էդուարդ ՇարմազանովՌուսաստանն ու ԱՄՆ-ը ՄԱԿ-ում համաձայնության են եկել Խոշոր հրդեհ՝ Երևանում «Դալմա»-ի հարևանությամբ գտնվող էլեկտրաենթակայանում․ ժամանել է 6 մարտական հաշվարկՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթանակով ավարտեց համաշխարհային օլիմպիադան Երևանում «Lexus»-ով իր փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին կալանավորվել է Լեհաստանն առաջարկել է իր տարածքում հրթիռների գործարան կառուցել Ուկրաինայի համար Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհերՖրանսիայում ընտրում են Սենատի անդամների կեսից ավելին Գեներալ Աքրամինյա․ Իրանի բանակը լիովին պատրաստ է դիմակայելու ԱՄՆ-ի հնարավոր հարձակմանը Ուզբեկստանում կխստացնեն մանկապղծության համար պատիժը՝ մանկապարտեզում երեխայի բռնաբարությունից հետո «Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուց Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները դեռ «լավագույն վիճակում չեն»․ Պեսկով Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճկուղի ներկայացուցիչներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն (Լուսանկարներ)44-օրյա պատերազմում վիրավորում ստացածները մնացել են առանց օգնության. Հակոբյան (տեսանյութ) Երեք տարի գերության մեջ․ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից անցել է 3 տարի ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 11:00-ի դրությամբ 6 տարի առաջ դարձյալ կիրակի էր, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա. Բադալյան Արայիկ Հարությունյանը բարով-խերով ազատության մեջ լինի, ամեն ինչ կպատմի՝ Նիկոլին օրերս էդ մասին ասեցի. Մանուկյան (տեսանյութ) Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը. պատասխանն իրենց աթոռի տակ է. Գալեյան (տեսանյութ) 23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս. հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայր 44-օրյա պատերազմում զոհված արցախցու որդին Հայաստանի չեմպիոն է դարձել (տեսանյութ) Դեռ երկու քաղաքական ուժ է հանդիպել Արցախի իշխանությունների հետ. Նժդեհ Իսկանդարյան (տեսանյութ) Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Գեներալ Շեքարչի․ Իրանը կշարունակի հետապնդել Թրամփին և Նեթանյահուին պատերազմից հետո
Ամենադիտված